«Վարդապետության սերտման կրկնություն 7. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 7
Կիրառեք վարդապետության սերտման հատվածները
Վարդապետության սերտման և հատկապես այս դասի նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե իրական կյանքի իրավիճակներում ինչպես պետք է կիրառել վարդապետության սերտման հատվածներում ուսուցանված վարդապետությունը:
Օգնեք ուսանողներին գտնել իրենց հարցերի պատասխանները: Ուսուցիչը պարտավոր չէ պատասխանել ուսանողի յուրաքանչյուր հարցի: Օգնեք ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն գտնել պատասխանները: Խրախուսեք ուսանողներին հավատքով դիմել Տիրոջը և վստահել Նրան:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կրկնել վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը, որոնք արդեն ուսումնասիրել են, և խորհել, թե պատանին ինչպես կարող է այդ հատվածներն իր կյանքում կիրառել այսօր:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Այս դասի փոխարեն գուցե անհրաժեշտ լինի ուսուցանել վարդապետության սերտման որևէ հատվածին վերաբերող դաս: Ուսումնասիրեք ձեր շրջանի կամ տարածաշրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը, որպեսզի հավաստիանաք, որ վարդապետության սերտման յուրաքանչյուր հատված ուսուցանվելու է այն ժամանակ, երբ ընթանում են սեմինարիայի դասերը:
Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը կարող են կյանքեր փոխել
Կիրառել սուրբ գրությունները մեր կյանքում նշանակում է գործել՝ հիմնվելով այն բանի վրա, ինչ դրանք ուսուցանում են:
Կարող եք ցուցադրել հետևյալ տեսանյութը որպես օրինակ, թե սուրբ գրությունների ճշմարտությունները կիրառումն ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր կյանքում, կամ այս գաղափարը ներկայացնելու համար կիսվեք անձնական պատմությամբ:
Որպեսզի տեսնեք, օրինակ, թե ինչպես են երիտասարդ աղջիկը և նրա հայրը կիրառում Մոսիա 3.19 հատվածում ուսուցանվող ճշմարտությունները, դիտեք «Նա մեզ ուսուցանում է հանել բնական մարդուն» տեսանյութի (10:51) 0:00-5:15 հատվածը: Այս տեսանյութը կարելի է գտնել այստեղ՝ ChurchofJesusChrist.org:
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2F6e%2Fb5%2F6eb5363adc74aec633a561a3db241f298c36fad7%2F6eb5363adc74aec633a561a3db241f298c36fad7.jpeg/full/!250,/0/default)
Կարող եք դասարանով գրատախտակին կատարել հետևյալ վարժությունը և առաջարկել ուսանողներին կատարել այն իրենց օրագրերում: Կարճ քննարկեք ուսանողների պատասխանները:
Ձեր օրագրի էջի մեջտեղով մի գիծ քաշեք: Մի կողմի վերևում գրեք «Առաջ», իսկ մյուս կողմի վերևում՝ «Հետո»: Մտածեք ձեզ ծանոթ մարդկանց կամ սուրբ գրություններում հիշատակվող մարդկանց օրինակներ, որոնց կյանքը բարելավվել է սուրբ գրություններում ներառված՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները սովորելու և կիրառելու միջոցով: «Առաջ» սյունակում կարճ թվարկեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչպիսին էին մարդիկ կամ ինչ էին անում սուրբ գրությունները կիրառելուց առաջ: «Հետո» սյունակում կարճ նկարագրեք այն փոփոխությունները, որոնք Փրկիչն օգնեց նրանց կատարել, երբ կիրառեցին սուրբ գրությունների ճշմարտությունները:
-
Սուրբ գրություններն ի՞նչ կարևոր դեր կատարեցին, երբ Փրկիչն օգնում էր այդ մարդկանց փոփոխություններ կատարել:
Շարադրեք մի սցենար ձեր տարիքի որևէ մարդու մասին, որը դժվարություններ ունի. դրանք կարող են ընդհանուր լինել ձեր տարածքի երիտասարդների համար: Սցենարը կարող է իրական կամ մտածացին լինել, սակայն չպետք է նկարագրի այնպիսի մեկին, ում ձեր դասընկերները կամ ուսուցիչը կարող են ճանաչել: Ներառեք այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են նրա տարիքը, սեռը, ընտանեկան վիճակը, արդյոք նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ է և մի քանի խնդիր կամ դժվարություն, որոնք նա այս պահին ունի:
Երբ ուսանողներն ավարտեն իրենց սցենարը, օգտակար կլինի առաջարկել նրանց որևէ տարբերվող նշում կատարել թղթի վրա, որպեսզի ճանաչեն, որ դա իրենց թուղթն է: Հետո կարող են դասարանի մեկ այլ ուսանողի հետ փոխանակվել թղթերով: Որպես այլընտրանք՝ բոլոր ուսանողները կարող են շրջել իրենց թղթերը: Կարող եք խառնել թղթերը, ապա վերաբաժանել դրանք այնպես, որ յուրաքանչյուր ուսանող ունենա դասընկերոջ գրած սցենարը:
Ուսանողներին առաջարկեք խորհել ստորև ներկայացվող հարցերի շուրջ և գուցե գրել այդ հարցերի պատասխանները՝ դասընկերոջից ստացած սցենարի կամ իր սեփական սցենարի (եթե չեն փոխանակվել) հիման վրա։
-
Հաշվի առնելով այս երիտասարդների հանգամանքները և նրանց առաջև ծառացած խնդիրները՝ նրանք ի՞նչ հարցեր և հույզեր կարող են ունենալ: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ գիտեք այն մասին, թե Փրկիչն ինչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ և ինչպես կարող է օգնել նրանց:
Հասկանալ և կիրառել սուրբ գրությունները
Վերանայեք Մորմոնի Գրքի առաջին կեսի վարդապետության սերտման ստորև ներկայացվող հատվածները և փնտրեք այն հատվածները, որոնք ձեր կարծիքով, օգտակար կլինեն, որ ձեր սցենարի երիտասարդները հասկանան և կիրառեն:
Ցուցադրեք կամ ուսանողներին տրամադրեք հետևյալ աղյուսակը:
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Բոլորը նույնն են Աստծո համար»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դուք պետք է միշտ աղոթեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։ |
Ցուցադրեք ստորև ներկայացվող ցուցումները և ուսանողներին առաջարկեք վարժությունը կատարել դասընկերոջից ստացած կամ իրենց սեփական թղթի վրա, եթե չեն փոխանակվել թղթերով:
Մի կարճ նամակ գրեք, որպեսզի օգնեք այդ անձին իր ներկայիս իրավիճակում: Ներառեք հետևյալը.
-
Վարդապետության սերտման առնվազն մեկ հատված վերոնշյալ աղյուսակից և սուրբ գրությունների այլ օգտակար հատվածներ, ինչպես նաև ճշմարտություններ այն հատվածներից, որոնք ձեր կարծիքով օգտակար կլինեն այս երիտասարդների համար:
-
Մի քանի եղանակ, թե ինչպես կարող են կիրառել այդ ճշմարտությունները, և ինչ օրհնություններ կարող են ստանալ Երկնային Հորից, երբ անեն դա: Օգտակար կլինի կիսվել մի օրինակով, թե ինչպես եք դուք, ձեզ ծանոթ մեկը կամ սուրբ գրություններից որևէ մեկը կիրառել այդ ճշմարտությունները, և ինչ օրհնություններ են հետևել դրան:
-
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես կարող են օգնել երիտասարդներին կիրառել այդ ճշմարտությունները:
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին առաջարկեք իրենց նամակները շարել հատակին, որտեղ դրանք կարելի է հստակ տեսնել: Ուսանողներին առաջարկեք գտնել իրենց սցենարով թուղթը և կարդալ դասընկերոջ տված պատասխանները: Եթե ժամանակ մնա, ուսանողները կարող են վարդապետության սերտման մեկ այլ հատված ընտրել, որը կիրառելի է իրենց մտածած սցենարի համար: Ավարտելուց հետո առաջարկեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այս վարժությունից: Խնդրեք նրանց կիսվել, թե այս վարժությունը կատարելու ընթացքում ինչ եղանակներով են զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչը կցանկանային կիրառել իրենց կյանքում՝ հիմնվելով այս դասի ընթացքում սովորածի և զգացածի վրա: