Սեմինարիա
Ալմա 17–22․ Ակնարկ


«Ալմա 17–22․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 17–22», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 17-22

Ակնարկ

Մոսիայի որդիները որոշեցին գնալ լամանացիների մոտ՝ ավետարանը քարոզելու համար։ Ամմոնը Իսմայելի երկրում ծառայում էր Լամոնի թագավորի ժողովրդին և հրաշքով պաշտպանեց թագավորի հոտերը։ Լամոնին խորապես զգացված էր, թե ինչ նվիրվածությամբ էր Ամմոնը ծառայում իրեն։ Եվ իր այդ զգացողության շնորհիվ էր, որ Լամոնին պատրաստ էր հավատալ Ամմոնի բոլոր խոսքերին։ Լամոնիի հայրը ժամանակին ամբարիշտ մարդ էր, սակայն Փրկչի ու փրկության ծրագրի մասին կարևոր ճշմարտություններ իմանալուց հետո նա ցանկացավ էականորեն փոխվել։ Ի վերջո, թագավորի ամբողջ ընտանիքը դարձի եկավ դեպի Տերը։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Ալմա 17

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ օգնություն և զորություն է տալիս Տերը նրանց, երբ դժվար իրավիճակներում են հայտնվում։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել, որ պատրաստվեն՝ կիսվելու և քննարկելու, թե պատանիներն ինչ բնորոշ խնդիրների ու դժվարությունների առաջ են կանգնում, և ինչու է նրանց կյանքում անհրաժեշտ Աստծո օգնությունն ու զորությունը։ Նրանք կարող են նաև մտածել, թե իրենց կյանքի որ ժամանակահատվածներում են Աստծո օգնությունը ստացել։

  • Տեսանյութեր․ «Ամմոնը դառնում է Լամոնի թագավորի ծառան» (3:47), «Ամմոնը պաշտպանում է թագավորի հոտերը» (5:24, դիտել 0:00-3:10 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին բաժանել առանձին քննարկման սենյակներում, որպեսզի ուսումնասիրեն դասի սկզբում նշված հատվածների չորս խմբերից մեկը։ Այնուհետև, յուրաքանչյուր խմբի որևէ անդամ կարող է ամփոփ ներկայացնել, թե ինչ է ուսումնասիրել իր խումբը։

Ալմա 18

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին գտնել եղանակներ, որոնցով քրիստոսանման սիրո և ծառայության միջոցով ուրիշներին կօգնեն ավելի մոտենալ Աստծուն։

Ալմա 19

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին զգալ, որ Տերը սիրում է բոլոր մարդկանց և ցանկանում է, որ նրանք գան Իր մոտ։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Ալմա 19 գլուխը և փնտրել, թե Փրկչի ավետարանը, որն ուսուցանում էր Ամմոնը, ինչ ազդեցություն ունեցավ լամանացիների վրա։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ դասի սկզբում ներկայացված հարցումը

  • Տեսանյութ. «Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին» (23:04, դիտել 15:18-20:06 և 20:07-23:04 հատվածը)

Ալմա 20–22

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին առավելապես ցանկանալ Աստծո բաները, քան աշխարհի առաջարկած որևէ այլ բան:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Ալմա 20 և 22 գլուխները և փնտրել, թե ինչպես փոխվեց Լամոնի թագավորի հայրն այդ գլուխներում։ Հանձնարարեք նրանց մտածել այդ փոփոխության հնարավոր պատճառների մասին։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ դասի սկզբում, երբ ուսանողներին հարցնում եք այն հանգամանքների մասին, որոնք կարող են ազդել ինչ-որ բան անելու նրանց պատրաստկամության վրա, կարող եք առաջարկել նրանց պատասխանները տպել զրուցարանում։ Նրանք կարող են հանգամանքներից յուրաքանչյուրի համար մի քանի պատասխան առաջարկել։

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 4

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին վերանայել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին կարելի է առաջարկել մտածել հոգևոր բնույթի այն հարցերի մասին, որ ունեցել են կամ ունեն, և ինչ են արել իրենց հարցերի պատասխանները գտնելու համար։

  • Տեսանյութ. «Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ» (9:16, դիտել 2:43-4:19, 4:19-5:35 և 5:35-7:01 հատվածները)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ այս դասը ներառում է երկու սցենար, որոնք ներկայացված են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին համապատասխանող երեք հատվածներից հետո։ Այդ երեք հատվածներից յուրաքանչյուրը մի խումբ հարցեր ունի։ Յուրաքանչյուր հատվածում, երբ ուսանողներն ավարտեն աշխատանքը ձեր ընտրած սցենարի վրա, կարող եք առանձնացնել նրանց քննարկման սենյակներում՝ հարցերը քննարկելու համար։ Ամեն անգամ կարող եք տարբեր խմբեր կազմել։