Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 4․ Գտնել պատասխաններ հոգևոր հարցերին


«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 4․ Գտնել պատասխաններ հոգևոր հարցերին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 4

Գտնել պատասխաններ հոգևոր հարցերին

ուսանողը հարց է տալիս

Երբեմն դուք կարող եք հոգևոր հարցեր կամ մտահոգություններ ունենալ վարդապետության, անձնական, սոցիալական կամ պատմական թեմաներով։ Այդպիսի հարցեր կամ մտահոգություններ ունենալու դեպքում կարող եք գործել հավատքով, հավերժության հեռանկարով քննել հասկացություններն ու հարցերը ու ձգտել մեծացնել ձեր հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Ուսանողներին ուսուցանեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Այդ սկզբունքներն իմանալով ու կրկնելով՝ ուսանողները կարող են պատասխանել հոգևոր հարցերին, երբ դրանք ի հայտ գան։ Պարբերաբար կրկնելով այդ սկզբունքները՝ ուսանողներն ավելի լավ կյուրացնեն դրանք և կօգտագործեն ամեն օր:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին կարելի է առաջարկել, որ մտածեն հոգևոր հարցերի մասին, որոնք նրանք ունեցել են կամ այժմ ունեն, և ինչ են արել իրենց հարցերի պատասխանները գտնելու համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մարտահրավերներ հավատքին

Ընթերցեք հետևյալ սցենարները: Կամ կարող եք դիտել «Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ» տեսանյութի 2:43-4:19 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

9:16

Դասարանի հետ կիսվելու համար կարող եք օգտագործել առաջարկվող սցենարներից մեկը կամ մի քանիսը կամ մշակել ձերը։ Կարող եք հանձնարարել ուսանողներին ընտրել մեկ սցենար, որի վրա կաշխատեն դասի ընթացքում կամ սցենարները բաշխեք փոքր խմբերի միջև և հանձնարարեք նրանց դասի ընթացքում քննարկել հարցերը։

Էշլինը երիտասարդ կին է և ընկերոջից ինչ-որ բան է լսել Եկեղեցու մասին, որը մտահոգել է իրեն։ Նա զգում է, որ իրենից թաքցրել են տեղեկությունը, և որ իրեն ստել են՝ այդ բաներն ավելի վաղ իրեն չասելով։ Նա սկսում է խոսել ուրիշների հետ, որոնք նմանապես վրդովված են, նաև բացասական մեկնաբանություն է կարդում այդ թեմայի շուրջ։

Հյուգոն սեմինարիայում մի դժվար վարդապետական թեմայի մասին էր լսել և փորձել էր համացանցում մանրամասներ փնտրել։ Նա գտել էր աղբյուրներ, որոնք այդ թեմայի շուրջ քննադատում էին Եկեղեցուն։ Հետաքրքրությունից ելնելով՝ նա մի տեսանյութ էր դիտել, որը բացասական տեսանկյունից էր ներկայացնում Եկեղեցու ուսմունքներն այդ թեմայի վերաբերյալ։ Այդ փորձառությունը նրա մոտ՝ կյանքում առաջին անգամ կասկած էր առաջացրել Եկեղեցու ճշմարտացիության վերաբերյալ։

  • Ինչպե՞ս կզգայիք ձեզ այս իրավիճակներում։

  • Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարձագանքեիք։

Վարդապետության, անձնական, սոցիալական կամ պատմական թեմաների վերաբերյալ անպատասխան մնացած հոգևոր հարցեր ունենալը կարող է դժվարություններ առաջացնել։ Մտածեք, թե արդյոք ունեք նման հարցեր և գրի առեք դրանք այս դասի համար։

Կան բաներ, որոնք իմանալը և անելը կարող է օգնել ձեզ շիտակությամբ և հավատքով պատասխանել հարցերին ու մտահոգություններին։ Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե տեղեկությունը, որը կիմանաք, ինչպես կարող է օգնել ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ վստահությամբ պատասխանել ձեր իսկ հարցերին։

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Հետևյալ սկզբունքները կարող են առաջնորդել ձեզ, երբ ջանքեր գործադրեք հոգևոր հարցերի վերաբերյալ ուղղորդում և հասկացողություն ստանալու համար․

  • Գործեք հավատքով

  • Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։

Կարող եք հարմարեցնել այս դասը՝ ելնելով նրանից, թե որքանով են ձեր ուսանողները ծանոթ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին։ Օրինակ, եթե ունեք ուսանողներ, որոնք ծանոթ են սկզբունքներին և ուսանողներ, որոնք՝ ոչ, կարող եք սկզբունքներն իմացող ուսանողներին հանձնարարել բացատրել դրանք դասարանին։ Եթե ձեր բոլոր ուսանողները ծանոթ չեն այդ սկզբունքներին, դրանք ներկայացնելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի։ Դուք կարող եք անդրադառնալ այս ձեռնարկի սկզբում տրված «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Մաս 1, 2 և 3-ին:

Գործեք հավատքով

Ընթերցեք հետևյալ սցենարները: Կամ կարող եք դիտել «Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ» տեսանյութի 4:19-5:35 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Նախքան սցենարները կարդալը կամ տեսանյութը դիտելը կարող եք կարդալ նաև պարբերություններ 5–7-ը՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) «Ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնում:

Նախորդ նախադասության մեջ նշված պարբերությունները վերանայելու մեկ այլ տարբերակ է ուսանողներին չորս հոգուց բաղկացած խմբերի բաժանելը։ Խմբի երեք անդամներին առաջարկեք խմբի համար բարձրաձայն կարդալ երեք պարբերություններից մեկը։ Հետո խմբի չորրորդ անդամին առաջարկեք ամփոփել մյուս երեքի կարդացածը։

9:16

Ուսանողներին կարող եք հանձնարարել, որ վերևում ընտրած սցենարի հիման վրա պատասխանեն հետևյալ հարցերին։

Երբ Էշլինը հասկացավ, թե ինչ էր արել, այնքան վշտացավ, որ դադարեց եկեղեցի հաճախել։ Մեկ տարուց ավելի նա հեռու մնաց Եկեղեցուց։ Ի վերջո, նրա մտերիմ ընկերներից մեկը հարցրեց, թե ինչու է դադարել Եկեղեցի հաճախել։ Էշլինի ընկերը կիսվեց նրա հետ գերագույն համաժողովի մի ելույթով՝ ասելով, որ այն օգտակար կլինի և առաջարկեց նրան կարդացածի վերաբերյալ աղոթել։

Հյուգոն թաքցրեց իր կասկածներն ու մտահոգությունները, բայց շարունակում էր եկեղեցի հաճախել։ Սակայն նա դեռևս ուներ տարակուսանք առաջացնող զգացողություններ։ Ինչ-որ պահի նա իր մտահոգությունների մասին ծնողների հետ խոսելու շատ մեծ ցանկություն ունեցավ։ Դա առաջին գիտակցված հոգևոր զգացումն էր, որ նա ունեցավ՝ համացանցում իր փորձառությունից ի վեր:

  • Ըստ ձեզ՝ Էշլինը և Հյուգոն հավատքո՞վ են գործում, թե՞ ոչ։

  • Ի՞նչ կարող եք ասել, որը կխրախուսի նրանց դիմել Աստծուն՝ ի պատասխան իրենց դժվարությունների։

  • Ո՞ր սուրբ գրությունները կարող են օգնել մարդուն հավատքով գործել, երբ նրա մոտ ծագել է մի հարց, որին պատասխանելը հեշտ չէ։

Կարող եք ուսանողներին ժամանակ հատկացնել, որպեսզի գտնեն սուրբ գրություններ, որոնք կպատասխանեն նախորդ հարցին։ Այդպիսիք կարող են լինել 2 Նեփի 31.20 և Առակաց 3.5–6 հատվածները։ Բավարար ժամանակից հետո նրանք կարող են կիսվել իրենց կողքին նստող ուսանողի հետ։ Որպես այլընտրանք՝ նրանք կարող են գրատախտակին գրել իրենց գտած հատվածները, իսկ մյուս դասընկերները կարող են կարդալ այն հատվածները, որոնք անծանոթ են։ Այնուհետև, ուսանողները կարող են կիսվել, թե ինչ սովորեցին իրենց դասընկերների գտածից։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Ներքևում բերված պարբերությունները վերանայեք հետևյալ եղանակով․ կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և առաջարկել, որ խմբի յուրաքանչյուր ուսանող կարդա բոլոր երեք պարբերությունները։ Ապա առաջարկեք նրանց խմբի հետ կիսվել մեկ տողով այդ պարբերություններից, որն ամենից շատ է տպավորել իրենց։

Վերանայեք 8–10-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում:

  • Հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով քննելը ինչպե՞ս կարող էր օգնել Էշլինին կամ Հյուգոյին, երբ նրանց մոտ կասկածներ ծագեցին առաջին անգամ։

  • Ինչպե՞ս կարող է դա օգնել նրանց իրենց այժմյան իրավիճակում։

  • Ի՞նչ կցանկանայիք, որ Հյուգոն կամ Էշլինը հասկանան Աստծո և Նրա ծրագրի մասին իրենց կյանքի տվյալ պահին։

Սա կարող է ևս մեկ հարմար պահ լինել՝ հանձնարարելու ուսանողներին փորձել օգտագործել սուրբ գրությունները։ Կարող եք ուսանողներին հանձնարարել գտնել սուրբ գրություններ, որոնք կօգնեն նրանց պատասխանել նախորդ հարցին։ Օրինակ, եթե ուսանողը նշում է, որ Երկնային Հայրը ոչ միշտ է մեզ միանգամից ամբողջական պատասխանը տալիս, այս պնդման մասին մանրամասն տեղեկությունների համար կարող է օգտվել 2 Նեփի 28.30 հատվածից։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Վերանայեք 11–12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում:

Նախորդ նախադասության մեջ նշված պարբերությունները վերանայելու եղանակներից մեկը հետևյալն է․ կարող եք երկու ուսանողի առաջարկել, որ պարբերությունները բարձրաձայն կարդան դասարանի համար։ Հետո որևէ պատրաստակամ ուսանողի առաջարկեք գրատախտակին գրել աստվածայնորեն սահմանված տարբեր աղբյուրներ, որոնք կնշվեն ուսանողների կողմից։

Ընթերցեք հետևյալ սցենարները: Կամ կարող եք դիտել «Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ» տեսանյութի 5:35-7:01 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

9:16

Էշլինը որոշեց կարդալ ընկերոջ առաջարկած գերագույն համաժողովի ելույթը։ Կարդալիս նա խաղաղության և գոհունակության զգացում ունեցավ, որը բավական տարբեր էր Եկեղեցու մասին բացասական մեկնաբանությունները կարդալիս նրա ունեցած զգացումից։ Նա ներքուստ հավաստիացավ, որ իր կարդացածի մեջ բարություն և ճշմարտություն կար։ Ժամանակի ընթացքում աղոթքով և հավատքով ուսումնասիրելու միջոցով նա զգաց, որ իր վկայությունն ամրապնդվում է, թեև նա դեռ ուներ անպատասխան մնացած հարցեր։

Հյուգոն խոսեց ծնողների հետ ու հասկացավ, որ նրանք բարությամբ ու ըմբռնումով էին մոտենում իր մտահոգություններին։ Նրանք Հյուգոյին ներկայացրին Gospel Library-ի Ավետարանական թեմաներ աղբյուրը և միասին կարդացին Հյուգոյին մտահոգող թեմաների մասին։ Նա հանգստացավ՝ իմանալով, որ կան մարգարեական պատասխաններ, որոնցում կարող է փնտրել իր հարցերի պատասխանները։

  • Սցենարների գործող անձանցից յուրաքանչյուրը ո՞ր աղբյուրներից ստացավ տեղեկությունը։ Ո՞ր աղբյուրներն էին հավաստի։ Ինչո՞ւ էին հավաստի կամ ինչո՞ւ հավաստի չէին:

    Թեև կան աստվածայնորեն սահմանված հստակ աղբյուրներ, օրինակ՝ սուրբ գրությունները, մարգարեները և Սուրբ Հոգին, կան այլ հավաստի աղբյուրներ, որոնք նույնպես մատնանշում են Հիսուս Քրիստոսին և համապատասխանում են մերօրյա մարգարեների ուսմունքներին։

  • Ի՞նչ տարբերություն եղավ, երբ Էշլինը և Հյուգոն օգտվեցին աստվածայնորեն սահմանված աղբյուրներից։

  • Աստվածայնորեն սահմանված ո՞ր աղբյուրներին եք երախտապարտ։ Ինչո՞ւ։

Մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր, և այն ինչպես կարող է օգնել ձեր կամ ուրիշների ունեցած հոգևոր հարցերի կամ դժվարությունների դեպքում։ Կարող եք ձեր օրագրում գրել, թե ինչ սովորեցիք, որը կարող է օգնել ձեզ խաղաղություն և հասկացողություն գտնել։ Հրավիրեք Երկնային Հոր ազդեցությունը, որպեսզի մտածելու և գրելու ընթացքում ոգեշնչի ձեզ։

Մի քանի կամավորի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց գաղափարներով։ Վկայեք այսօր քննարկած ճշմարտությունների մասին և խրախուսեք ուսանողներին հոգևոր հարցեր ունենալիս օգտագործել այդ սկզբունքները։