Սեմինարիա
Ալմա 19․ «Նրա բազուկը մեկնված է բոլորին, ովքեր կապաշխարեն ու կհավատան»


«Ալմա 19․ «Նրա բազուկը մեկնված է բոլորին, ովքեր կապաշխարեն ու կհավատան», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 19

«Նրա բազուկը մեկնված է բոլորին, ովքեր կապաշխարեն ու կհավատան»

երիտասարդներն ավետարանով կիսվում են ընկերների հետ

Երբ մտածում եք ավետարանով ուրիշների հետ կիսվելու մասին, զգացե՞լ եք, որ կան մարդիկ, որոնք դժվար թե երբևէ ընդունեն Փրկչի ուսմունքները։ Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչպե՞ս է վերաբերվում այդ մարդկանց: Լամանացիների հետ Ամմոնի ունեցած միսիոներական փորձառությունից տեսնում ենք, որ Տերը կյանքի տարբեր ճանապարհներ ունեցող մարդկանց սրտերը պատրաստում է Իր ավետարանն ընդունելուն։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, որ Տերը սիրում է բոլոր մարդկանց և ցանկանում է, որ բոլորը գան Իր մոտ:

Հարգեք ուրիշների համոզմունքներն ու կարծիքները։ Ձգտեք ստեղծել մի միջավայր, որտեղ մարդիկ հարգում են ուրիշների համոզմունքներն ու կարծիքները։ Խրախուսեք ուսանողներին լսել և փորձել հասկանալ, թե ուրիշներն ինչու կարող են իրենց համոզմունքներից տարբերվող համոզմունքներ ունենալ։ Ուսանողներին օգնեք սովորել ընդունել ուրիշների համոզմունքները և սեփական համոզմունքներով կիսվել բարությամբ ու հարգանքով։ Այս կարողությունը կօգնի նրանց, որ ուրիշների հետ հարգանքով կիսվեն ավետարանով։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Ալմա 19 գլուխը և փնտրել, թե Փրկչի ավետարանը, որն ուսուցանում էր Ամմոնը, ինչ ազդեցություն ունեցավ լամանացիների վրա։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Անցկացրեք ինքնուրույն հարցում

Ցուցադրեք ստորև ներկայացվող հարցումը և ուսանողներին ժամանակ տվեք մտածված և անկեղծ պատասխաններ տալու համար։ Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով, եթե դրանք խիստ անձնական չեն։

Գնահատեք ինքներդ ձեզ 1–5 միավորի սանդղակով՝ պատասխանելով այն հարցին, թե ըստ ձեզ, որքան է հավանականությունը, որ հետևյալ մարդկանց կառաջարկեք ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին։

  1. Ձեզ ծանոթ ինչ-որ մեկը, ով հետաքրքրություն է ցուցաբերել Եկեղեցու հանդեպ

  2. Ընկեր կամ ընտանիքի անդամ, որն արդեն հիմնականում հետևում է ավետարանի չափանիշներին, բայց դեռ անդամ չէ

  3. Ընկեր կամ ընտանիքի անդամ, որը չի հետևում ավետարանի չափանիշներին

  4. Ձեզ ծանոթ ինչ-որ մեկը, ով մերժել է ավետարանի մասին ավելին իմանալու հրավերները, որ նախկինում ստացել էր ուրիշներից։

Խորհեք, թե ինչու հենց այդ պատասխանը տվեցիք։

  • Ուրիշների մասին մեր անձնական կարծիքներն ինչպե՞ս են ազդում ավետարանով կիսվելու մեր ջանքերի վրա։

Երբ Մոսիայի որդիները սկսեցին իրենց միսիան լամանացիների շրջանում, շատ մարդիկ ծիծաղում էին նրանց վրա ու կասկածում էին, որ նրանք երբևէ հաջողություն կունենան նման ամբարիշտ մարդկանց մոտ (տես Ալմա 26.23–25)։ Սակայն Ամմոնը և նրա եղբայրները հաջողություն ունեցան։ Գուցե հիշեք, որ երբ Ամմոնն ուսուցանեց ավետարանը թագավոր Լամոնիին, թագավորը հավատաց Ամմոնի խոսքերին, աղոթքով ողորմություն խնդրեց և ընկավ գետնին, քանի որ նա Հոգու ազդեցության տակ էր (տես Ալմա 18.40–43

Լամոնին աղոթում է

Այսօր կիմանաք, թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան Լամոնիի ընտանիքում, երբ Ամոնն ուսուցանում էր թագավորին։ Ուսումնասիրության ընթացքում փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես է վերաբերվում իր զավակներին, այդ թվում՝ նրանց, ովքեր թվում է, թե անհավանական է, որ ընդունեն ավետարանը։

Ամմոնը շարունակում է ուսուցանել Լամոնիի ընտանիքին

Դասի այս բաժնի նպատակն է օգնել ուսանողներին ուսումնասիրել Ալմա 19 գլխում ներկայացված իրադարձությունները և դուրս գրել հատված 36-ում ուսուցանվող սկզբունքը։ Նախքան սկզբունքը բացահայտելը՝ կարող եք այս բաժնում թվարկված մեթոդներից բացի այլ մեթոդներ օգտագործել, որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել այս գլուխը։

Օրինակ՝ կարող եք այս գլուխը ներկայացնել որպես ընթերցողի թատրոն, որի համար ընտրում եք վեց ուսանողի և յուրաքանչյուրին մեկ հատված եք հանձնարարում։ Մեկ ուսանող կարող է լինել պատմողը (նա կարդալու է 1, 6–7, 11–12, 15, 33–36 հատվածները), մյուս հինգը կարող են կարդալ թագուհու (2, 4–5, 9, 29–30 հատվածներ), Ամմոնի (3, 6–8, 10, 14, 22–23 հատվածներ), Լամոնի թագավորի (12–13, 31 հատվածներ), Աբիսի (16–17, 28 հատվածներ) ու այլ լամանացիների (18–21, 24–27, 32 հատվածներ) կամ նրանց մասին խոսքերը։ Օգտակար կլինի այս հատվածները հանձնարարել դասը սկսվելուց առաջ, որպեսզի ուսանողները կարողանան գտնել իրենց կարդալու հատվածները։

Մեկ այլ մոտեցում կարող է լինել «Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին» տեսանյութի 15:18-23:04 հատվածի ցուցադրումը։ Այս տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org, կայքում, պատկերում է Ալմա 19.1–36 հատվածներում ներկայացվող իրադարձությունները։ Ուսանողները կարող են տեսանյութը դիտելուն զուգահեռ նյութին հետևել իրենց սուրբ գրություններում։

Երբ լամանացիների թագուհին իմացավ ամուսնու մահվան մասին, իր մարդկանց ուղարկեց Ամմոնի հետևից, որպեսզի խոսի նրա հետ (տե.ս Ալմա 19.1–3

Կարդացեք Ալմա 19.4–17 հատվածները և փնտրեք, թե ինչ ապրումներ ունեցան թագուհին և մյւուսները Ամմոնի հետ խոսելուց հետո։ Կարող եք դիտել նաև «Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին» տեսանյութի 15:18-20:06 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

23:4

Ammon Serves and Teaches King Lamoni | Alma 17–19

  • Այս հատվածներից ի՞նչ եք իմանում թագուհու մասին:

  • Ի՞նչ իմացավ Լամոնին Հիսուս Քրիստոսի մասին անցած երեք օրվա ընթացքում։

  • Ըստ ձեզ՝ այդ գիտելիքն ինչո՞ւ այդքան ուրախություն բերեց Լամոնիին։

Երբ մարդիկ հավաքվեցին թագավորի տան մոտ, թագուհու ծառա Աբիսն անակնկալի եկավ ու տխրեց, երբ մարդիկ սկսեցին իրար մեջ վիճել, թե ինչու են թագավորն ու մյուսները պառկած գետնին, ասես մահացած լինեն (տես Ալմա 19.18–28

Կարդացեք Ալմա 19.29–36 հատվածները և փնտրեք, թե ինչ արեց Աբիսն այդ վիճահարույց պահին, ու ինչ տեղի ունեցավ լամանացիների հետ դրանից հետո։ Կարող եք դիտել նաև «Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին» տեսանյութի 20:07-23:04 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

23:4

Ammon Serves and Teaches King Lamoni | Alma 17–19

  • Ի՞նչ ազդեցություն ունեցավ Հիսուս Քրիստոսի ավետարանը շատ լամանացիների վրա, որոնք ընտրել էին հավատալ։

  • Այս պատմությունը պատմելուց հետո Մորմոնը Տիրոջ մասին ի՞նչ ճշմարտություններ ուսուցանեց հատված 36-ում։

Տիրոջ ցանկությունն է, որ բոլորը գան Իր մոտ

Հատված 36-ում Մորմոնի խոսքերից իմանում ենք, որ Տիրոջ բազուկը մեկնված է բոլոր մարդկանց, ովքեր կապաշխարեն ու կհավատան Նրա անունին։ Կարող եք այդ ճշմարտությունը նշել ձեր սուրբ գրություններում:

Այս համատեքստում Տիրոջ մեկնված բազուկը նշանակում է Նրա ողորմածությունը և ներելու պատրաստակամությունը։

  • Ձեր կամ այլոց կյանքի ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ տեսնել այս սկզբունքի ճշմարտացիությունը։

Ուսանողներին առաջարկեք կիսվել փորձառություններով, որոնք խիստ անձնական չեն։ Դուք նույնպես կարող եք կիսվել փորձառությամբ։

Օգտակար կարող է լինել նաև ժամանակ տրամադրել Փրկչի կյանքից օրինակներ գտնելու համար, որոնցում Նա ցույց է տվել կյանքի տարբեր ճանապարհներ ունեցող մարդկանց հասնելու Իր պատրաստակամությունը՝ օգնելով նրանց գալ Իր մոտ:։ Այլ օրինակներից բացի ուսանողներին կարող եք առաջարկել օգտվել սուրբ գրությունների որոշ օրինակներից՝ Մատթեոս 9.10–13, Մարկոս 5.25–34, Ղուկաս 5.18–25 և Հովհաննես 8.2–11 հատվածներից։ Կարող եք ուսանողներին հանձնարարել նաև ուսումնասիրել 2 Նեփի 26.33 հատվածը և իրենց սուրբ գրություններում կապել այն Ալմա 19.36 հատվածի հետ։

Երբեմն, ելնելով մարդու արտաքին տեսքից կամ անցյալում կատարած նրա գործերից, կարող ենք սխալմամբ որոշել, որ նա, հավանաբար, չի հետաքրքրվի ավետարանով։ Մի պահ պատկերացրեք ինչ-որ մեկին այս իրավիճակում։ Այդ մարդը կարող է ձեր ծանոթը լինել, կամ կարող եք պարզապես մտածել այն մարդկանց մասին, որոնք ընդհանուր առմամբ համապատասխանում են այս նկարագրությանը։

Կարող եք խնդրել ուսանողներին, որ իրենց օրագրերում նկարեն մի մարդուկ, որը ներկայացնում է նախորդ պարբերությունում նկարագրված մարդուն։ Նրանք կարող են ստորև ներկայացվող հարցերի պատասխանները գրել իրենց նկարած մարդուկի ներքևում։ Հետո քննարկեք ուսանողների գրածը։

  • Ի՞նչ է Աստված զգում այդ մարդու հանդեպ։

  • Հասկանալով Աստծո վերաբերմունքը այդ մարդու հանդեպ՝ ինչպե՞ս կփոխեք ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ:

Բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությունը և խրախուսեք ուսանողներին ձգտել ուրիշների մեջ ավելին տեսնել, ինչպես որ Աստված է տեսնում։