«Ալմա 34.1–17․ Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավությունը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)
«Ալմա 34.1–17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 34.1–17
Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավությունը
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքն առանց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության։ Ամուղեկն ուսուցանում էր զորամացիներին, որ առանց Աստծո Որդու անսահման և հավիտենական զոհաբերության բոլոր մարդիկ կարծրացած, ընկած և կորած են։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ հասկանալ, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օրհնել ձեզ Իր անսահման և հավիտենական քավող զոհաբերությամբ։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կյանքն ինչով կտարբերվեր
Կյանքն ինչո՞վ կտարբերվեր առանց …
Մտածեք, թե ինչ եղանակներով կարող եք պատասխանել այս հարցին այն մարդկանց կամ երևույթների վերաբերյալ, որոնց ապավինում եք։ Օրինակ՝ կարող եք մտածել, թե ձեր կյանքն ինչով կտարբերվեր, եթե ձեր կյանքում չլիներ որևէ հատուկ անձ, ձեր կողմից հաճախ օգտագործվող տեխնոլոգիա կամ գործիքներ կամ չանեիք այն գործողությունը, որը հաճույքով եք անում։
Ամուղեկը զորամացիներին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին
Հավանաբար հիշում եք, որ Ալման և Ամուղեկը քարոզում էին զորամացիներին, որոնք հավատում էին, որ «ոչ մի Քրիստոս» չի լինելու (Ալմա 31.16)։ Երբ Ալման ավարտեց իր ուղերձները (տես Ալմա 32–33), Ամուղեկը կիսվեց Փրկչի մասին իր վկայությամբ։
Կարդացեք Ալմա 34.1–10 հատվածները և փնտրեք, թե ինչ է ասել Ամուղեկը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին։
-
Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին ո՞ր բառերն ու արտահայտությունները հատկապես կարևոր թվացին ձեզ։ Ինչո՞ւ։
-
Ի՞նչ սովորեցիք այդ հատվածներից այն մասին, թե ինչու է մեզ անհրաժեշտ, որ Հիսուս Քրիստոսը քավի մեր մեղքերը։
-
Ճշմարտություն արտահայտող մեկ նախադասությամբ ինչպե՞ս կամփոփեք Ալմա 34.8–10 հատվածներում Ամուղեկի ուսմունքները։
Հնարավոր է, որ նմանատիպ ճշմարտություն եք բացահայտել․ առանց Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավության ողջ մարդկությունը կկորչեր հավիտյան։
-
Բոլոր մարդիկ ինչո՞ւ «անխուսափելիորեն կկործանվեին» կամ կկորչեին հավիտյան առանց Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության։
Անսահման և հավիտենական
Կարող եք հատված 10-ի վերջում նշել «անսահման և հավիտենական» բառերը և ձեր օրագրում արտագրել ստորև ներկայացված գծապատկերը․
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում այն, որ Հիսուս Քրիստոսի Քավությունն անսահման է ու հավիտենական։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է հետևյալ գաղափարներով․
«Նրա Քավությունն անսահման է՝ առանց վերջի: Այն անսահման էր նաև այն առումով, որ ողջ մարդկությունը կարող էր փրկվել անվերջանալի մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման թվով մարդկանց վրա, այլև Նրա կողմից ստեղծված անթիվ աշխարհների վրա: Այն անսահման էր՝ վեր մարդկային ցանկացած չափման սանդղակից կամ մահկանացուի հասկացողությունից: (Ռասսել Մ. Նելսոն, «Քավությունը», Ensign, նոյեմբեր 1996 թ․, 35)
-
Այս խոսքերն ի՞նչ օգնեցին ձեզ սովորել կամ զգալ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին։
Ինչպես է դա առնչվում ձեզ։
Բացի այն, որ Փրկիչն Իր Քավությամբ կարող է անթիվ մարդկանց օրհնել, Նա կարող է նաև անձամբ ձեզ օրհնել։ Կարող եք ձեր օրագրում գծապատկերը փոփոխել այնպես, որ այն հետևյալ տեսքն ունենա․
Կիրակնօրյա դպրոցի նախկին գերագույն նախագահ Թեդ Ռ. Քալիսթերն ուսուցանել է․
Երբեմն ես հանդիպել եմ լավ սրբերի, որոնք իրենք իրենց ներելու դժվարություն ունեին, որոնք պարզամտորեն, բայց սխալմամբ սահմաններ էին դրել Փրկչի փրկագնող զորությունների վրա: Նրանք ակամայից անսահման Քավությունը դարձրել են սահմանափակ, որն ինչ-որ ձևով չի գործում իրենց որոշակի մեղքի կամ թուլության պատճառով: Բայց սա անսահման Քավություն է, որովհետև այն ներառում է և սահմանագծում է ամեն մեղք ու թուլություն, ինչպես նաև ուրիշների կողմից ձեզ պատճառված ամեն վիրավորանք կամ ցավ: (Թեդ Ռ. Քալիսթեր, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, մայիս 2019 թ․, 85–86)