Սեմինարիա
Վարդապետության սերտում․ Ալմա 34.9–10․ «Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։


«Վարդապետության սերտում․ Ալմա 34.9–10․ «Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Ալմա 34.9–10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Ալմա 34.9–10

«Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։

Քրիստոսը խաչի վրա

Նախորդ դասին սովորեցիք Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավության մասին։ Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել Ալմա 34.9–10 հատվածների հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և այս հատվածի օգնությամբ իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Օգնեք ուսանողներին գործնականում կիրառել «հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները»։ Աշխատեք սկզբունքները նշել անվանումներով, որպեսզի ուսանողները հեշտ հասկանան, թե երբ և ինչպես են դրանք օգտագործվում դասարանային քննարկումներում:

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել մտածել, թե Ալմա 34.9–10 հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները և հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքներն ինչպես են օգնում այն մարդուն, որին թվում է, թե չի կարող ներվել իր մեղքերի համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածի դասը նախատեսված է անցկացնել «Ալմա 34.1–17» դասից հետո, որը Ալմա 34.9–10 վարդապետության սերտման հատվածների ուսումնասիրման համատեքստային դասն է։ Եթե վարդապետության սերտման այդ դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և մտապահեք

Երբևէ նկատե՞լ եք, որ ավելի հեշտ է ինչ-որ բան մտքում հասկանալ, քան այն բառերով բացատրել։ Վարդապետության սերտման նպատակներից մեկն է ձեզ հնարավորություն տալ բացատրելու վարդապետության սերտման հատվածների վարդապետությունը։

Ալմա 34.9–10 գլխի վերջերս կատարած ուսումնասիրությունից սովորեցիք, որ առանց Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավության ողջ մարդկությունը կկորչեր հավիտյան։

Ուսանողներին հնարավորություն տվեք սեփական բառերով բացատրել Ալմա 34.9–10 հատվածները՝ ներկայացնելով հետևյալ ցուցումները։

Պատկերացրեք, որ հնարավորություն եք ունեցել Ալմա 34.9–10 հատվածների նշանակությունը բացատրել մի մարդու, որը շատ քիչ բան գիտի Հիսուս Քրիստոսի մասին։ Կարճ վերանայեք այդ հատվածները և նշեք կամ դուրս գրեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կցանկանայիք, որ տվյալ անձը հասկանա։

Պատրաստվելու համար ուսանողներին բավարար ժամանակ հատկացրեք, որից հետո կարող եք նրանց զույգերի կամ փոքր խմբերի բաժանել և յուրաքանչյուր ուսանողի առաջարկել փորձել կիսվել իր բացատրությամբ։

Ալմա 34.9–10 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է․ «Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։

Օգնեք ուսանողներին մտապահել այս սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը։ Դասարանը բաժանեք զույգերի։ Զույգից մեկը կարող է կրկնել արտահայտության առաջին կեսը, հետո մյուսը կարող է կրկնել երկրորդ կեսը։ Հետո երկուսով միասին կարող են ասել սուրբ գրության հղումը։ Այսպես մի քանի անգամ անելուց հետո ուսանողները կարող են փոխվել տեղերով և կրկնել արտահայտության մյուս կեսը։

Գործնական կիրառում

Մինչև ստորև ներկայացվող սցենարով կիսվելը կարող եք ուսանողներին խնդրել հիշելով անվանել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Ուսանողների նշած յուրաքանչյուր սկզբունք գրեք գրատախտակին։ Բացատրեք, որ դասի ընթացքում նրանք հնարավորություն են ունենալու վերանայել ու փորձել կիրառել այդ սկզբունքները։

Հետո ցուցադրեք պատմությունը կամ ուսանողներին տրամադրեք մեկ օրինակ, որպեսզի վարժությունը կատարելիս օգտվեն դրանից։

Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են կիրակնօրյա դպրոցի դասին Հիսուս Քրիստոսի Քավության մասին դաս ուսուցանել։ Պատրաստվելու համար դուք մոտենում եք ձեր ծխից Օլիվ անունով մի երիտասարդ աղջկա և խնդրում նրան կիսվել իր մտքերով այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է Իր Քավությամբ օրհնել նրա կյանքը։

Օլիվի պատասխանը զարմացնում է ձեզ։ Նա ասում է․ «Եթե անկեղծ, ես մտածում եմ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը հիանալի է շատ մարդկանց համար, բայց ես չգիտեմ, թե որքանով է այն այժմ գործում ինձ համար, քանի որ որոշ սխալներ եմ արել ու շարունակում եմ անել։ Մի քանի մեղք եմ գործել, որոնք չգիտեմ՝ արդյո՞ք երբևէ կկարողանամ հաղթահարել»։

Շարունակելով պատրաստվել ձեր դասին՝ դուք անընդհատ մտածում եք Օլիվի մեկնաբանությունների մասին ու ցանկանում եք օգնել նրան։ Մտածեք, թե Ալմա 34.9–10 հատվածների ուսմունքներն ու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպես կարող են օգնել Օլիվին հաղթահարել իր մտահոգությունները։

Կարող եք ուսանողներին փոքր խմբերի բաժանել և յուրաքանչյուր խմբի հանձնարարել կենտրոնանալ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկի վրա։ Ուսանողները կարող են թղթի վրա կամ գրատախտակին թվարկել բոլոր այն եղանակները, որոնցով, ըստ նրանց, այս սկզբունքը կարող է օգնել Օլիվին նրա իրավիճակում։ Հետո կարող եք յուրաքանչյուր խմբի ուսանողներին առաջարկել ամբողջ դասարանին ներկայացնել իրենց քննարկածը։

Անհրաժեշտության դեպքում խմբերին կարող եք տալ հետևյալ հարցերը, որոնք նրանք կարող են օգտագործել իրենց քննարկման շրջանակում։

Գործեք հավատքով

  • Ըստ ձեզ՝ հավատքով լի ի՞նչ հատուկ գործողություններ կարող է անել Օլիվը, որոնք կարող են օգնել նրան։

  • Ի՞նչ կարող եք ուսուցանել Օլիվին Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, որը կարող է օգնել նրան հավատքով գործել։ Ալմա 34.9–10 հատվածի ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել։

Կարդացեք 5–7 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում, որոնք կտան այլ գաղափարներ, թե Օլիվն ինչպես կարող է հավատքով գործել։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Որպես այս հատվածն ուսուցանելու այլընտրանքային եղանակ կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին թվարկել, թե Օլիվն ինչ սխալ եզրահանգումներ կարող է ունենալ Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Փրկչի ողորմածությունը ստանալու հարցում իր դերի մասին։ Ապա առաջարկեք ուսանողներին օգնել Օլիվին վերաիմաստավորել իր մտահոգությունը (կամ դիտել այլ տեսանկյունից)՝ կիսվելով Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Փրկչի ողորմածությունը ստանալու մասին իրենց հասկացած ճշմարտություններով։

  • Ըստ ձեզ՝ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս կվերաբերվեին Օլիվի և նմանատիպ մտահոգություններին։

  • Օլիվի համար ինչո՞ւ է կարևոր հիշել, որ Փրկչի Քավությունը «անսահման է և հավիտենական» (Ալմա 34.10

  • Հիշելով, որ բոլորն առանց Փրկչի Քավության ընկած են և կորած, Օլիվն ինչպե՞ս կարող է այլ տեսանկյունից դիտարկել իր մտահոգությունը։

Կարդացեք 8-րդ պարբերությունը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում, որը կտա այլ գաղափարներ, թե Օլիվն ինչպես կարող է հասկացությունները կամ հարցերը հավերժության տեսանկյունից քննել։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Աստվածայնորեն սահմանված աղբյուրների ո՞ր տեսակները խորհուրդ կտայիք Օլիվին, որպեսզի օգնեք նրան առաջնորդում կամ ուղղորդում ստանալ։ Ինչո՞ւ։

  • Ալմա 34.9–10 հատվածներից բացի ի՞նչ այլ սուրբ գրությամբ կամ Եկեղեցու ղեկավարի խոսքերով կարող եք կիսվել Օլիվի հետ։ Դա ինչպե՞ս կարող է օգնել նրան։

Կարդացեք 11–12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում, որոնք կտան այլ գաղափարներ, թե Օլիվն ինչպես կարող է լրացուցիչ հասկացողություն փնտրել աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով։

Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ սովորեցին և զգացին այսօր, որը կարող է օրհնել նրանց կամ նրանց ծանոթների կյանքը։ Խրախուսեք նրանց հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և սուրբ գրություններում ուսուցանվող վարդապետությունը իրենց հանդիպող իրավիճակներում կիրառելու հնարավորություններ փնտրել։

Վարդապետության սերտման կրկնություն

Հետագա դասերից մեկում ուսանողներին օգնեք վերհիշել Ալմա 34.9–10 հատվածի հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը․ «Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։

Դա անելու համար կարելի է, օրինակ, գրատախտակին գրել հղման և հիմնական արտահայտության առաջին տառերը և առաջարկել ուսանողներին հիշել յուրաքանչյուր տառի հետ կապված բառերը։ Սա փորձեք մի քանի անգամ, մինչև ուսանողները կարողանան անգիր կրկնել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը