Սեմինարիա
Ալմա 33․ Ուսուցանել Փրկչի ավետարանը


«Ալմա 33․ Ուսուցանել Փրկչի ավետարանը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 33», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 33

Ուսուցանել Փրկչի ավետարանը

աշակերտն ուսուցանում է սեմինարիայի դասին

Երբևէ ունեցե՞լ եք Տիրոջն ավելի մոտ լինելու և հետևելու ցանկություն, բայց չեք իմացել ինչ անել։ Զորամացիների մեջ ապրող աղքատները մարգարե Ալմային հարցրին, թե ինչպես «պետք է սկսեն գործադրել իրենց հավատքը» (Ալմա 33.1)։ Կարևոր է, որ Հիսուս Քրիստոսի բոլոր աշակերտները հասկանան Ալմայի պատասխանը։ Այս դասը կարող է խորացնել ձեր ընկալումն այն քայլերի մասին, որոնք կարող եք ձեռնարկել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատք գործադրելու համար։

Ուսանողներին հնարավորություն տվեք ուսուցանելու։ Փնտրեք հնարավորություններ, որոնցով թույլ կտաք ուսանողներին ուսուցանել դասերի հատվածները։ Խրախուսեք նրանց սեմինարիան դիտարկել որպես ուսուցման փորձ ձեռք բերելու ապահով վայր։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք տանը կարդալ Ալմա 33 հատվածը և ընտրել որևէ հատված կամ հատվածների խումբ, որը կցանկանային ավելի լավ հասկանալ։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ավետարանի հարցերը

Առաջարկեք ուսանողներին դասընկերոջ կամ փոքր խմբի հետ պատասխանել հետևյալ հարցին։

  • Եթե Աստծո մարգարեին մեկ կամ երկու հարց տալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կցանկանայիք իմանալ։ Ինչո՞ւ։

Ալմա 32 գլխում մարգարե Ալման զորամացիներին հրավիրել էր ամրապնդելու իրենց վկայությունները՝ իրենց սրտերում սնուցելով Աստծո խոսքը։ Նրանք պատասխանել էին՝ ուղղելով նրան մի քանի կարևոր հարց։

Կարդացեք Ալմա 33.1 հատվածը և փնտրեք, թե նրանք ինչ հարցեր էին տվել մարգարեին։

  • Ի՞նչ եք կարծում, այսօր պատանիներն ինչպե՞ս կարող են վերաձևակերպել «ինչ ձևով նրանք պետք է սկսեն գործադրել իրենց հավատքը» հարցը։

  • Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին՝ հիմնվելով Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ձեր իմացածի վրա։

Հավատք գործադրելն ավելին է, քան պարզապես Հիսուս Քրիստոսին հավատալը։ Մենք հավատք ենք գործադրում, երբ անում ենք այն, ինչ Փրկիչը խնդրում է և նպատակաուղղված ձգտում ենք հետևել Նրան։ Ալման զորամացիների հարցին պատասխանեց՝ ուսուցանելով նրանց բազմաթիվ եղանակներ, որոնցով կարող ենք գործադրել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Ալմայի պատասխանից ընտրեք հետևյալ երեք տարբերակներից մեկը, որը կցանկանայիք ավելի լավ հասկանալ։ Պատրաստվեք այնպես, կարծես ձեր ընտրած տարբերակի մասին հինգից յոթ րոպե տևողությամբ դաս եք ուսուցանելու։ Կարող եք մտածել ձեզ ծանոթ մի մարդու մասին և այնպես պատրաստվել, կարծես նրա հետ եք դասն անցկացնելու։ Կարող եք օգտագործել «Դասի նախապատրաստման գաղափարներ» բաժնում նշված գաղափարները, որոնք կօգնեն ձեզ պատրաստվել։

Ուսանողներին տեղեկացրեք, որ իրենց պատրաստած դասը դասընկերների փոքր խմբին ուսուցանելու հնարավորություն են ունենալու։ Այլընտրանքներ առաջարկեք այն ուսանողներին, որոնք գուցե չափից շատ անհանգստանան ու չցանկանան բարձրաձայն ուսուցանել։ Օրինակ՝ նրանք կարող են տրամադրել իրենց դասի ծրագիրը կամ աշխատել որևէ դասընկերոջ հետ, որն ավելի մեծ վստահություն կամ փորձ ունի։ Եթե դուք չեք ընտրում ուսանողների կողմից դաս պատրաստելու հանձնարարությունը, ապա կարող եք օգտագործել դասի տարբեր հատվածներն ուսուցանելու վերաբերյալ գաղափարները, որոնք տրված են ուսումնասիրության յուրաքանչյուր տարբերակից հետո։

Ուսանողների համար օգտակար կլինի, եթե համառոտ ներկայացնեք՝ ինչպես կարճ դաս պատրաստել։ Կամ կարող եք փորձառու ուսանողներին առաջարկել կիսվել գաղափարներով՝ տալով նմանատիպ հարցեր․ «Ելնելով ձեր փորձից՝ որո՞նք են դասի նախապատրաստման առաջին քայլերը», «Ինչպիսի՞ն պետք է լինի դասի տիպային ծրագիրը» կամ «Որտե՞ղ եք նախատեսում ձեր թեմայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ գտնել»։

Կարող եք հետևյալ երեք տարբերակները գրել գրատախտակին, որպեսզի ուսանողներն ընտրեն դրանցից։

Տարբերակ 1․ Մենք կարող ենք Աստծո հանդեպ հավատք գործադրել՝ աղոթքով Նրան երկրպագելու միջոցով Ալմա 33.3–11

Լրացուցիչ սուրբ գրություններ, որոնցից կարելի է օգտվել․ Ալմա 34.17–27

Եթե որոշեք դասարանով ուսումնասիրել Տարբերակ 1-ը, այլ ոչ թե հանձնարարեք ուսանողներին պատրաստել այն ուսուցանելու համար, կարող եք առաջարկել նրանց, որ կազմեն աղոթքի մասին այս հատվածներից սովորած ճշմարտությունների ցանկը։ Կարող եք քննարկել նաև, թե մարդիկ ինչ թյուրըմբռնումներ ունեն աղոթքի մասին, որոնց անդրադառնում են այս հատվածի ճշմարտություններն ու շտկում են դրանք։

Օգտակար կլինի, եթե ուսանողներին առաջարկեք հիմների գրքում փնտրել աղոթքի մասին այն արտահայտությունները, որոնք կարևոր են իրենց համար։ Նրանք կարող են կիսվել անձնական փորձառություններով, որոնք արտացոլված են երգի խոսքերում։

Տարբերակ 2․ Մենք կարող ենք հավատք գործադրել՝ Աստծո Որդուն հավատալու միջոցով Ալմա 33.12–18

Լրացուցիչ սուրբ գրություններ, որոնցից կարելի է օգտվել․ Հովհաննես 3.16, 2 Նեփի 2.6–8

Եթե որոշեք դասարանով ուսումնասիրել Տարբերակ 2-ը, այլ ոչ թե հանձնարարեք ուսանողներին պատրաստել այն ուսուցանելու համար, կարող եք առաջարկել նրանց նշել Ալմա 33.14, 18 հատվածները։ Հետո խնդրեք ուսանողներին որևէ սուրբ գրքից գտնել ու կիսվել Աստծո Որդու մասին իրենց սիրած հատվածներով։ Անհրաժեշտության դեպքում որպես նյութ նրանք կարող են օգտագործել բոլոր չորս դասերի վարդապետության սերտման հատվածները։

Տարբերակ 3․ Մենք կարող ենք հավատք գործադրել բժշկման համար Հիսուս Քրիստոսին դիմելու միջոցով Ալմա 33.18–23

Լրացուցիչ սուրբ գրություններ, որոնցից կարելի է օգտվել․ Թվոց 21.4–9, Հելաման 8.14–15

Եթե որոշեք դասարանով ուսումնասիրել Տարբերակ 3-ը, այլ ոչ թե հանձնարարեք ուսանողներին պատրաստել այն ուսուցանելու համար, կարող եք Ավետարանի պատկերագրքից ցուցադրել «Մովսեսը և պղնձե օձը» և «Խաչելությունը» նկարները, երբ ուսանողները կարդան վերոնշյալ հատվածները։ Առաջարկեք նրանց քննարկել, թե ինչ պատճառներով մարդիկ այսօր կարող են որոշել չդիմել Հիսուս Քրիստոսին հոգևոր բժշկում ստանալու համար, և որոնք են այն աղբյուրները, որոնց մարդիկ կարող են փոխարենը դիմել։ Ուսանողներին հարցրեք, թե ինչ կասեին այն մարդուն, որին հետաքրքրում է, թե արդյոք Հիսուս Քրիստոսն իսկապես կարող է օգնել իրեն։

թերթիկի պատկերակ Եթե ուսանողները պետք է պատրաստեն դասը և ուսուցանեն այն, կարող եք օգնելու համար նրանց տրամադրել հետևյալ աշխատաթերթը։

Անհրաժեշտության դեպքում կարող եք ուսանողներին տրամադրել նաև «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի համապատասխան նյութերը։

Դասի նախապատրաստման գաղափարներ

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Ալմա 33. Ուսուցանել Փրկչի ավետարանը»

Ո՞ր տարբերակն եք ընտրել ուսումնասիրության համար։

Կարող եք օգտագործել հետևյալ հուշումներից մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ պատրաստել դասի ծրագիրը։

Հատվածներից վերցված հիմնական արտահայտություններ, որոնք դուք կարող եք առաջարկել նրանց, ում ուսուցանում եք, և որոնք կարող են նշել․

Այն, ինչ այս հատվածները կարող են օգնել հասկանալ կամ զգալ նրանց, ում ուսուցանում եք՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ․

Այն ազդեցությունը, որ այս ճշմարտությունը կարող է ունենալ նրանց կյանքում, ում ուսուցանում եք․

Առարկայական դասեր կամ այս ճշմարտությամբ ապրող մարդկանց օրինակներ․

Հարցեր, որոնք տալով նրանց, ում ուսուցանում եք, կօգնեք խորհել այն բանի շուրջ, թե ինչ էր ուսուցանում Ալման․

Փորձառություններ, որոնք ունեցել եք Ալմայի ուսուցանած ճշմարտությունների առումով․

Լրացուցիչ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքերը․

Այն, ինչ ելնելով ձեր սովորածից կառաջարկեք անել նրանց, ում ուսուցանում եք.

Ուսանողներին առաջարկեք հերթով ուսուցանել իրենց դասերը դասընկերներին կամ փոքր խմբերին: Աշխատեք չստիպել այն ուսանողներին, որոնք խիստ անհանգստանում են իրենց դասը բարձրաձայն ուսուցանելու համար։ Կարող եք մի քանի կամավոր ուսանողի առաջարկել ուսուցանել ամբողջ դասարանին։

Աղոթքով մտածեք, թե ինչպես կկիսվեք ձեր սովորածով այն մարդու հետ, որի մասին մտածել եք այս դասը պատրաստելիս։

Ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել Ալմա 33 գլխի վերաբերյալ իրենց գաղափարներով՝ օգտագործելով հետևյալ հարցերի նման հարցեր․

  • Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք այսօր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու շնորհիվ։

  • Այդ մասին դաս պատրաստելն ինչպե՞ս օգնեց ձեզ ձեռք բերել այդ գաղափարները։

Կարող եք Ալմա 33 գլխից կիսվել որևէ կարևոր գաղափարով, որը ձեռք եք բերել ուսուցանելուն պատրաստվելիս։