«Ալմա 36․ «Ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 36», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 36
«Ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը»
Մեր մտերիմ մարդկանց հետ կարևոր հոգևոր փորձառություններով կիսվելը կարող է զորացման աղբյուր լինել նրանց և մեզ համար։ Խոսելով իր որդի Հելամանի հետ՝ Ալման պատմում էր, թե ինչպես է հրեշտակ տեսել, զգացել տանջանքներ իր մեղքերի պատճառով և ազատում գտել Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ հավատքով դառնալ դեպի Հիսուս Քրիստոսը և զգալ Նրա միջոցով ազատման ուրախությունը։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հակիմաստ բառեր
-
Ցավ →
-
Զղջում →
-
Տխրություն →
Խորհեք, թե երբ եք մեղք գործել և ձախ կողմի զգացողությունն ունեցել։ Այդ զգացողությունը երբևէ փոխվե՞լ է աջ կողմի գրվածով։ Ի՞նչ է տեղի ունեցել, որը հնարավոր է դարձրել այդ փոփոխությունը։
Խորհեք, թե հետևյալ պնդումները որքանով են ճիշտ ձեզ համար․
-
Երբ մեղք գործեցի, ես գիտեի ինչպես դիմել Տիրոջը ներում, խաղաղություն և հույս ստանալու համար։
-
Ես վստահ եմ, որ Տիրոջ օգնությամբ կարող եմ փոխվել։
-
Ես պարբերաբար դիմում եմ Տիրոջը այդ օգնության համար։
Այսօր կուսումնասիրեք, թե Ալմա Կրտսերի մեղքերից առաջացած տագնապային խորը զգացումներն ինչպես ուրախության և խաղաղության զգացումների փոխվեցին, երբ նա աղերսեց Փրկչին օգնել իրեն։ Ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչպես կարող եք մեղքը և դրա ազդեցությունները հաղթահարելու համար Տիրոջ օգնությանը դիմել և Հիսուս Քրիստոսի միջոցով ուրախություն զգալ։
Ալմայի զորեղ փոփոխությունը
Երբ զորամացիները մերժեցին իրենց ուսուցանված ավետարանը, միացան լամանացիներին, որպեսզի նրանց հրահրեն նեփիացիների դեմ։ Հետո զորամացիները և լամանացիները հարձակվեցին նեփիացիների վրա, ինչը մեծ պատերազմի վերածվեց։ Նեփիացիներից շատերի սրտերը նույնպես «սկսում էին կարծրանալ» Աստծո խոսքի դեմ (Ալմա 35.15)։ Ի պատասխան նեփիացիների հոգևոր մերժման՝ Ալման հավաքեց իր որդիներին, որպեսզի «նրանցից ամեն մեկին առանձին տա իր հանձնարարությունը, արդարությանը պատկանող բաների վերաբերյալ» (Ալմա 35.16)։ Նա նախ խոսեց իր որդի Հելամանի հետ և պատմեց իր դարձի փորձառության մասին։
-
Ի՞նչ եք հիշում Ալմա Կրտսերի մասին, և ի՞նչ է պատկերված այս նկարում։
Կարդացեք Ալմա 36.6–11 հատվածները և փնտրեք մանրամասներ, որոնք գուցե բաց եք թողել։
-
Ըստ ձեզ՝ հրեշտակի խոսքերն ինչո՞ւ էին այդքան ազդեցիկ Ալմայի համար։
-
Բացի հրեշտակ տեսնելուց, ի՞նչը կարող է ստիպել մարդուն հասկանալ, որ նա փոփոխության կարիք ունի։
Հատվածների ստորև ներկայացվող խմբերում կարդացեք, թե ինչ էր նկարագրում Ալման իր տեսածի ու զգացածի մասին այն երեք օրվա ընթացքում, երբ չէր կարողանում շարժվել։ Կարող եք նշել այն, ինչ առաջարկված է։
-
Ալմա 36.12–16․ բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե Ալման ինչ էր զգում իր մեղքերի պատճառով
-
Ալմա 36.17–18․ բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչ էր հիշում Ալման և ինչ արեց, որը հանգեցրեց փոփոխության
-
Ալմա 36.19–21․ բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, որ Ալման զգում է ինչ-որ հակառակ բան կամ հակասում է նրան, ինչ նա ի սկզբանե զգացել է
-
Ի՞նչն է տպավորում ձեզ այն ամենում, որը հանգեցրեց Ալմայի փոփոխությանը։
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել նրա փորձառությունից։
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է. Հիսուս Քրիստոսը մեզ մեր մեղքերի ցավից ազատելու և մեզ ուրախությամբ լցնելու զորություն ունի։
-
Ալման ինչպե՞ս հրավիրեց Փրկչի ազատման զորությունը։
Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) բացատրել է.
Կարիք չկա իմանալ ամեն ինչ նախապես, որպեսզի Քավության զորությունը գործի ձեզ համար։ Հավատացեք Քրիստոսին, այն սկսում է գործել խնդրելու օրվանից: (Բոյդ Ք. Փաքեր, «Մաքրված», Ensign, մայիս 1997 թ․, 10)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Երբ մենք ազնվորեն խոստովանում ենք մեր մեղքերը, ուղղում ենք այն, ինչ կարող ենք, և թողնում ենք մեր մեղքերը՝ պահելով պատվիրանները, ներում ստանալու գործընթացի մեջ ենք մտնում։ Ժամանակի ընթացքում մենք կզգանք, որ մեր վշտի ցավը հեռանում է՝ «վերցնելով հանցանքը մեր սրտերից» և պարգևելով «խղճմտանքի խաղաղություն»: (Նիլ Լ․ Անդերսեն, «Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բժշկել ձեզ», Լիահոնա նոյեմբեր 2009 թ․, 42)
-
Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք այս խոսքերից։
Ի՞նչ կասեիք այն պատանուն, որը․
-
Զղջման և ցավի մեծ զգացում ունի իր մեղքերի պատճառով։
-
Զգում է, որ իր մեղքերը սարսափելի չեն և ժամանակի ընթացքում առանց ապաշխարության ինքնուրույն կլուծվեն։
Մի պահ մտածեք ձեր իրավիճակի և այն մասին, թե այսօրվա դասն ինչպես կարող է կիրառվել ձեր կյանքում։ Մտածեք մեկ բան, որը կարող եք անել այսօր, որպեսզի դառնաք դեպի Փրկիչը և ձեր կյանք հրավիրեք Նրա ազատման զորությունը։