«Վարդապետության սերտում. Ալմա 39.9․ «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում. Ալմա 39.9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. Ալմա 39.9
«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»
Ալմա 39 գլուխն ուսումնասիրելիս դուք սովորեցիք մաքրաբարոյության օրենքով ապրելու կարևորության մասին, և ինչպես դիմակայել գայթակղությանը՝ ապավինելով Հիսուս Քրիստոսին։ Այս դասը կօգնի ձեզ մտապահել Ալմա 39.9 վարդապետության սերտման հատվածն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Բացատրեք և մտապահեք
Վարդապետության սերտման Ալմա 39.9 հատվածի հիմնական սուրբգրային արտահայտությունն է՝ «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»։ Օգտագործեք հետևյալ մեթոդը կամ ձեր ընտրությամբ մեկ այլ մեթոդ, որը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը։
Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք և առաջին անգամ ինչ-որ մեկին ուսուցանում եք մաքրաբարոյության օրենքի մասին: Համառոտ նկարագրեք մաքրաբարոյության օրենքը, և օգտագործեք Ալմա 39.9 հատվածը՝ բացատրելու, թե ինչպես պահել այն:
Գործնական կիրառում
Իվանին դուր է գալիս ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում։ Նա ստեղծարար է և սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում կիսվում է դրական ուղերձներով։ Սակայն նա տեսնում է նաև մեծ չափով անպատշաճ, երբեմն նույնիսկ՝ պոռնոգրաֆիկ բնույթի բովանդակություն։ Սկզբում դա անհանգստացնում էր նրան, բայց ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի էր օգտվում դրանից։ Վերջերս նույնիսկ նա ավելի շատ նման բովանդակություն է որոնում։ Այժմ նրան չեն մտահոգում իր կատարած ընտրությունները։
Քննարկեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները հասկանալը և կիրառելն ինչպես կարող է օգնել Իվանին տեսնել իր ներկայիս գործողությունների հետ կապված խնդիրները։ Հետևյալ հարցերը և նյութերը կարող են օգնել։
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
-
Իվանն ինչպե՞ս կարող է քննել իր իրավիճակը հավերժության հեռանկարով։
-
Մտքերը մաքուր պահելու նրա ջանքերն ի՞նչ փոփոխություն կարող են բերել իր ողջ երկրային կյանքում և հաջորդ կյանքում։
-
Նրա ջանքերն ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հոր հետ իր հարաբերության վրա։
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
-
Աստվածայնորեն սահմանված աղբյուրների ի՞նչ օրինակներ կան, որոնք կարող են օգնել Իվանին։ Ինչպե՞ս կարող է օգնել Ալմա 39.9 հատվածը։
-
Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց (գրքույկ, 2022), «Ի՞նչ անել այդ պահին»
-
Մոսիա 4.30, 3 Նեփի 12.28–30, Վարդապետություն և Ուխտեր 42.23, 121.45
-
Գերագույն համաժողովի ելույթները սեռական մաքրության, պոռնոգրաֆիայի կամ սոցիալական ցանցերի մասին, որոնք կարող եք գտնել Gospel Library հավելվածում կամ ChurchofJesusChrist.org կայքում
Գործեք հավատքով
-
Ի՞նչ կարող է անել Իվանը հավատքով գործելու համար և «այլևս չգնալու [իր] աչքերի տենչանքների ետևից» (Ալմա 39.9):
-
Ինչպե՞ս կարող է դեպի Քրիստոսը դառնալու ձգտումը օգնել նրան իր ջանքերում։
-
Երկնային Հոր ծրագրի ո՞ր վարդապետությունը կարող է օգնել Իվանին և ինչու։
-
Ըստ ձեզ՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները ինչպե՞ս կարող են օգնել Իվանին հասկանալ իր ներկայիս գործողությունների վտանգը։
-
Ի՞նչ կարող է անել նա երկարատև փոփոխության համար։