Սեմինարիա
Ալմա 39․ «Խաչ քաշիր բոլոր այդ բաների վրա»


«Ալմա 39․ «Խաչ քաշիր բոլոր այդ բաների վրա», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 39», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 39

«Խաչ քաշիր բոլոր այդ բաների վրա»

Ալման խոսում է Կորիանթոնի հետ

Ժամանակի ընթացքում սատանան շատ մարդկանց է հավատացրել, որ ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններն ընդունելի են։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ տվել են մաքրաբարոյության օրենքը՝ մեր պաշտպանության, խաղաղության և երջանկության համար։ Ալմա մարգարեն իր որդի Կորիանթոնին սիրով խորհուրդ էր տալիս թողնել մեղքերը, նաև՝ մաքրաբարոյության օրենքի խախտումը և ապաշխարել։ Այս դասը կօգնի ձեզ հասկանալ սեռական մեղքի լրջությունը, և ինչպես դիմակայել մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղությանը։

Սովորողներին օգնեք հասկանալ և ձգտել դարձի գալ։ Դարձը փոփոխության և հոգևոր զարգացման շարունակական գործընթաց է, որը դրսևորում ենք մեր կյանքի արդարակյաց գործերով։ Փնտրեք հնարավորություններ՝ կիսվելու փորձառություններով, որոնցով ուսանողները կճանաչեն, կսիրեն և կհետևեն Հիսուս Քրիստոսին ու Նրա վերականգված ավետարանին։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ գիտեն մաքրաբարոյության օրենքի մասին, ինչ կարծիք ունեն և ինչ հարցեր ունեն դրա վերաբերյալ։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մաքրաբարոյության օրենքը

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ պնդումները։ Փոփոխեք դրանք կամ ավելացրեք այնպիսիք, որոնք ձեր ուսանողներին ավելի լավ կպատրաստեն մաքրաբարոյության օրենքը սովորելուն։

Կարդացեք հետևյալ արտահայտությունները և որոշեք, թե որոնք են լավագույնս ներկայացնում ձեր զգացումները․

  • Համաձայն չեմ

  • Հիմնականում համաձայն չեմ

  • Հիմնականում համաձայն եմ

  • Համաձայն եմ

  1. Երիտասարդները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում հստակ հասկանում են մաքրաբարոյության օրենքը կամ Տիրոջ՝ սեռական մաքրության օրենքը։

  2. Նրանք հասկանում են, թե ինչու է այն կարևոր, և ինչու է Տերը ցանկանում, որ այդ օրենքով ապրենք։

  3. Մերօրյա աշխարհում մաքրաբարոյության օրենքը պահելը կարող է դժվար լինել։

  4. Եկեղեցու երիտասարդները գիտեն ինչպես դիմակայել գայթակղությանը և սեռական առումով մաքուր մնալ։

Ուսանողներին առաջարկեք կիսվել՝ արդյոք համաձայն են վերոնշյալ պնդումների հետ, թե՝ ոչ, և ինչու։

Մաքրաբարոյության օրենքը Տիրոջ՝ սեռական մաքրության օրենքն է։ Հնազանդվել մաքրաբարոյության օրենքին նշանակում է պահպանել մտքի, խոսքի և գործողությունների մաքրությունը, ինչպես նաև՝ հեռու մնալ պոռնոգրաֆիային վերաբերող ամեն ինչից։ Նաև նշանակում է մինչև ամուսնությունը խուսափել սեռական հարաբերություններից, իսկ ամուսնությունից հետո՝ լիովին հավատարիմ լինել կնոջը կամ ամուսնուն։ «Ինչպես մաքրաբարոյության օրենքի որևէ այլ խախտում, համասեռամոլ վարքը լուրջ մեղք է: Այն դեմ է մարդկային սեռական նպատակներին» (Ավետարանական թեմաներ, «Մաքրաբարոյություն», topics.ChurchofJesusChrist.org

Մի պահ խորհեք մաքրաբարոյության օրենքի մասին ձեր ընկալման և զգացողությունների շուրջ։ Ի՞նչ հարցեր ունեք: Ինչո՞ւ է այն կարևոր ձեզ համար։ Մաքրաբարոյության հետ կապված ի՞նչ գայթակղությունների եք բախվել։ Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ձեր հարցերի պատասխանները և օգնություն՝ հաղթահարելու ձեր գայթակղությունները։

Ալման խորհուրդ է տալիս իր որդի Կորիանթոնին

Ալմա 39-ը այն չորս գլուխներից մեկն է, որում նկարագրված են Ալմայի խորհուրդը, պատվիրանները և ուսմունքները իր որդի Կորիանթոնին։ Զորամացիներին ավետարանը քարոզելիս Կորիանթոնն ուղեկցում էր հորը և եղբորը՝ Շիբլոնին։ Սակայն այս միսիայի ընթացքում Կորիանթոնը լուրջ մեղքեր էր գործել։

Կարդացեք Ալմա 39.1–5 հատվածները և փնտրեք, թե ինչ սխալներ էր գործել Կորիանթոնը, և ինչ էին զգում Ալման ու Տերը դրանց վերաբերյալ (Պոռնիկ բառը հատված 3-ում նշանակում է անբարոյական կին կամ մարմնավաճառ)։

Ուսանողներին առաջարկեք կիսվել սուրբգրային բառերով կամ արտահայտություններով, որոնք ցույց են տալիս, թե ինչ էր արել Կորիանթոնը, և ինչ էին զգացել Ալման ու Տերը։

Մաքրաբարոյության օրենքը պահելու օրհնությունները հասկանալու համար կարող եք մտածել, թե այն խախտելը ինչու է «ցավալի» հոր և մարգարեի համար (Ալմա 39.3) և «պղծություն Տիրոջ աչքում» (Ալմա 39.5Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց (գրքույկ, 2022 թ․) գրքույկի 26-րդ էջում կարդացեք «մաքրաբարոյության օրենքով ապրելու» օրհնությունները և զորությունը։

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց գտածով։

  • Մաքրաբարոյության օրենքը պահելով՝ ինչպե՞ս ենք պատրաստվում այս և հաջորդ կյանքում Տիրոջից մեծ օրհնություններ ստանալ։

Կարող եք գրատախտակին գրել ստորև ներկայացված երկու հարցերը և առաջարկել ուսանողներին, որ զույգերով կամ փոքր խմբերով աշխատեն սուրբ գրություններում պատասխանները գտնելու ուղղությամբ։ Հետո դասարանով քննարկեք հաջորդ երկու հարցերը։

  • Ի՞նչ տեղի կունենա, եթե անձը չապաշխարի սեռական մեղքը (Ալմա 39.7–9)

  • Ի՞նչ հաճախակի անտեսվող հետևանք ունի մաքրաբարոյության օրենքի խախտումը (Ալմա 39.11–13)

  • Ըստ ձեր սովորածի՝ ծնողը, մարգարեն և Տերը ինչո՞ւ նման խիստ դիրքորոշում ունեն մաքրաբարոյության վերաբերյալ։

  • Մաքրաբարոյության օրենքն ինչպե՞ս է ցույց տալիս Աստծո սերն Իր զավակների հանդեպ։

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»

Սեռական մեղքի լրջության մասին ուսուցանելուց բացի Ալման Կորիանթոնին ուսուցանում էր նաև ինչպես խուսափել ապագայում նույն սխալները գործելուց։

Վերանայեք Ալմա 39.9 և Ալմա 39.13 հատվածները և փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք կարող են օգնել ձեզ դիմակայել գայթակղությանը ու պահել մաքրաբարոյության օրենքը: (Հատված 9-ում «խաչ քաշիր» արտահայտությունը նշանակում է ինքնակառավարում կամ ինքնատիրապետում դրսևորել)։

Ալմա 39.9 հատվածը վարդապետության սերտման հատված է։ Վարդապետության սերտման հատվածները նշեք տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով:

  • Այս հատվածներում Ալման ի՞նչ սկզբունք էր ուսուցանում Կորիանթոնին։

Այս հատվածների հնարավոր սկզբունքներից մեկն այն է, որ երբ դրսևորում ենք ինքնատիրապետում և դառնում ենք դեպի Տերը, կարող ենք հաղթահարել Աստծո մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղությունը։

Գայթակղությունը հաղթահարելու համար ինքնատիրապետում դրսևորելը և Տիրոջը դառնալը երբեմն կարող է դժվար լինել։ Դա կարող է օգնել ինքնատիրապետման բազմաթիվ եղանակներ մտածել, այնուհետև հետևել Հոգու հուշումներին՝ ձեզ համար ամենաօգտակար եղանակի մասին իմանալու համար։

Նախքան հաջորդ վարժությունը կատարելը՝ կարող եք երիտասարդներին առաջարկել քննարկել, թե ինչ եղանակներով կարող են դառնալ դեպի Տերը և հաղթահարել մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղությունները։ Հետո նրանք կարող են հետևյալից երկուսը անել՝ իրենց գաղափարները հաստատելու կամ նորերն ավելացնելու համար։

Կարող եք ստորև բերվածը գրել գրատախտակին։ Կարող եք տեսանյութը հեռացնել ցանկից և ուսումնասիրությունից հետո դասարանին հարցնել, թե արդյոք կցանկանան դիտել այն։

  1. Սեռական մաքրության մասին խորհուրդը շարունակեք կարդալ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկում (տես «սեռական մաքրություն» «Ի՞նչ կասեք … մասին» բաժնում)։ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների այլ խորհուրդներ իմանալու համար կարող եք կարդալ «Անձնական մաքրություն» (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Ensign, նոյեմբեր 1998 թ․, 75–78) կամ «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն» (Դեյվիդ Ա․ Բեդնար, Ensign կամ Լիահոնա, մայիս 2013 թ․, 41–44)։

  2. Գտեք սուրբ գրություններ, որոնք ձեր կարծիքով կարող են ուժեղացնել ձեզ՝ օգնելով չտրվել մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղություններին։ Կարող եք թվարկել նաև այն հիմները կամ Երեխաների միության երգերը, որոնց կարող եք դիմել՝ գայթակղության պահին զորություն ստանալու համար։

  3. Թվարկեք եղանակներ, որոնցով կարող եք ձգտել «դառնալ դեպի Տերը» ձեր «մտքով, կարողությամբ և ուժով» (Ալմա 39.13)։ Ներառեք, թե ինչ եք արել անցյալում, որ զգացել եք՝ զորացրել է ձեզ։

  4. Գրեք ծնողներից կամ Եկեղեցու ղեկավարներից ստացած խորհուրդը, որը կարող է օգնել ձեզ գայթակղության պահին։

  5. Դիտեք «Մաքրաբարոյություն․ ո՞րն է սահմանը» (3:59) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

    3:59

    Chastity: What Are the Limits?

    Latter-day Saint teens are counseled to stay sexually pure, but what exactly are the limits? Using teachings of modern prophets, this presentation shows how we can find happiness and peace through staying chaste.

Որոշ ժամանակ անց մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց գաղափարներով և նրանով, թե այդ գաղափարներն ինչպես կարող են օգնել իրենց հաղթահարել գայթակղությունը։ Եթե զգաք, որ դասարանը կարող է դժվարանալ անկեղծ քննարկում ծավալել այս թեմայի շուրջ, առաջարկեք ուսանողներին թղթի վրա անանուն կիսվել իրենց մտքերով։ Հավաքեք թղթերը և բարձրաձայն կարդացեք դրանք դասարանին։

Անձնական մտորումներ

Մի պահ մտածեք, թե ինչու եք ցանկանում սեռական մաքրություն պահպանել։ Հետո գրի առեք, թե ինչ քայլեր եք ձեռնարկելու՝ Աստծո մաքրաբարոյության օրենքին հետևողականորեն հնազանդվելու համար։ Մտածեք, թե Սուրբ Հոգին ինչ է ոգեշնչել ձեզ անել և ձեր օրագրում գրի առեք բոլոր լրացուցիչ մտքերը։ Եթե դուք կամ ձեր ծանոթներից մեկը խախտել եք մաքրաբարոյության օրենքը, հիշեք, որ Հիսուս Քրիստոսը եկավ՝ «վեր առնելու աշխարհի մեղքերը» (Ալմա 39.15) և ներելու է բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ապաշխարում և թողնում են իրենց մեղքերը (տես Մոսիա 26.30, Ալմա 39.9

Կարող եք բերել ձեր վկայությունը։