Սեմինարիա
Ալմա 39–42․ Ակնարկ


«Ալմա 39–42․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 39–42», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 39–42

Ակնարկ

Երբ Կորիանթոնի հայրը հորդորում էր նրան ապաշխարել, Կորիանթոնը որոշ հարցեր ուներ Աստծո ծրագրի և այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ մահից հետո։ Ալման կարևոր ճշմարտություններ էր ուսուցանում Կորիանթոնին, որպեսզի օգնի նրան հասկանալ Երկնային Հոր վերականգնման ծրագիրը։ Կորիանթոնը դժվարանում էր նաև հասկանալ Աստծո արդարությունն ու ողորմածությունը։ Ալման օգնեց նրան ընդլայնել իր հեռանկարը մեր սիրող Երկնային Հոր և մեզ համար Նրա ունեցած ծրագրի վերաբերյալ։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Ալմա 40

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի խորությամբ գնահատել այն, ինչ Փրկիչն արել է իրենց համար և հնարավորություն կտա նրանց բացատրելու, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք մահանում ենք։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն հարցերի շուրջ, թե ինչ է տեղի ունենում մարդու մահից հետո և պատրաստվել կիսվելու։

  • Տեսանյութեր․ «Գերեզմանը հաղթանակ չունի» (9:18, դիտել 4:21-5:13), «Ի՞նչ է տեղի ունենում մեր մարմինների և հոգիների հետ, երբ մենք մահանում ենք» (4:19)

  • Աշխատաթերթեր․ «Հոգևոր աշխարհը», «Հարություն»

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին բաժանեք աշխատանքային խմբերի և ժամանակ տվեք, որպեսզի պատրաստվեն ուսուցանելու երկու թեմաներից մեկը, ապա աշխատանքային խմբերից յուրաքանչյուրին մյուս թեման ուսումնասիրած խմբի հետ առանձնացրեք քննարկման սենյակում։ Աշխատանքային խմբերին առաջարկեք հերթով ուսուցանել միմյանց։ Երբ ուսանողները վերադառնան ընդհանուր սենյակ, առաջարկեք նրանց կիսվել, թե ինչը իրենց դուր եկավ այն եղանակի մեջ, որով մյուս խումբը ուսուցանեց իրենց։

Ալմա 41

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին տեսնել, թե ամբարշտությունը ինչպես չի կարող հանգեցնել երջանկության։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել, թե պատվիրաններին հնազանդվելը ինչպես է երջանկություն բերել իրենց և ինչպես է օգնում իրենց պատրաստվել այս կյանքից հետո հանդիպելու Աստծուն։

  • Տեսանյութ. «Երջանկության մեծ ծրագիրը» (9:18, դիտել 3:07-3:46)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք վիրտուալ գրատախտակի օգնությամբ կազմել երկու ցուցակ «Երջանկություն» և «Թշվառություն» վերնագրերով և հնարավորություն տալ ուսանողներին յուրաքանչյուր ցուցակում ավելացնել հատկանիշներ, որոնք տանում են երջանկության կամ թշվառության։

Վարդապետության սերտում. Ալմա 41.10

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին մտապահել Ալմա 41.10 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել իրական կյանքի իրավիճակներում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մատապահել Ալմա 41.10 հատվածը։

  • Առարկա ցուցադրման համար․ գործնական կիրառության բաժնի սցենարը

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել և օգտագործել Doctrinal Mastery հավելվածի «մտապահել» գործառույթը, որը կօգնի ուսանողներին մտապահել վարդապետության սերտման ամբողջ հատվածը։ Երբ ուսանողները արտասանեն հատվածը, կարող եք էկրանի ներքևի «սլայդ» գործառույթի օգնությամբ ամեն անգամ որևէ բառ հեռացնել, մինչև յուրաքանչյուր բառից մնա առաջին տառը։

Ալմա 42, Մաս 1

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելի լավ հասկանալ Երկնային Հոր էությունը, որ Նա և արդար է, և ողորմած։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել, որ ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ զրուցեն Աստծո էության վերաբերյալ մարդկանց ունեցած տարբեր գաղափարների մասին:

  • Տեսանյութ. «Ազատ հավիտյան՝ գործելու ինքնուրույն» (14:51, դիտել 5:40-6:50)

Ալմա 42, Մաս 2

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը թույլ տալիս ստանալ Երկնային Հոր ծրագրում խոստացված ողորմածությունը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք սուրբ գրություններում գտնել անկեղծ ապաշխարություն ցուցաբերած մի մարդու կամ խմբի օրինակ։

  • Առարկաներ ցուցադրման համար. կշեռքի նկար

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել կշեռքի նկարը և ներկայացման ժամանակ պիտակավորել այն։ Կարող եք օգտագործել վիրտուալ գրատախտակի գործառույթը կամ պատրաստել կշեռք ցուցադրող ներկայացում, ապա հերթով ավելացնել պիտակները։

Տպել