«Հելաման 7–12․ Ակնարկ», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Հելաման 7–12», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Հելաման 7–12
Ակնարկ
Մարգարե Նեփին, որը Հելամանի որդին էր, մեծ ամբարշտության ժամանակաշրջանում էր ապրում։ Երբ ամբարիշտ նեփիացիները հարցրին նրան, թե ինչու այդքան խստորեն խոսեց իրենց մասին, նա համարձակորեն վկայեց Փրկչի մասին։ Նա նախազգուշացրեց իր ժողովրդին, որ կկործանվեն, եթե չապաշխարեն։ Գլխավոր դատավորի սպանության շուրջ իր մարգարեություններից հետո նա մտածում էր այն ամենի մասին, ինչ Տերը ցույց էր տվել իրեն։ Այդ անելիս նա մի ուշագրավ փորձառություն ունեցավ, որում Տերը օրհնեց նրան իր հավատարմության համար։ Նա խնդրեց Տիրոջը սով ուղարկել նեփիացիներին, որպեսզի վերջիններս ապաշխարեն։ Արդյունքում նեփիացիներից շատերը խոնարհվեցին, և կրկին օրհնված անձրև տեղաց։ Չնայած այս հրաշքին՝ ժամանակի ընթացքում մարդկանցից շատերը կրկին հեռացան Տիրոջից և շարունակեցին իրենց ամբարշտությունը։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Հելաման 7–10
Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ մարգարեների կարևոր դերը Երկնային Հոր ծրագրում։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ քննարկել, թե ապրող մարգարեներն ինչ ազդեցություն են ունեցել իրենց կյանքում։
-
Առցանց ուսուցման առաջարկ․ վիրտուալ գրատախտակին գրեք Ճշմարտություններ Տիրոջ մարգարեների մասին վերնագիրը, որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել և բացահայտել Տիրոջ մարգարեի մասին ճշմարտությունները։ Ուսանողներին առաջարկեք դասի ընթացքում այս վերնագրի տակ թվարկել ճշմարտությունները։
Հելաման 8
Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, որ մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին, և այն կարող է օգնել նրանց զգալ մարգարեների վկայությունների ճշմարտացիությունը։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին կարող եք առաջարկել փնտրել մեկ կամ մի քանի մարգարեների և առաքյալների օրինակներ, որոնք վերջին գերագույն համաժողովի ժամանակ վկայել են Հիսուս Քրիստոսի մասին։
-
Բովանդակություն ցուցադրման համար․ մարգարեների և սուրբ գրությունների ցանկը տարբերակ Ա-ի համար
-
Առցանց ուսուցման առաջարկ․ տարբերակ Ա-ն ընտրած ուսանողների համար ցուցադրեք դասում ներառված մարգարեների և սուրբ գրությունների հղումների ցանկը։ Տարբերակ Բ-ն ընտրած ուսանողների համար զրուցարանում կարող եք տրամադրել «Քրիստոսի հատուկ վկաները» տեսանյութերի հավաքածուի հղումը, որպեսզի կարողանան դիտել ժամանակակից մարգարեների և առաքյալների վկայություններից մի քանիսը։
Հելաման 10
Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ Նեփիի փորձառության այն ճշմարտությունները, որոնք կարող են իրենց կյանք հրավիրել Տիրոջ ուղղորդումն ու զորությունը։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Հելաման 10 գլուխը և մտածել, թե ինչ կարող են սովորել Նեփիի օրինակից, որը կարող է օրհնել իրենց կյանքը։
-
Աշխատաթերթեր․ «Խորհդածություն և անձնական հայտնություն»․ «Ձգտենք անխոնջ կատարել Տիրոջ կամքը» և «Կնքման զորությունը»
-
Առցանց ուսուցման առաջարկ․ խմբային վարժությունների համար ուսանողներին կարող եք երեք հոգուց բաղկացած խմբերով առանձնացնել քննարկման սենյակներում։ Եթե անհրաժեշտ լինի, ընթացքում կարող եք օգնություն առաջարկելու համար մտնել յուրաքանչյուր քննարկման սենյակ կամ պարզապես հետևել ուսանողների աշխատանքին։
Հելաման 11–12
Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին Աստծո հանդեպ խոնարհ լինելու ավելի մեծ ցանկություն ունենալ։
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի «Զգուշացեք հպարտությունից» վերնագրով ելույթը 1989 թվականի ապրիլին կայացած գերագույն համաժողովում։ Այս ելույթը կարելի է գտնել Gospel Library հավելվածում կամ Ensign ամսագրի 1989 թ․ մայիսի 4–7 համարներում։
-
Բովանդակություն ցուցադրման համար․ թվերով նկարը, հպարտության շրջանի գծապատկերը
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել դասի սկզբում ներկայացված հպարտության շրջանի գծապատկերը, որպեսզի ուսանողները կարողանան արտագրել այն իրենց օրագրերում՝ ուսումնական վարժությունը կատարելու համար։ Որպես այլընտրանք կարող եք տրամադրել նկարը որպես կցորդ, որն ուսանողները կարող են բացել համակարգիչներում և անհրաժեշտության դեպքում տպել՝ դասի ընթացքում օգտագործելու համար։
Վարդապետության սերտման կրկնություն 17
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման վերջին 12 հատվածների սուրբ գրությունների բազմաթիվ հղումներն ու հիմնական արտահայտությունները։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կյանքում տեղի ունեցած բաների մասին, որոնք մտապահել են։ Ինչպե՞ս են կարողացել մտապահել դրանք, և ինչպե՞ս է դա օգնել իրենց։
-
Բովանդակություն ցուցադրման համար․ «Մորմոնի Գրքի վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի»
-
Նյութեր ուսանողների համար․ թղթեր, մատիտներ և մկրատներ՝ հիշողության քարտեր պատրաստելու համար
-
Առցանց ուսուցման առաջարկ․ դասի սկզբում կարող եք հնարավորություն տալ ուսանողներին կիսվել նախապատրաստական վարժության պատասխաններով։