«Հելաման 10․ Տերն օրհնում է Նեփիին», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Հելաման 10», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Հելաման 10
Տերն օրհնում է Նեփիին
Գլխավոր դատավորի սպանության վերաբերյալ իր մարգարեություններից հետո Նեփին մտածում էր այն ամենի մասին, ինչ Տերը ցույց էր տվել իրեն, բայց նա նաև հուսալքված էր մարդկանց ամբարշտությունից։ Երբ տուն էր վերադառնում, մի կարևոր փորձառություն ունեցավ․ Տերն օրհնեց նրան Իր կամքը կատարելու մեջ հավատարիմ լինելու համար։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ Նեփիի փորձառության այն ճշմարտությունները, որոնք կարող են ձեր կյանք հրավիրել Տիրոջ ուղղորդումն ու զորությունը։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչպես դառնալ որակավորված
-
Կարո՞ղ եք հիշել, թե երբ եք մեկ ուրիշի օրինակից ինչ-որ բան սովորել։ Ի՞նչ էր դա:
-
Ինչո՞ւ է օրինակից սովորելը հատկապես արդյունավետ։
Այսօր մարգարե Նեփիի օրինակից ճշմարտություններ սովորելու հնարավորություն եք ունենալու։ Գուցե հիշեք, որ Նեփիին սխալմամբ մեղադրում էին նեփիացի գլխավոր դատավորի սպանության մեջ ներգրավված լինելու համար (տես Հելաման 9.16–20)։ Ոգեշնչման միջոցով Նեփին բացահայտեց մարդասպանին և ազատ արձակվեց (տես Հելաման 9.20–38)։ Երբ Նեփին տուն էր վերադառնում, մի կարևոր փորձառություն ունեցավ Տիրոջ հետ, որը հիշատակվում է Հելաման 10 գլխում։ Հետևյալ երեք վարժությունները կօգնեն և կուղղորդեն ձեզ գլուխն ուսումնասիրելիս։
Ուսումնական վարժություն 3․ Կնքման զորությունը
Պատկերացրեք, որ Տերը ձեզ զորություն է շնորհում՝ անելու այն ամենը, ինչ խնդրում եք Նրան։ Մարգարե Նեփիին Աստված ասաց, որ շնորհելու է ամեն ինչ, ինչ նա ցանկանում է, քանի որ նա չի «խնդրի այն, ինչը հակառակ է [Աստծո] կամքին»(Հելաման 10.5)։
Կարդացեք Հելաման 10.7 հատվածը և փնտրեք այն, ինչն անելու համար Տերը Նեփիին զորություն էր տվել։
Հատված 7-ում նկարագրված զորությունը կոչվում է կնքման զորություն։ Այս հատվածից սովորում ենք, որ կնքման զորությունը կապվում և արձակվում է երկրի վրա և երկնքում։ Օգտակար կլինի իմանալ, որ «կապել» նշանակում է կապ ստեղծել կամ միացնել, իսկ «արձակել» նշանակում է բաժանել կամ չեղյալ համարել։
Կարող եք հետևյալ պարբերությունում թվարկված հատվածները գրել գրատախտակին և առաջարկել ուսանողներին դրանք իրենց օրագրերում որպես խաչաձև հղումներ գրել Հելաման 10.7 հղման կողքին։
Կնքման զորությունը, որը նշված է հատված 7-ում, այն նույն կնքման զորությունն է, որն ունեին Եղիան (տես Գ Թագավորաց 17.1), Պետրոսն ու առաքյալները (տես Մատթեոս 16.15–19, 18.18) և Ջոզեֆ Սմիթը (տես Վարդապետություն և Ուխտեր 132.46)։ Այդ նույն զորության բանալիներն այսօր պահվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահի կողմից և այն մարդկանց, որոնց նախագահը կարող է պատվիրակել դրանք։ Այս զորությամբ ընտանիքները կարող են հավիտյան կնքվել տաճարային արարողություններով։
-
Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք ուխտեր կապենք, որոնք գործում են այս և հաջորդ կյանքի համար։
-
Ինչպե՞ս եք օրհնվել՝ իմանալով այն, որ ընտանիքները կարող են կնքվել հավիտյան։
-
Գիտելիքը, որ ընտանիքները կարող են հավիտյան միավորվել, ինչպե՞ս կարող է ազդել ձեր այսօրվա մտածելակերպի և ընտրությունների վրա։
Երբ ուսանողներն ավարտեն ուսումնական վարժությունները, կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել իրենց համար առանձնահատուկ կարևոր կամ նշանակալից որևէ բանով, որը բացահայտել են իրենց ուսումնասիրությունից։ Եթե ժամանակը թույլ տա, օգտակար կլինի նաև կարդալ Հելաման 10.11–19 հատվածները՝ տեսնելու, թե ինչ արեց Նեփին Տիրոջ հետ ունեցած այս սրբազան փորձառությունից հետո։
Վկայեք այսօր ուսումնասիրած ճշմարտությունների մասին և խրախուսեք ուսանողներին գործել իրենց ունեցած հոգևոր տպավորություններով։