«Հելաման 13–16․ Ակնարկ», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Հելաման 13–16», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Հելաման 13–16
Ակնարկ
Շատ նեփիացիներ ապստամբեցին Աստծո և Նրա պատվիրանների դեմ, և Աստված ուղարկեց Սամուել Լամանացուն նրանց մոտ՝ ապաշխարելու ուղերձով։ Սամուելը, վտանգելով իր կյանքը, ուսուցանում էր նրանց, որ ապաշխարությունը Հիսուս Քրիստոսի պարգևն է, որը երջանկության և փրկության է տանում։ Իր մարգարեություններում նա խոսում էր այն նշանների մասին, որոնք ազդարարելու էին Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մահը։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Հելաման 13–16
Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ մարգարեների դերը և այն, թե ինչպես են նրանք օգնում մեզ։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել կիսվելու, թե իրենք ինչ գիտեն այն մասին, որ Տերը Իր հնագույն մարգարեների հետ էր և այժմ Իր ժամանակակից մարգարեների հետ է։
-
Բովանդակություն ցուցադրման համար․ դասի սկզբում ներկայացված աղյուսակը, Սամուել Լամանացու, Նոյի, Մովսեսի, Պետրոսի և Ջոզեֆ Սմիթի նկարները
-
Նյութեր ուսանողների համար․ Լիահոնա ամսագրի մի քանի օրինակ՝ վերջին գերագույն համաժողովի նյութերով
-
Առցանց ուսուցման առաջարկ․ երբ ուսանողները վերանայեն, թե ինչպես էր Աստված հաղորդակցվում Նոյի, Մովսեսի, Պետրոսի և Ջոզեֆ Սմիթի հետ, դասարանը բաժանեք չորս խմբի և առանձնացրեք նրանց քննարկման սենյակներում։ Յուրաքանչյուր սենյակի մասնակիցներին հանձնարարեք ուսումնասիրել և պատրաստվել՝ կիսվելու այդ մարգարեներից մեկի մասին, երբ խմբերը ընդհանուր քննարկման վերադառնան։
Հելաման 13, Մաս 1
Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Տիրոջ ողորմած և ներող էությունը։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել, թե ինչ զգացողություն են ունեցել, երբ իրենց կյանքում զգացել են Տիրոջ ողորմած և ներող էությունը։ Հիշեցրեք նրանց չկիսվել խիստ անձնական փորձառությամբ:
-
Տեսանյութեր․ «Ապաշխարություն և դարձ» (14:35, դիտել 0:00–0:50 և 0:50–1:27 հատվածները), «Փակուղում հայտնվածը» (3:41)
-
Բովանդակություն ցուցադրման համար. ցուցումներ Ա, Բ և Գ վարժությունների համար
-
Առցանց ուսուցման առաջարկ․ ձեր տարածքում ծառայող լիաժամկետ միսիոներներին կարող եք առաջարկել գալ դասին և պատմել մի մարդու մասին, որին ուսուցանել են իրենց ծառայության ժամանակ, և որն ապաշխարության միջոցով զգացել է Հիսուս Քրիստոսի ողորմածությունն ու սերը։ Նախքան հրավիրելը անպայման ստացեք ձեր համակարգողի կամ ծրագրի կառավարիչի և քահանայության տեղական ղեկավարների թույլտվությունը։
Հելաման 13, Մաս 2
Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հաղթահարել ապաշխարության բոլոր խոչընդոտները։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել, թե հետևյալ բառերից քանիսը կօգտագործեին ապաշխարությունը նկարագրելու համար և ինչու․ պատիժ, հույս, օրհնություն, փոփոխություն, առաջընթաց, թշվառություն։
-
Նկար ցուցադրման համար․ լեռնային լիճ
-
Նյութեր ուսանողների համար․ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի երեք պարբերությամբ խոսքի տպագիր օրինակ՝ յուրաքանչյուր ուսանողի համար
-
Առցանց ուսուցման առաջարկ․ էկրանին ցուցադրեք նախագահ Նելսոնի՝ դասում ներառված խոսքը։ Ուսանողներին հնարավորություն տվեք նկարելու գործառույթի օգնությամբ նշել այն արտահայտությունները, որոնք նրանց կարծիքով կարող են օգնել մեզ հաղթահարել ապաշխարության խոչընդոտները։ Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչու են նշել դրանք։
Հելաման 14
Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ամրապնդել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ Աստծո կողմից մեզ տրված նշանները հասկանալու միջոցով։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել՝ կիսվելու, թե լույսն ինչպես կարող է համեմատվել Հիսուս Քրիստոսի հետ։ Նրանք կարող են լապտերների, լամպերի կամ բնական լույսի, օրինակ՝ արևի և աստղերի մասին մտածել։
-
Բովանդակություն ցուցադրման համար․ ձեր կյանքի որևէ իրադարձության ազդագիր, որը նախապես ուղարկել եք ձեր հարազատներին, համապատասխանեցման վարժություն
-
Նյութեր ուսանողների համար․ թղթեր, գունավոր մատիտներ, մարկերներ և այլ նյութեր՝ ազդագիր ստեղծելու համար
-
Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք առաջարկել ուսանողներին Փրկչի ծննդյան և մահվան համար էլեկտրոնային ազդագիր ստեղծել։ Երբ ուսանողները բացատրեն իրենց ստեղծած ազդագրերը, հնարավորություն տվեք նրանց կիսվել իրենց էկրաններով։ Կամ ուսանողները կարող են ազդագրեր ստեղծել թղթով, մարկերներով կամ գունավոր մատիտներով և պարզապես ցույց տալ դրանք տեսախցիկի առաջ։
Վարդապետության սերտման կրկնություն 18
Դասի նպատակը. այս դասը ուսանողներին հնարավորություն կտա ավելի խորը հասկանալ Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին աղոթքով ընտրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման որևէ հատված, որը կարող է օրհնել իրենց կյանքն՝ այն ուսումնասիրելու ընթացքում։
-
Նյութեր ուսանողների համար․ թղթեր առանձին ուսանողների և խմբերի համար
-
Բովանդակություն ցուցադրման համար․ «Մորմոնի Գրքի վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի», Հիսուս Քրիստոսի նկարը
-
Առցանց ուսուցման առաջարկ․ դասի սկզբում ուսանողներին առաջարկեք մի քանի նախադասությամբ գրել իրենց մասին։ Հնարավորության դեպքում ուսանողներին առաջարկեք անձնական հաղորդագրությունների գործառույթի միջոցով իրենց պատասխաններն ուղարկել անմիջապես ձեզ։ Դա թույլ կտա ուսանողներին գուշակել, թե ով է գրել պատասխանները, երբ դրանք բարձրաձայն կարդաք դասարանին։