Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 22. Կիրառել


«Վարդապետության սերտման կրկնություն 22. Կիրառել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 22», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 22

Կիրառել

երիտասարդ կինը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Այս դասը հնարավորություն կտա ձեզ կյանքի իրական իրավիճակներում կիրառել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածները։

Խրախուսեք ուսանողների ընտրությունը։ Եթե ուսանողներին ընտրության հնարավորություն տաք, թե ինչ կամ ինչպես ուսումնասիրեն դասի ժամանակ, դա նրանց թույլ կտա կամքի ազատություն դրսևորել և հոգևոր աճ ունենալ։ Այդ աճն ուսանողի մոտ կարող է հավատք սերմանել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել և պատրաստվել՝ դասի ընթացքում կիսվելու, թե վարդապետության սերտման հատվածների որ ճշմարտությունները կամ ուսմունքներն են կիրառել իրենց կյանքում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս ուսուցանվելու է սեմինարիայի ընթացքում:

Իրական կյանքի իրավիճակ

Կարող եք ցուցադրել կամ այլ եղանակով ուսանողներին տրամադրել հետևյալ սցենարը։ Այս սցենարի վրա աշխատելու նպատակն է օգնել ուսանողներին իրենց կյանքում գործնականում կիրառել սուրբ գրությունների ճշմարտությունները։ Ուսանողներին առաջարկեք առանձին թղթի վրա ինքնուրույն լրացնել բաց թողնված հատվածները՝ չօգտագործելով այն մարդկանց անունները, որոնք գիտեն դասարանի մյուս ուսանողները։

Մտածեք ձեզ ծանոթ երիտասարդների մասին։ Խորհեք նրանց ընտանեկան իրավիճակի մասին, ինչն են նրանք վայելում և ինչ դժվարությունների առաջ են կանգնած։ Երբ երևակայական, բայց իրատեսական սցենար մտածեք, կարող եք այս տեղեկություններն օգտագործել այս դասի ընթացքում՝ լրացնելով հետևյալ բաց թողնված տեղերը․

  • (Մուտքագրեք անունը) տարեկան է և հոգուց բաղկացած ընտանիք ունի։ Նա սիրում է , և ։ Նա որոշ դժվարություններ ունի, որոնք են՝ , և ։ Նրան թվում է, որ Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությունը ։

Մեր դժվարություններում Տիրոջ կողմից մեզ ուղղորդելու եղանակներից մեկը իրագործվում է սուրբ գրություններում Նրա ուսմունքների միջոցով։ Ուսումնասիրելով և կիրառելով սուրբ գրությունների ուսմունքները՝ կարող ենք գտնել պատասխաններ, որոնք կօգնեն մեզ մեր կյանքում։

Ուսանողներին հիշեցրեք, որ հետևյալ հարցերին պատասխանելիս կարող են օգտվել դասի նախապատրաստական նյութերից։

  • Ո՞րն է սուրբ գրությունները հասկանալու և դրանք մեր կյանքում կիրառելու արժեքը։

  • Ի՞նչ եղանակներով եք հաջողությամբ կիրառել սուրբ գրությունների ուսմունքները ձեր կյանքում։

Յոթանասունից երեց Քրեյգ Ս. Քրիսչենսենը բացատրել է, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես է սուրբ գրությունների ուսմունքները հաջողությամբ կիրառելու օրինաչափություն օգտագործել․

Ջոզեֆը թույլ տվեց, որպեսզի սուրբ գրությունները թափանցեն նրա սիրտը։ Նա խորապես խորհեց դրանց մասին և կիրառեց դրանք իր անձնական իրավիճակում։ Այնուհետև նա գործեց ըստ իր սովորածի։ (Քրեյգ Ս. Քրիսթնսեն, «Ես ինքս գիտեմ այս բաները», Լիահոնա, նոյեմբեր 2014 թ․, 51)։

  • Ի՞նչը տպավորեց ձեզ երեց Քրիսչենսենի խոսքերում։

Գուցե տեսել եք հետևյալ օրինաչափությունը Ջոզեֆի օրինակում․

  1. Սուրբ գրություններն ուսումնասիրեք անկեղծ սրտով։

  2. Խորը մտածեք դրանց մասին։

  3. Ուսմունքները կիրառեք որևէ իրավիճակում։

  4. Գործեք սովորածի հիման վրա։

Օգտագործեք օրինաչափությունը

Եթե օգտակար լինի, կարող եք ստորև ներկայացվող վարժության համար ուսանողներին ցուցադրել վարդապետության սերտման հատվածների հետևյալ աղյուսակը կամ տրամադրել դրա օրինակը։

Մտածեք ավելի վաղ ձեր ստեղծած սցենարի մասին։ Վերանայեք վարդապետության սերտման հետևյալ հատվածները և թղթի վրա սցենարի տակ գրեք այդ հատվածներից մեկի հղումը, որը ձեր կարծիքով օգտակար կլինի, որ ձեր սցենարի հերոսը կիրառի։ Կատարեք վերոնշյալ օրինաչափության առաջին երեք քայլերը։ Հատվածն ուսումնասիրեք անկեղծ սրտով։ Խորը մտածեք հատվածի շուրջ։ Հետո գրեք, թե ինչու եք կարծում, որ օգտակար կլինի, որ սցենարի հերոսը կիրառի հատվածը։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Կիրառեք սուրբ գրությունները

Շարունակելու համար հետևել վերոնշյալ օրինաչափություններին՝ փորձեք ձեր ընտրած սուրբ գրությունը կիրառել ձեր սցենարի անձի համար՝ առաջարկելով նրան գործել ուսուցանվածի հիման վրա։ Հետևյալ քայլերը կարող են օգտակար լինել հետևյալն անելու համար․

Կարող եք ուսանողներին բաժանել չորս հոգուց բաղկացած խմբերի և ցուցադրել հետևյալ ցուցումները։

Որևէ ուսանող կարող է սկսել՝ իր սցենարով և ընտրված սուրբ գրության հղումով թուղթը փոխանցելով խմբի մեկ այլ անդամի։ Հետո ուսանողները կարող են վերանայել թղթի սցենարը և հատվածը և այդ թղթի վրա կատարել «ա» քայլը։

Հետո թուղթը կարելի է փոխանցել մեկ այլ ուսանողի, որը կկատարի «բ» քայլը, այնուհետև այն կփոխանցվի մեկ ուրիշ ուսանողի՝ «գ» քայլը կատարելու համար։

  1. Գրեք մեկ կամ երկու եղանակ, որոնցով այս անձը կարող է գործել հավատքով՝ հիմնվելով վարդապետության սերտման հատվածի ճշմարտությունների հիման վրա։ Օրինակ՝ Եթեր 12․27 հատվածում ուսուցանվող ուսմունքները կիրառել ձգտող մարդը կարող է խոնարհության քրիստոսանման հատկանիշներ զարգացնելու եղանակներ փնտրել կամ դեպի Քրիստոսը գալու գործողություններ կատարել, օրինակ՝ ամեն շաբաթ ընդունել հաղորդություն՝ նպատակաուղղված ձևով կենտրոնանալով Փրկչի վրա։

  2. Գրեք, թե ինչ կասեիք, որպեսզի այդ մարդուն խրախուսեիք և մոտիվացնեիք գործել սովորածի հիման վրա։ Ներառեք, թե ուղերձը կիրառելն ինչպես կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ այդ անձի ունեցած հարաբերության և Նրանց նման դառնալու նրա ցանկության ու կարողության վրա։

  3. Գրեք ձեր վկայությունը հատվածում ուսուցանվող ճշմարտության կամ դրա հետ կապված փորձառության մասին։

Յուրաքանչյուր թուղթ այժմ կարող է վերադարձվել իր սկզբնական հեղինակին, որպեսզի նա ուսումնասիրի և սովորի մյուս ուսանողների գրածը։

Հատվածները կիրառեք ձեր կյանքում

Խրախուսեք ուսանողներին իրենց օրագրերում գրել հետևյալ հարցերի պատասխանները։

  • Ճշմարտությունները, որոնք ուսումնասիրել եք, և որոնց մասին խորհել եք, ինչպե՞ս են կիրառվում ձեր կյանքի հանգամանքներում։

  • Ի՞նչ գործողություններ եք ոգեշնչված անելու (օրինակ՝ կարող եք եղանակներ գտնել, որոնցով սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրությունը կհարմարեցնեք այնպես, որ ավելի նպատակաուղղված ձևով կենտրոնանաք ձեր գտած ճշմարտությունները կիրառելու վրա։ Մտածեք, թե ինչպես կարող եք այդպես անելու համար օգտագործել այս դասում սովորած օրինաչափությունը)։

  • Ձեր գործողություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերության վրա։