Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 11 Փրկության ծրագրի մասին գիտելիը ինչպե՞ս է ազդում իմ կյանքի վրա: Վարդապետություն և Ուխտեր 76


Հուլիսի 11 Փրկության ծրագրի մասին գիտելիը ինչպե՞ս է ազդում իմ կյանքի վրա: Վարդապետություն և Ուխտեր 76, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Հուլիսի 11 Փրկության ծրագրի մասին գիտելիը ինչպե՞ս է ազդում իմ կյանքի վրա:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
աղջիկն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Հուլիսի 11

Փրկության ծրագրի մասին գիտելիը ինչպե՞ս է ազդում իմ կյանքի վրա:

Վարդապետություն և Ուխտեր 76

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց։ Ո՞ւմ պետք է հրավիրենք գալիք միջոցառմանը:

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Մենք ի՞նչ հանձնարարություններ ենք կատարել: Մենք ի՞նչ հանձնարարություններ պետք է կատարենք։ Ինչպե՞ս ենք մենք հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը, և ինչպես կարող ենք հրավիրել ուրիշներին գալ այժմ:

  • Մեր կյանքը Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները: Ի՞նչ է կատարվում մեր կյանքում, և ինչպե՞ս կարող ենք աջակցել միմյանց:

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Մեր Երկնային Հայրը պատրաստել է մի ծրագիր, որը մեզ հնարավորություն է տալիս ստանալ հավերժական օրհնություններ և դառնալ Նրա նման։ Նա ցանկանում է, որ Իր բոլոր զավակներն իմանան այդ ծրագրի մասին, ուստի, Նա դարերի ընթացքում հայտնել է դա մարգարեներին։ Մինչ այս շաբաթ քվորումի կամ դասարանի անդամներն ուսումնասիրել են Վարդապետություն և Ուխտեր 76 բաժինը, նրանք սովորել են, թե Աստված ինչ է հայտնել Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին Իր ծրագրի մասին, ներառելով ծրագրում Փրկիչի կենտրոնական դերը և փառքը, որ կարող ենք ստանալ գալիք կյանքում։ Եթե մենք հավատարիմ ենք, կարող ենք կատարելագործվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, ստանալ ուրախության լիությունը և հավերժ ապրել Աստծո հետ։

Ինչպե՞ս է Երկնային Հոր ծրագրի մասին գիտելիքն ազդել կյանքի վերաբերյալ ձեր հեռանկարի վրա։ Ինչպե՞ս կօգնեք ձեր քվորումին կամ դասարանին հասկանալ, թե ինչպիսի օրհնություն է իմանալ փրկության ծրագրի մասին։ Որպեսզի նախապատրաստվեք ուսուցանել, կարող եք կարդալ «Փրկության ծրագիր» վերնագիրը Հավատքին հավատարիմ գրքույկում ([2004], 199-202), կամ Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի «Ձեր մեծ արկածը» ուղերձը, (Լիահոնա, նոյեմբեր 2019, 86-90)։

Նկար
պատանիները դասարանում

Փրկության ծրագրի մասին սովորելը առաջնորդություն և նպատակ է հաղորդում մեր կյանքին։

Սովորեք միասին

Փրկության ծրագրի վերաբերյալ քննարկում սկսելու համար դուք կարող եք հրավիրել մեկին գրատախտակին գրել հետևյալ վերնագրերը և Վարդապետություն և Ուխտեր 76-ի հատվածները․ Նախամահկանացու կյանք (22-27 հատվածներ), Մահկանացու կյանք (40-43 հատվածներ), և Կյանք մահից հետո (50-53, 59-62 հատվածներ Քվորումի կամ դասարանի անդամներին մի քանի րոպե տվեք, որպեսզի աչքի անցկացնեն այդ հատվածները և գտնեն Փրկիչի դերը Երկնային Հոր ծրագրի իրականացման մեջ։ Հրավիրեք նրանց յուրաքանչյուր վերնագրի ներքո գրել իրենց գտածը։ Ստորև գտնվող վարժությունները կարող են օգնել նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպես է Երկնային Հոր ծրագիրն օրհնում իրենց կյանքը։

  • Երկնային Հոր ծրագրի որոշ անունների վերանայումը կարող է օգնել քվորումի կամ դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ ծրագիրը։ Նրանք կարող են աչքի անցկացնել «Օժանդակ աղբյուրների» առաջին կետի սուրբ գրությունները և կազմել Աստծո ծրագրի որոշ անունների ցանկ։ Այդ անուններն ի՞նչ են ուսուցանում ծրագրի մասին։ Օրինակ՝ ինչպե՞ս է այդ ծրագիրը երջանկություն բերում մեզ այժմ և ընդմիշտ։ Այդ սուրբ գրություններն ի՞նչ են մեզ ուսուցանում ծրագրում Փրկիչի դերի մասին։ Կարող եք ցուցադրել “Our Eternal Life” կամ “Men’s Hearts Shall Fail Them” (ChurchofJesusChrist.org) տեսանյութերը և հրավիրել ձեր ուսանողներին խոսել այն պահերի մասին, երբ նրանք երախտագիտություն են զգացել Երկնային Հոր ծրագրի համար։

  • Կարող եք հրավիրել ձեր ուսանողներին քննարկել, թե ինչպես կարող են պատասխանել իրենց ընկերոջը, ով փրկության ծրագրի վերաբերյալ տվել է հետևյալ հարցերը․ Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ինչո՞ւ ենք այստեղ։ Ո՞ւր ենք գնալու այս կյանքից հետո։ Հրավիրեք նրանց օգտագործել «Փրկության ծրագիր» վերնագրի ներքո գտնվող տեղեկությունները Հավատքին հավատարիմ (էջ199-202) գրքույկից և «Օժանդակ աղբյուրներում» տրված նյութերը, որպեսզի կարողանան տալ հարցերից մեկի պատասխանը։ Ինչպե՞ս ենք մենք ուժեղանում՝ իմանալով այդ հարցերի պատասխանները։

  • Քվորումի կամ դասարանի անդամները ավելի խորությամբ են սովորում ավետարանական ճշմարտությունները, երբ նրանց տրվում են ուսուցանելու հնարավորություններ։ Քվորումի կամ դասարանի մի քանի անդամների նախապես խնդրեք պատրաստված գալ՝ հակիրճ կիսվելու փրկության ծրագրի որևէ կետի վերաբերյալ իրենց իմացածով։ Նրանք կարող են օգտագործել «Փրկության ծրագիր» վերնագրի ներքո գտնվող մտքերով, որոնք գտնվում են Քարոզիր Իմ Ավետարանը, գրքույկի 3-րդ գլխում ([2019] 52-58): Ի՞նչ է փոխվում, երբ իմանում ենք փրկության ծրագրի մասին։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը տալիս էր հարցեր, որոնք ստիպում էին լուրջ մտորել նրանց, ում Նա ուսուցանում էր։ Նրան անկեղծորեն հետաքրքրում էին նրանց պատասխանները։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել հարցերը, որպեսզի օգնեք երիտասարդներին լուրջ մտորել Աստծո ծրագրի շուրջ։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 33-34։)

Տպել