Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 25 Ինչո՞ւ պետք է հնազանդվեմ Աստծո պատվիրաններին: Վարդապետություն և Ուխտեր 81-83


Հուլիսի 25 Ինչո՞ւ պետք է հնազանդվեմ Աստծո պատվիրաններին: Վարդապետություն և Ուխտեր 81-83, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Հուլիսի 25 Ինչո՞ւ պետք է հնազանդվեմ Աստծո պատվիրաններին:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
պարմանուհիները երգում են

Հուլիսի 25

Ինչո՞ւ պետք է հնազանդվեմ Աստծո պատվիրաններին:

Վարդապետություն և Ուխտեր 81-83

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ի՞նչ կարող ենք անել քվորումի կամ դասարանի անդամների միջև միասնություն հաստատելու համար։ Ի՞նչ նպատակների վրա մենք կկամենայինք աշխատել միասին։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Մենք ի՞նչ ենք անում ավետարանով կիսվելու համար։ Ի՞նչ փորձառություններ ենք ունեցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելիս։

  • Մեր կյանքը Մենք ինչպե՞ս ենք տեսել Աստծո ձեռքը մեր կյանքում: Այս շաբաթ ի՞նչն է մեզ ոգեշնչել սուրբ գրությունների մեր ուսումնասիրության ժամանակ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Ժամանակ առ ժամանակ մեզ կարող է թվալ, որ Աստծո պատվիրանները սահմանափակում են մեր ազատությունը և ազատ ընտրության իրավունքը։ Ճշմարտությունն այն է, որ պատվիրանները մեծացնում են մեր ազատությունը։ Վարդապետություն և Ուխտեր 82․8-10 հատվածներից մենք սովորում ենք, որ պատվիրաններն օգնում են մեզ հասկանալ Աստծո կամքը, և երբ մենք հնազանդվենք դրանց, մեր գործողությունները կարող են «դառնալ [մեզ]՝ [մեր] փրկության համար»։ Ի դեպ, երբ մենք հնազանդվում ենք Աստծուն, Նա «կապված» է տալու մեզ բոլորիս այն օրհնությունները, որոնք Նա խոստացել է (9-10 հատվածներ)։ Երկնային Հայրն ինչպե՞ս է օրհնել ձեզ, երբ դուք հնազանդվել եք Նրա պատվիրաններին։ Որպեսզի նախապատրաստվեք ուսուցանել, դուք կարող եք կարդալ Երեց Դեյլ Գ․ Ռենլանդի «Օրհնությունները շատ են» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019, 70-73) կամ խորհել Ավետարանական թեմաներից «Հնազանդություն» թեմայի որոշ աղբյուրների շուրջ (topics.ChurchofJesusChrist.org

Նկար
պարմանուհին սովորում է

Աստծո հավատարիմ ծառաների մեզ հասած օրինակները կարող են ոգեշնչել մեզ հավատարիմ ապրել այսօր։

Սովորեք միասին

Ձեր քվորումի կամ դասարանի անդամները գուցե դժվարանում են հնազանդվել որոշ պատվիրանների։ Օգնելով նրանց հասկանալ, թե ինչու է հնազանդությունը կարևոր, կարող ենք ոգեշնչել նրանց։ Գրատախտակին գրեք այս համառոտ շարադրանքի վերնագիրը և հրավիրեք քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել պատասխաններով։ Կարող եք խնդրել նրանց լրացուցիչ մտքեր փնտրել Վարդապետություն և Ուխտեր 82․8-10-ում, որոնք նրանք հավանաբար ուսումնասիրել են այս շաբաթ։ Ապա ընտրեք ստորև գտնվող վարժություններից մեկը կամ մի քանիսը`օգնելով նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչու է միշտ կարևոր հնազանդվել Աստծուն, նույնիսկ, երբ դժվար է դա անելը։

  • Պատվիրաններին հնազանդվելը կարող է ավելի հեշտ լինել, երբ մենք հասկանում ենք դրանց պատճառները։ Որպեսզի սովորեն, թե ինչու է Աստված մեզ պատվիրաններ տալիս, քվորումի կամ դասարանի անդամները կարող են աչքի անցկացնել «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրությունների հղումները (կամ այլ հղումներ, որոնք հարմար կգտնեք)։ Ինչպե՞ս կարող են մեզ օգնել այդ սուրբ գրությունները, երբ մենք կարծում ենք, որ դժվար է պատվիրանին հնազանդվելը։ Այս քննարկման ընթացքում դուք կարող եք միասին կարդալ Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի «Անմոռուկ» ուղերձի «Չորրորդ, մի մոռացեք ավետարանի «ինչուն» բաժինը» (Լիահոնա, նոյեմբեր 2011, 122)։

  • Երբ ձեր ուսանողները հասկանան Փրկիչի հնազանդության կատարյալ օրինակը, նրանք հավանաբար կոգեշնչվեն ավելի լիարժեք հնազանդվել Աստծուն։ Ե՞րբ է Հիսուս Քրիստոսը հնազանդվել Իր Հորը՝ նույնիսկ դժվար իրավիճակներում (տես Մատթեոս 4․1-11, Ղուկաս 22․39-44)։ Հնազանդ տղամարդկանց և կանանց օրինակներ կարելի է գտնել Եբրայեցիս 11-ում։ Գուցե ձեր քվորումը կամ դասարանը կարող է ընտրել այդ օրինակներից մեկը, կամ իրենց իմացած այլ օրինակներ, ներառյալ իրենց ընտանիքներում, և կիսվել, թե ինչն է ոգեշնչել նրանց այդ մարդկանց մեջ։ Ինչո՞ւ են նրանք ընտրել հնազանդվել Տիրոջը։ Փրկիչն ինչպե՞ս է մեզ օգնում, երբ մենք ընտրում ենք հնազանդ լինել։

  • Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին դիտել պատվիրանները որպես օրհնություններ, և ոչ թե բեռ, կարող եք կիսվել Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի ուսմունքներով, որոնք գտնվում են «Օժանդակ աղբյուրներում»։ Դուք կարող եք ցուցադրել կամ նկարել մի սանդուղք և խնդրել ձեր ուսանողներին վերնագրել յուրաքանչյուր աստիճանը մի պատվիրանով, որը հասկանալը կամ որին հնազանդվելը կարող է դժվար լինել երիտասարդի համար։ Ինչպե՞ս կարող են Երեց Քրիստոֆերսոնի խոսքերն օգնել մեկին, ով դժվարանում է պահել պատվիրանները։

  • Մի շարք տեսանյութեր, որոնք ուսուցանում են հնազանդության մասին, կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում և Gospel Library հավելվածում (տես «Օժանդակ աղբյուրներ»)։ Կարող եք հանձնարարել դասարանի կամ քվորումի յուրաքանչյուր անդամի ժողովից առաջ դիտել տեսանյութերից մեկը և պատրաստված գալ՝ կիսվելու հնազանդության վերաբերյալ իրենց սովորածով։ Գուցե քվորումը կամ դասարանը կարող է ծրագրել Աստծո պատվիրաններին հնազանդվելու վերաբերյալ իր իսկ տեսանյութը։ Ապա նրանք կարող են տեսանյութ պատրաստելու համար միջոցառում կազմակերպել և կիսվել դրանով սոցիալական լրատվամիջոցներով։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

  • 1 Նեփի 17․3, Մոսիա 2․41, Վարդապետություն և Ուխտեր 130․20-21 (Մենք օրհնվում ենք պատվիրաններին հնազանդվելով)

  • Երկրորդ Օրինաց 10․12-13, Հովհաննես 14․15, Ա Հովհաննես 5․1-3 (Մենք հնազանդվում ենք պատվիրաններին, քանի որ սիրում ենք Աստծուն)

  • Վարդապետություն և Ուխտեր 93․20 (Հնազանդությունը մեզ թույլ է տալիս ստանալ Աստծո լիությունը)

  • «Հնազանդություն», Քարոզիր Իմ Ավետարանը, գլուխ 3 (2019), 80

  • Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․ «Ոմանք միայն զոհաբերություն և սահմանափակումներ են տեսնում նոր և հավիտենական ուխտի պատվիրաններին հնազանդվելիս, սակայն նրանք, ովքեր անցնում են այդ փորձությունը, ովքեր անկաշկանդ և անմնացորդ նվիրվում են ուխտով ապրելու կյանքին, ավելի մեծ ազատություն և իրականացում են գտնում։ Երբ իրականում հասկանում ենք, մենք ձգտում ենք, որ պատվիրանները շատ լինեն, ոչ թե քիչ։ Մեր սովորած յուրաքանչյուր նոր օրենք կամ պատվիրան նման է սանդուղքի ևս մեկ քայլին կամ աստիճանին, որը հնարավորություն է տալիս մեզ ավելի ու ավելի վեր բարձրանալ։ Ավետարանի կյանքը, ճշմարտապես, լավ կյանք է» («Ուխտի զորությունը», Լիահոնա, մայիս 2009, 23)։

  • “The Sting of the Scorpion,” “Stay within the Lines,” “A Secure Anchor,” “Shower of Heavenly Blessings,” “Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God,” videos, ChurchofJesusChrist.org

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչն Իր աշակերտներին հրավիրեց վկայել, և երբ նրանք վկայում էին, Հոգին դիպավ նրանց սրտերին։ Երբ ուսուցանեք, հրավիրեք քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել պատվիրանները պահելու կարևորության վերաբերյալ իրենց վկայություններով։

Տպել