Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 8 Ինչպե՞ս կարող եմ մասնակցել Իսրայելի հավաքման գործին: Վարդապետություն և Ուխտեր 85-87


Օգոստոսի 8 Ինչպե՞ս կարող եմ մասնակցել Իսրայելի հավաքման գործին: Վարդապետություն և Ուխտեր 85-87, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Օգոստոսի 8 Ինչպե՞ս կարող եմ մասնակցել Իսրայելի հավաքման գործին:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
տաճարի առջև կանգնած պատանիներ

Օգոստոսի 8

Ինչպե՞ս կարող եմ մասնակցել Իսրայելի հավաքման գործին:

Վարդապետություն և Ուխտեր 85-87

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ի՞նչ միջոցառումներ ենք ունեցել վերջերս։ Արդյո՞ք դրանք հաջողվել են։ Ի՞նչն է լավ ստացվել, և ինչպե՞ս կարող ենք բարելավել դրանք։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Ո՞վ ունի մեր ծառայության կարիքը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

  • Մեր կյանքը Ի՞նչ նպատակների վրա ենք մենք անհատապես աշխատում։ Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել: Ի՞նչ օրհնություններ ենք մենք ստացել։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Ձեր քվորումի կամ դասարանի անդամները հավանաբար որոշ բաներ գիտեն միսիոներական աշխատանք և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանք կատարելու պարտականությունների մասին։ Սակայն, երբ դուք խոսեք նրանց հետ Իսրայելի հավաքման մասին, նրանք հնարավոր է չիմանան, թե ինչի մասին եք դուք խոսում։ Դուք ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ, որ ավետարանով կիսվելը, իրենց ընտանեկան պատմությունն ուսումնասիրելը և տաճարում արարողություններ կատարելը մասն են կազմում Իսրայելի հավաքման շատ ավելի մեծ գործի՝ ի նախապատրաստություն Փրկիչի Երկրորդ Գալուստի։

Ձեր ուսանողները հավանաբար ուսումնասիրել են Վարդապետություն և Ուխտեր 86-ում տրված ցորենի և որոմների առակը, որն ուսուցանում է վերջին օրերում Իսրայելի հավաքման մասին։ Մինչ դուք կարդաք այդ բաժինը, փորձեք պատկերացնել ձեր քվորումի կամ դասարանի մարդկանց որպես Տիրոջ այգու մշակներ։ Ինչպե՞ս կօգնեք նրանց զգալ այն ուրախությունը, որը բխում է այդ մեծ աշխատանքին մասնակցելու արդյունքում։ Այս թեմայի վերաբերյալ ավելին սովորելու համար ուսումնասիրեք Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի և Քույր Վենդի Նելսոնի «Իսրայելի հույսը» ուղերձը ([դեռահասների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018}, լրացում New Era և Ensign ամսագրերի համար, ChurchofJesusChrist.org

Նկար
պարմանուհին ու կինը նայում են համակարգչին

Պատանիներն ու պարմանուհիները կարող են օգնել հավաքել Իսրայելը՝ կատարելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը։

Սովորեք միասին

Դուք կարող եք սկսել՝ տալով նմանատիպ հարցեր․ Ի՞նչն է գրավել ձեր ուշադրությունը, մինչ տանը կարդացել եք Վարդապետություն և Ուխտեր 86 բաժինը։ Ի՞նչ եք սովորել վերջին օրերում Աստծո զավակներին հավաքելու աշխատանքի մասին։ Մենք ի՞նչ ենք անում այս աշխատանքին մասնակցելու համար։ Ստորև գտնվող լրացուցիչ գաղափարները կոգեշնչեն ձեր քվորումին կամ դասարանին մասնակցել Իսրայելի հավաքմանը։

  • Ձեր քվորումի կամ դասարանի անդամներին հարցրեք, թե ինչ են մտածում, երբ լսում են «Իսրայելի հավաքում» եզրույթը։ Եթե նրանք օգնության կարիք ունեն, խորհուրդ տվեք կարդալ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ սահմանումը․ «Իսրայելի հավաքումն, ի վերջո, նշանակում է՝ առաջարկել Հիսուս Քրիստոսի ավետարանը վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո այն զավակներին, ովքեր Աստծո հետ չեն կապել կարևոր ուխտերը, և ոչ էլ ստացել են իրենց հիմնական արարողությունները։ Երկնային Հոր յուրաքանչյուր զավակ արժանի է Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրության,Նրա ավետարանը ընդունելու և ստանալու հնարավորությանը՝ բոլոր օրհնություններով հանդերձ» («Իսրայելի հույսը», 11-12)։ Այս սահմանումն ինչպե՞ս է ազդում այս կարևոր պարտականության վերաբերյալ մեր մտածելակերպի վրա։

  • Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես է ցորենի և որոմների առակը վերաբերում իրենց, կարող եք գրատախտակին գրել արտահայտություններ Վարդապետություն և Ուխտեր 86 բաժնից։ Այդ արտահայտությունները կարող են նկարագրել առակի խորհրդանիշները, ինչպես օրինակ՝ «սերմնացաններ», «որոմները խեղդում են ցորենը», «ցողուններն աճում են» և «ցորենը հավաքել» (2-4, 7 հատվածներ)։ Արտահայտությունները կարող են նաև նկարագրել այդ խորհրդանիշների մեկնաբանությունները, ինչպես օրինակ՝ «Առաքյալները», «Ուրացությունը», «Վերականգնումը» և «միսիոներական աշխատանք»։ Ապա քվորումի կամ դասարանի անդամները կարող են աշխատել միասին, աչքի անցկացնելով 86-րդ բաժինը և համապատասխանեցնել խորհրդանիշները իրենց իմաստների հետ։ (Նրանք կարող են նաև կարդալ Մատթեոս 13․36-43։) Մենք ի՞նչ ենք սովորում այս առակից Իսրայելի հավաքման աշխատանքի մասին։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «լույս» և «փրկիչ» լինենք Աստծո զավակների համար(Վարդապետություն և Ուխտեր 86․11

  • Քվորումի կամ դասարանի անդամները հնարավոր է հիշեն, որ «Իսրայելի հույսը» ելույթում Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հրավիրեց նրանց անել որոշակի բաներ, որպեսզի նախապատրաստվեն օգնելու Իսրայելի հավաքմանը (տես էջ 14-17)։ Հարցրեք, թե ինչ հրավերներ են նրանք հիշում, և անհրաժեշտության դեպքում, միասին վերանայեք հրավերները։ Այդպես վարվելով, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ ավելի արդյունավետ իրականացնել Իսրայելի հավաքումը։ Ի՞նչ կարող ենք անել, որ ինքներս մեզ հիշեցնենք այդ հրավերների մասին և օգնենք միմյանց իրականացնել դրանք։ Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին ստեղծագործական մտածելակերպ դրսևորել և կիսվել իրենց մտքերով։

  • Քվորումի կամ դասարանի անդամները կարող են կարդալ Երեց Քվենթին Լ․ Քուքի «Մեծ սեր մեր Հոր զավակների հանդեպ» (Լիահոնա, մայիս 2019, 76-79) ելույթի նախաբանն ու առաջին երկու բաժինները, փնտրելով, թե ինչու է սերը շատ կարևոր միսիոներական, տաճարային և ընտանեկան պատմության մեր ջանքերում։ Խնդրեք նրանց կիսվել, թե սերն ինչ ազդեցություն կարող է ունենալ վարագույրի երկու կողմում գտնվողների հետ ավետարանով կիսվելու մեր ջանքերի վրա։ Քվորումի կամ դասարանի անդամներին ժամանակ տվեք գրի առնել մի բան, որ իրենք կցանկանան անել այսօրվա քննարկման շնորհիվ։ Որպեսզի օգնեք նրանց գաղափարներ ունենալ, կարող եք խորհուրդ տալ, որ նրանք մտածեն իրենց ծանոթների մասին։ Աստված ինչպե՞ս կարող է օգնության հասնել այդ մարդկանց։ Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել։

Օժանդակ աղբյուրներ

  • Russell M. Nelson, “The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 79–82

  • Church History Topics, “The Gathering of Israel,” ChurchofJesusChrist.org/study/history/topics

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը վստահեց նրանց, ովքեր հետևեցին Իրեն։ Նա պատրաստեց նրանց և տվեց նրանց կարևոր պարտականություններ`ուսուցանելու, օրհնելու և ծառայելու ուրիշներին» (տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 28)։ Ի՞նչ հնարավորություններ կարող եք ընձեռել երիտասարդներին` միմյանց ուսուցանելու համար։

Տպել