Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 22 Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ ես առողջ լինեմ Վարդապետություն և Ուխտեր 89-92


Օգոստոսի 22 Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ ես առողջ լինեմ Վարդապետություն և Ուխտեր 89-92, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Օգոստոսի 22 Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ ես առողջ լինեմԵկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
պարմանուհիները անտառում

Օգոստոսի 22

Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ ես առողջ լինեմ

Վարդապետություն և Ուխտեր 89-92

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման։ Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ովքե՞ր են նոր մեր ծխում, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց լավ զգալ իրենց։ Ի՞նչ ենք անում, որպեսզի քվորումի կամ դասարանի ժողովները իմաստալից անցնեն։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Ի՞նչ պարտավորություններ կամ պատասխանատվություններ ունենք՝ որպես երիտասարդ տղամարդիկ կամ երիտասարդ կանայք։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կատարել դրանք։

  • Մեր կյանքը Մենք ի՞նչ ենք անում Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու և մեր կյանքում Նրա զորությունը ստանալու համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Նրա մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Շատ մարդիկ գուցե նայեն Իմաստության Խոսքին, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 89-ում, որպես ցանկի, որտեղ տրված են, թե ինչ պետք է անել և ինչը՝ ոչ։ Իմաստության Խոսքում կա նման բան, սակայն այն նաև պարունակում է մեր մարմինները սուրբ պահելու սկզբունքներ։ Այն նաև ուսուցանում է, որ մեր մարմինների հանդեպ մեր վերաբերմունքը ազդում է մեր մտավոր, հուզական և հոգևոր առողջության վրա։ Ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ ձգտել եք առողջ ապրելակերպ ունենալ։

Ձեր քվորումի կամ դասարանի անդամները հավանաբար ուսումնասիրել են Իմաստության Խոսքը, մինչ այս շաբաթ կարդացել են Վարդապետություն և Ուխտեր 89-92 բաժինները։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ ֆիզիկական և հոգևոր օրհնությունները, որ բխում են այս հայտնությանը հնազանդվելուց։ Դուք կարող եք օգտակար մտքեր գտնել ուսումնասիրելով «Իմաստության Խոսք» բաժինը Ավետարանական թեմաներում (topics.ChurchofJesusChrist.org) կամ «Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ([2011], 25–27)։

Նկար
երիտասարդ տղաները անտառում

Այն նաև ուսուցանում է, որ մեր մարմինների հանդեպ մեր վերաբերմունքը ազդում է մեր մտավոր, հուզական և հոգևոր առողջության վրա։

Սովորեք միասին

Իմաստության Խոսքի վերաբերյալ քննարկում սկսելու համար գրատախտակին գրեք հետևյալ բառերը․ Ֆիզիկական, Մտավոր, Հոգևոր և Սոցիալական։ Քվորումի կամ դասարանի անդամներին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89․18-21 հատվածները և քննարկել, թե այս հատվածնեի խոստումները ինչպես կարող են վերաբերվել այդ ոլորտներին։ Ի՞նչ օրհնություններ կարող են բխել Իմաստության Խոսքին հնազանդվելու արդյունքում։ Մեր կյանքում ինչպե՞ս ենք ականատես եղել այդ օրհնություններին։

  • Ձեր քվորումի կամ դասարանի անդամները շատ բան կարող են սովորել միմյանցից, երբ միասին կազմեն ցանկն այն բաների, որոնք անում են առողջ լինելու համար։ Քվորումը կամ դասարանը բաժանեք խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք ուսումնասիրել «Օժանդակ սկզբնաղբյուրների» առաջին կետի սուրբ գրություններից մեկը կամ մի քանիսը՝ փնտրելով ճշմարտություններ ֆիզիկական առողջության վերաբերյալ։ Թող յուրաքանչյուր խումբը կիսվի, թե ինչ են իրենք սովորել և իրենց գաղափարները գրեն գրատախտակին։ Մենք ինչպե՞ս կպատասխանենք նմանատիպ հարցերին․ Աստված ինչո՞ւ է մեզ օրենքներ տալիս՝ կապված ֆիզիկական առողջության հետ։ Ինչո՞ւ ենք մենք հնազանդվում դրանց։

  • Ձեր քվորումի կամ դասարանի անդամներին գուցե հարցնեն, թե ինչու նրանք չեն օգտագործում ալկոհոլ, ծխախոտ կամ թմրանյութեր։ Նրանք ինչպե՞ս կպատասխանեն այդ հարցերին։ Նրանք կարող են ուսումնասիրել «Ֆիզիկական և հուզական առողջություն» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար (25-27) գրքույկում և գտնել խորհուրդ և խոստացված օրհնությունները, որոնցով կարող են կիսվել ուրիշների հետ։ Մեր մարմինների հանդեպ մեր վերաբերմունքն ինչպե՞ս է ազդում Աստծո հետ մեր հարաբերությունների վրա։ Քվորումի կամ դասարանի անդամներն ինչպե՞ս են վկայություն ստացել, որ Իմաստության Խոսքին հնազանդվելն օրհնում է նրանց կյանքը։

  • Փորձառությունները, որոնցում արտացոլվում են Իմաստության Խոսքին հնազանդվելու օրհնությունները, կարող են ոգեշնչել քվորումի կամ դասարանի անդամներին ավելի մեծ նվիրվածություն ցուցաբերել այս օրենքով ապրելուն։ Դուք կարող եք կիսվել ձեր կյանքի փորձառությամբ կամ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի փորձառությամբ, որով կիսվել է իր «Սկզբունքներ և խոստումներ» ուղերձում (Լիահոնա, նոյ. 2016, 78-79)։ “Leave the Party” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը պարունակում է մեկ այլ օրինակ։ Կարող եք խրախուսել քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել իրենց փորձառություններով։

  • Քննարկում սկսելու համար, թե ինչպես դիմակայել Իմաստության Խոսքը խախտելու գայթակղություններին, կարող եք ցույց տալ ձեր քվորումին կամ դասարանին ձկնորսական խայծ (կամ նկարը)։ Ձկնորսական խայծերն ինչպե՞ս են մոլորեցնում ձկներին։ Այս հարցի պատասխանները դուք կարող եք գտնել “You Will Be Freed” տեսանյութում (ChurchofJesusChrist.org, տես նաև Մ․ Ռասսել Բալլարդ, «Ա՜խ, այդ խորամանկ ծրագիրը՝ այն չար մեկի», Լիահոնա, նոյ. 2010, 108-10)։ Ձկնորսական խայծերն ինչո՞վ են նման մեզ մոլորեցնելու կամ խաբելու սատանայի արարքներին։ Նախագահ Բալլարդն ի՞նչ ուղերձ ունի կախվածություն ունեցող մարդկանց համար։ Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ գայթակղության դեմ պայքարող մարդը դիմի Փրկչին (տես «Օժանդակ սկզբնաղբյուրների» երկրորդ կետի սուրբ գրությունները)։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ սկզբնաղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

Ամեն իրավիճակում Փրկիչը օրինակ էր և դաստիարակ մեզ համար։ Ուսուցանելու համար նախապատրաստվելիս մտածեք, թե ինչպես էր Տերը շփվում ուրիշների հետ և ինչպես կարող եք դուք շփվել այնպես, որ բարձրացնեք և խրախուսեք ձեր ուսանողներին։

Տպել