Նոր Կտակարան 2023
Հոկտեմբերի 22: Ինչպե՞ս հավատարիմ մնամ Հիսուս Քրիստոսին․ Ա և Բ Թեսաղոնիկեցիս


«Հոկտեմբերի 22: Ինչպե՞ս հավատարիմ մնամ Հիսուս Քրիստոսին. Ա և Բ Թեսաղոնիկեցիս», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար.Վարդապետական թեմաներ 2023

«Հոկտեմբերի 22: Ինչպե՞ս հավատարիմ մնամ Հիսուս Քրիստոսին», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար.Վարդապետական թեմաներ 2023

երիտասարդները զբոսնում են

Հոկտեմբերի 22

Ինչպե՞ս հավատարիմ մնամ Հիսուս Քրիստոսին

Ա և Բ Թեսաղոնիկեցիս

խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ո՞ր փորձառություններն են վերջերս ամրապնդել մեր վկայությունները:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ ենք ոգեշնչվում անել նրանց օգնելու համար:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Մենք ինչպե՞ս կարող ենք լույս լինել ընտանիքի այն անդամների կամ այն ընկերների համար, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ սեր և աջակցություն ցուցաբերել մեր ընտանիքների նկատմամբ և դրական փոփոխություն կատարել մեր տներում:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Շատերս ճանաչում ենք ինչ-որ մեկին, ով մի ժամանակ կարծես շատ նվիրված էր Հիսուս Քրիստոսին, սակայն հետո հեռացավ հավատքից: Բնական է մտածել. «Հնարավո՞ր է, որ ինձ հետ էլ այդպես պատահի»: Պողոսը գովաբանել էր թեսաղոնիկեցի սրբերին իրենց հավատարմության համար, բայց ոգեշնչվել էր զգուշացնելու նրանց կեղծ ուսմունքների և այլ ազդեցությունների մասին, որոնք կարող էին թուլացնել նրանց հավատքը: Անկախ նրանից, թե այժմ որքան հավատարիմ ենք մենք Փրկիչին, միշտ շատ բան կարող ենք անել, որ «[մեր] հաւատքի պակասութիւնը լրացնենք» (Ա Թեսաղոնիկեցիս 3․10

Ձեր դասարանի կամ քվորումի անդամների համար աղոթելիս, լսեք այն հուշումները, որոնք Տերն ուղարկում է ձեզ: Ձեր կարծիքով, ի՞նչը կօգնի նրանց հավատարիմ մնալ Փրկիչին, չնայած հանդիպող հակառակություններին: Ի՞նչն է օգնել ձեզ։ Ուսուցանելուն պատրաստվելիս Ա և Բ Թեսաղոնիկեցիսն ուսումնասիրելուց բացի կարող եք վերանայել երեց Դեյլ Գ․ Ռենլանդի ելույթը՝ «Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս» (Լիահոնա, նոյ. 2019, 22-25)։

Սովորեք միասին

Որպեսզի օգնեք երիտասարդներին վերանայել Ա և Բ Թեսաղոնիկեցիս գրքերում իրենց կարդացածը և ներկայացնեք Փրկիչին հավատարիմ մնալու թեման, կարող եք միասին կարդալ Բ Թեսաղոնիկեցիս 2․1-3-ը։ Քննարկեք, թե ինչ կարող է նշանակել «ապստամբութիւն» եզրույթը: Մասնավորապես, ի՞նչ է նշանակում անհատի համար հեռանալ Հիսուս Քրիստոսից: Դուք կարող եք հակադրել այս եզրույթը Պողոսի օգտագործած այլ արտահայտությունների հետ, ինչպիսիք են՝ «հաստատ կենաք Տէրումը» (Ա Թեսաղոնիկեցիս 3․8) և «մի ձանձրանաք բարիք գործելուց» (Բ Թեսաղոնիկեցիս 3․13)։ Այնուհետև կարող եք վերանայել Ա Թեսաղոնիկեցիս 5․15-23-ը։ Այս հատվածների Պողոսի խորհուրդն ինչպե՞ս կօգնի մեզ չհեռանալ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքից, նույնիսկ երբ հակառակության ենք հանդիպում: Օգտագործեք հետևյալ վարժությունները, որպեսզի օգնեք դասարանի կամ քվորումի անդամներին հավատարիմ մնալ Փրկիչին։

  • Գուցե ոգեշնչող լինի լսել ուրիշների պատմությունը, ովքեր անսասան են դարձել Քրիստոսի հանդեպ իրենց նվիրվածությամբ։ Օրինակ, դուք կարող եք միասին ուսումնասիրել Անթի-Նեփի-Լեքիների օրինակը, ովքեր «վայրի և կարծրացած ու կատաղի» ժողովուրդ էին, բայց «երբեք չհեռացան» այն բանից հետո, երբ «դարձի եկան առ Տերը» (Ալմա 17․14, 23․6-8)։ Ի՞նչ է ասվում Ալմա 24․8-18-ում՝ ինչո՞ւ նրանք հավատարիմ մնացին։ Ի՞նչ կարևոր ընտրություններ նրանք կատարեցին։ Փրկիչն ինչպե՞ս օգնեց նրանց: Օրինակներ կարելի է գտնել նաև երեց Դեյլ Գ. Ռենլունդի ելույթում՝ «Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս»։ Գուցե երիտասարդներից մի քանիսը կարդան այդ օրինակները և կիսվեն, թե ինչ սովորեցին Քրիստոսին հավատարիմ մնալու մասին: Ինչպե՞ս ենք մենք հավատարիմ մնացել Տիրոջը՝ չնայած մեր թերություններին:

  • Սեփական հավատքն ամրապնդելու մեր ջանքերում լավ կլինի, որ տեղյակ լինենք, թե որ ուժերն են թուլացնում այն: Կենաց ծառի մասին Լեքիի տեսիլքը նկարագրում է այդ ուժերից մի քանիսը: Կարող եք ցուցադրել այդ տեսիլքի նկարը (տես Ավետարանի պատկերագիրք [2009], հ․ 69) և միասին ծանոթանալ տեսիլքի մանրամասներին 1 Նեփի 8․10-34-ում։ Տեսիլքում ի՞նչն էր խանգարում մարդկանց վայելել ծառի պտուղը։ Ի՞նչը օգնեց մարդկանց հասնել ծառին և ճաշակել պտուղը: Ի՞նչ են խորհրդանշում այս բաները մեր կյանքում:

  • Իր ելույթում՝ «Հակառակորդին հաղթելու զորությունը» (Լիահոնա, նոյ. 2019, 110-112), երեց Պիտեր Մ․ Ջոնսոնը թվարկել է երեք եղանակ, թե ինչպես է սատանան փորձում թուլացնել մեզ։ Դուք կարող եք հանձնարարել յուրաքանչյուր երիտասարդի կարդալ դրանցից մեկը և կիսվել դասարանի կամ քվորումի հետ օրինակներով, թե ինչպես է սատանան օգտագործում այս գործիքն այսօր երիտասարդների դեմ: Այնուհետև նրանցից յուրաքանչյուրը կարող է կարդալ հակառակորդի մարտավարությունը հաղթահարելու երեց Ջոնսոնի չորս առաջարկներից մեկը և կիսվել սովորածով:

Հիսուս Քրիստոս

Մի՛ վախենար, հեղինակ՝ Մայքլ Մոլմ

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Շատ դեպքերում հարմար կլինի հրավիրել սովորողներին օգնել միմյանց գտնել իրենց հարցերի պատասխանները: Երբ Հոգուց հուշում է գալիս, կարող եք այդպես վարվել, նույնիսկ եթե զգում եք, որ դուք կարող եք պատասխանել: