Նոր Կտակարան 2023
Նոյեմբերի 12։ Ինչպե՞ս կարող եմ մոտենալ Հիսուս Քրիստոսին՝ սուրբ արարողությունների և ուխտերի միջոցով Եբրայեցիս 7-13


«Նոյեմբերի 12։ Ինչպե՞ս կարող եմ մոտենալ Հիսուս Քրիստոսին՝ սուրբ արարողությունների և ուխտերի միջոցով։ Եբրայեցիս 7-13», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Նոյեմբերի 12։ Ինչպե՞ս կարող եմ մոտենալ Հիսուս Քրիստոսին՝ սուրբ արարողությունների և ուխտերի միջոցով», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
երիտասարդ տղան բաժանում է հաղորդությունը

Նոյեմբերի 12

Ինչպե՞ս կարող եմ մոտենալ Հիսուս Քրիստոսին՝ սուրբ արարողությունների և ուխտերի միջոցով

Եբրայեցիս 7-13

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք մենք ավելի մոտենում Փրկիչին։ Ինչպե՞ս ենք մենք փորձում ավելի նմանվել Նրան։

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ու՞մ մասին ենք մտածել վերջին շրջանում: Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ անձանց:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք պատասխանել Եկեղեցու մասին մեր ընկերների տված հարցերին, որպեսզի ամրապնդենք նրանց հավատքը Փրկիչի հանդեպ:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով մենք կարող ենք ավելի սերտորեն կապվել ընտանիքի այնպիսի անդամների հետ, ինչպիսիք են տատիկ-պապիկներն ու զարմիկները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Դարեր շարունակ Իսրայելի զավակները, որոնք նաև կոչվել են եբրայեցիներ, ջանասիրաբար մասնակցել են խորանի և Մովսեսի օրենքի հետ կապված արարողություններին: Այնուամենայնիվ, նրանցից շատերը չէին գիտակցել, որ այս բաները «երկնքումը եղած բաների օրինակներն» են՝ «գալու բարիքների շուքը» (Եբրայեցիս 9․23, 10․1)։ Բոլոր արարողությունները միտված էին սովորեցնելու նրանց Հիսուս Քրիստոսի մասին: Պողոսը դա բացատրել է եբրայեցիներին ուղղված իր նամակում։ Նրա ուղերձը այսօր էլ է կարևոր մեզ համար, քանի որ մենք նույնպես ունենք նույն նպատակով կատարվող սուրբ արարողություններ: Այսպիսով, արժե ինքներս մեզ տալ այս հարցերը. Արդյո՞ք այդ արարողություններն օգնում են մեզ հիշել Հիսուս Քրիստոսին: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավետարանի արարողությունների միջոցով զգանք Հիսուս Քրիստոսի զորությունը: Թե՞ մենք, հին եբրայեցիների նման, չենք ըմբռնում դրանց խորքային նշանակությունը։

Մտածեք այս հարցերի շուրջ, կարդալով Եբրայեցիս 7-13-ը և երբ պատրաստվում եք ուսուցանել, թե ինչպես են արարողություններն ու ուխտերը ավելի մոտեցնում մեզ Հիսուս Քրիստոսին: Դուք կարող եք նաև ուսումնասիրել գերագույն համաժողովի որոշ ելույթներ, որոնք նշված են այս նյութում:

Սովորեք միասին

Որպեսզի օգնեք ձեր սաներին տեսնել, թե ինչպես ավելի մոտենան Հիսուս Քրիստոսին Նրա ավետարանի արարողությունների և ուխտերի միջոցով, կարող եք հրավիրել նրանց գրել գրատախտակին ավետարանի որոշ արարողությունները և դրանց հետ առնչվող ուխտերը (տես Gospel Topics, “Ordinances,” “Covenant,” topics.ChurchofJesusChrist.org)։ Այս արարողություններն ու ուխտերը ի՞նչ են մեզ սովորեցնում Քրիստոսի և Նրա քավության մասին: «Օժանդակ աղբյուրներում» տրված Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերը տալիս են արարողությունների և այլ կարևոր գաղափարների սահմանումները: Օգտակար կլինեն հետևյալ վարժությունները։

  • Կարող եք հրավիրել երիտասարդներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84․19-22-ը և քննարկել նմանօրինակ հարցեր․ Ի՞նչ է նշանակում «աստվածայնության զորություն»։ Ինչպե՞ս են արարողություններն ու ուխտերը օգնել մեզ, որ ունենանք այդ զորությունը: Ի՞նչ դեր ունեն մեր կյանքում արարողություններն ու ուխտերը։ Ինչպե՞ս են դրանք օգնում մեզ կապված մնալ Փրկիչի հետ: Այս հարցերին պատասխանելու համար երիտասարդները կարող են կարդալ երեց Քենթ Ֆ. Ռիչարդսի «Աստվածայնության զորությունը» ելույթի առաջին չորս պարբերությունները (Լիահոնա, մայիս 2016, 118), կամ երեց Բեդնարի ելույթը՝ «Թող այդ տունը կառուցվի իմ անվան համար» (Լիահոնա, մայիս 2020, 84-87), հատկապես «Փոփոխություն ներսից դուրս» բաժինը։

  • Կարող եք հարցնել ձեր սաներին, թե ինչպես կբացատրեն հաղորդության արարողությունը մեկին, ով չգիտի դրա մասին: Այդպիսի օրինակ կարող եք տեսնել երեց Թանիելա Բ. Վակոլոյի «Փրկարար արարողությունները մեզ սքանչելի լույս կբերեն» ելույթի «Փորձառություն և վկայություն» բաժնում (Լիահոնա, մայիս 2018, 39-41)։ Երիտասարդները կարևոր ուսմունքներ կգտնեն նաև «Always Remember Him» տեսանյութում (ChurchofJesusChrist.org)։ Ինչպե՞ս է հաղորդությունը մոտեցնում մեզ Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ հնարավորություններ մենք ունենք՝ ուրիշներին այս մասին սովորեցնելու:

  • Վերանայելով երեց Պիտեր Ֆ. Մըրսի «Հաղորդությունը կարող է օգնել մեզ սուրբ դառնալ» ելույթը (Լիահոնա, նոյ. 2016, 85-87), երիտասարդներն ավելի լավ կհասկանան, թե ինչպես պատրաստվել հաղորդությանը։ Կամ, եթե կան երիտասարդներ, ովքեր պատրաստվում են ստանալ իրենց օժտումը, միասին վերանայեք «About the Temple Endowment» բաժինը՝ temples.ChurchofJesusChrist.org կայքում։ Քննարկեք, թե այս սուրբ արարողությունները և դրանց հետ կապված ուխտերը մեզ ինչպես կմոտեցնեն Փրկիչին:

  • Կարող եք գրատախտակին գրել Հաղորդություն, Մկրտություն, և Տաճար բառերը։ Հրավիրեք երիտասարդներին թվարկել մեր կապած ուխտերը՝ այս վերնագրերից հուրաքանչյուրի տակ։ Օգտակար կլինեն «Օժանդակ աղբյուրներում» տրված հղումները։ Միասին քննարկեք, թե ինչպես են այս ուխտերն օգնում մեզ մոտենալ Հիսուս Քրիստոսին:

  • Կարող եք բաժանել ձեր դասարանը կամ քվորումը խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարել, որ վերանայեն մի հատված երեց Ռոնալդ Ա. Ռասբենդի «Կանգնել մեր խոստումների և ուխտերի կողքին» ելույթից (Լիահոնա, նոյ. 2019, 53-56), կամ երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի «Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա» ելույթից (Լիահոնա, մայիս 2021, 116-119)։ Խրախուսեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին՝ ինչպե՞ս կարելի է ուխտերը պահելով ամրապնդել հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ:

Նկար
երիտասարդ կանայք զբոսնում են տաճարի բակում

Ավետարանի սուրբ արարողությունները բերում են «աստվածայնության զորությունը» մեր կյանք (Վարդապետություն և Ուխտեր 84․19-22

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

  • Մոսիա 18․8-10 (Մկրտության ուխտ)

  • Մորոնի 4-5 (Հաղորդության ուխտ)

  • Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է․ «Սուրբ արարողությունները կենտրոնական տեղ են գրավում Փրկիչի ավետարանում և դեպի Նա գալու գործընթացում և հոգևոր վերածննդի ձգտելիս: Արարողությունները սրբազան գործողություններ են, որոնք հոգևոր նպատակ ունեն, հավերժական կարևորություն և կապված են Աստծո օրենքների և կանոնների հետ: …

    Փրկության և վեհացման արարողությունները, որոնք սպասավորվում են Տիրոջ վերականգնված եկեղեցում, շատ ավելին են, քան ծեսերը կամ խորհրդանշական կատարումները: Դրանք ավելի շուտ ներկայացնում են լիազորված ուղիներ, որոնց միջոցով երկնքի զորությունները կարող են հորդել դեպի մեր անձնական կյանք: …

    Արարողությունները, որոնք ստացվում են և հարգվում հավատարմությամբ, կարևոր են աստվածայնության զորությունը և բոլոր օրհնությունները ձեռք բերելու համար, որոնք հասանելի են դարձվել Փրկիչի Քավության միջոցով» («Միշտ պահեք մեղքերի թողությունը», Լիահոնա, մայիս 2016, 59-60):

Ուսուցանել Փրկիչի ձևով

Հրավիրելով ձեր աշակերտներին գործել ըստ ճշմարիտ վարդապետության, դուք օգնում եք նրանց ընդլայնել իրենց ուսման փորձն, ընդգրկելով իրենց տներն ու առօրյա կյանքը։

Տպել