«Նոյեմբերի 26։ Ինչպե՞ս օգնեմ իմ նախնիներին մոտենալ Հիսուս Քրիստոսին․ Ա և Բ Պետրոս», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար.Վարդապետական թեմաներ 2023
«Նոյեմբերի 26։ Ինչպե՞ս օգնեմ իմ նախնիներին մոտենալ Հիսուս Քրիստոսին», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար.Վարդապետական թեմաներ 2023
Նոյեմբերի 26
Ինչպե՞ս օգնեմ իմ նախնիներին մոտենալ Հիսուս Քրիստոսին
Ա և Բ Պետրոս
Խորհրդակցեք միասին
Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե
Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:
-
Ապրեք ավետարանով: Ի՞նչ թեմաներ քննարկեց եպիսկոպոսությունը ծխի երիտասարդների խորհրդի ժողովների ընթացքում: Ի՞նչ կարող ենք անել որպես դասարան կամ քվորում այդ քննարկումների արդյունքների հիման վրա:
-
Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսանման եղանակներով օգնել մարդկանց, երբ տեսնում ենք կարիքը և չգիտենք, թե ինչ ասել:
-
Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Հիսուս Քրիստոսի ավետարանից ի՞նչն է մեզ ուրախություն պարգևում: Ինչպե՞ս կարող ենք Նրա սիրով կիսվել ուրիշների հետ:
-
Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ ենք անում, որպեսզի գտնենք տաճարային արարողությունների կարիք ունեցող մեր նախնիների անունները: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին գտնել իրենց նախնիների անունները:
Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․
-
Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:
-
Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:
Ուսուցանեք վարդապետությունը
Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե
Պատրաստվեք հոգևորապես
Ի՞նչ է պատահում միլիարդավոր մարդկանց հետ, ովքեր մահանում են առանց Հիսուս Քրիստոսի ավետարանը լսելու կամ փրկող արարողություններ ստանալու հնարավորության: Պատասխանի հուշումները գտնում ենք Ա Պետրոս 3․18-20, 4․6-ում, որտեղ Պետրոսը խոսել է մահացածներին քարոզվող ավետարանի մասին: Այնուհետև՝ Վարդապետություն և Ուխտերը 138-ը բացահայտում է ողջ ճշմարտությունը. մեր նախնիները կարող են գալ դեպի Քրիստոսը, եթե հավատք ունենան Նրա հանդեպ և ընդունեն Նրա ավետարանը, իսկ մենք նրանց հասանելի դարձնենք արարողությունները տաճարում: Այդ օրհնությունը պահանջում է, որ մենք՝ նրանց հետնորդները, ովքեր ընդունել են ավետարանը, որոնենք նրանց անունները, գնանք տաճար և փրկող արարողություններ կատարենք նրանց համար:
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ օգնել եք ձեր նախնիներին մոտենալ Քրիստոսին: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, ավելի ոգևորվել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքով և ավելի վստահ լինել, որ իրենք կարող են դա անել: Պատրաստվելիս, կարող եք կարդալ երեց Դեյլ Գ․ Ռենլանդի «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում» ելույթը (Լիահոնա, մայիս 2018, 46-49)։
Սովորեք միասին
Ինչպե՞ս կարձագանքեն ձեր դասարանի կամ քվորումի անդամները մեկին, ով մտահոգված է, թե ինչպե՞ս են փրկվելու լավ մարդիկ, ովքեր հնարավորություն չեն ունեցել ստանալու ավետարանը։ Նրանք ի՞նչ են գտնում Ա Պետրոս 3․18-20, 4․6-ում, որը կօգնի պատասխանել այս հարցին։ «Will I Do My Part?» տեսանյութում երեց Էնրիկե Ռ․ Ֆալաբելլան օգտակար գաղափարներ է տալիս։ Դուք կարող եք շարունակել ձեր քննարկումը կիրառելով հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը:
-
Մահացածներին փրկագնելու վարդապետությունը յուրահատուկ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Քվորումի կամ դասարանի անդամներին հրավիրեք անհատապես կամ խմբերով ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 138․25-39-ը և կիսվել նրանով, ինչ իմացան (այս թեմայով սուրբգրային հատվածները տես «Օժանդակ աղբյուրներում»)։ Ի՞նչ են հուշում այս հատվածներն այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը վերաբերվում Իր բոլոր զավակներին: Ինչպե՞ս է մահացածների համար մկրտությունն օգնում մեր նախնիներին մոտենալ Քրիստոսին: Ինչպե՞ս է դա օգնում մեզ մոտենալ Քրիստոսին և մեծացնել մեր հավատքը Նրա հանդեպ:
-
Ի՞նչը կարող է ոգեշնչել երիտասարդներին ավելի շատ ներգրավվել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում: Թերևս նրանք կարող են դիտել «Օժանդակ աղբյուրներում» զետեղված տեսանյութերից մեկը կամ երկուսը, և տեսնել, թե տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքն ինչպես կարող է օրհնել իրենց։ Նրանք կարող են նաև փնտրել խոստացված օրհնությունները երեց Դեյլ Գ. Ռենլանդի «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում» ելույթի պարբերանշված ցուցակում։ Հրավիրեք նրանց կիսվել, թե որ օրհնություններն են իրենց համար իմաստալից և ինչու: Դուք կարող եք նաև քննարկել, թե ինչ խոչընդոտներ կան, որոնք կարող են խանգարել մեզ մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել մեզ հաղթահարել այդ խոչընդոտները։
-
Եթե ձեր դասարանի կամ քվորումի անդամները թվային սարքերից օգտվելու հնարավորություն ունեն, կարող եք որոշ ժամանակ հատկացնել՝ ցույց տալու նրանց, թե ինչպես է Տերը հեշտացրել նախնիների որոնումը, ովքեր փրկող արարողությունների կարիքն ունեն (տես «Օժանդակ աղբյուրները»)։ Դուք կարող եք հրավիրել ծխի տաճարի և ընտանեկան պատմության խորհրդատուին, որպեսզի օգնի երիտասարդներին ծանոթանալ այդ հնարավորություններին: Կարող եք նաև խրախուսել երիտասարդներին ծրագրեր կազմել՝ ուսումնասիրելու այդ հնարավորությունները տանը և պատմել դրանց մասին հաջորդ հանդիպմանը:
Գործեք հավատքով
Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Օժանդակ աղբյուրներ
-
Մաղաքիա 4․5-6, Մատթեոս 16․18-19, Հովհաննես 5․25, Ա Կորնթացիս 15․29, Վարդապետություն և Ուխտեր 137․7-9 (Մահացածների փրկագնման վարդապետությունը)
-
“The Promised Blessings of Family History 1” and “The Promised Blessings of Family History 2” (տեսանյութեր), ChurchofJesusChrist.org
-
Family Tree հավելվածը (պահանջում է, որ երիտասարդները մուտք գործեն՝ օգտագործելով իրենց եկեղեցու հաշիվը)։
-
RootsTech (Երիտասարդները կարող են դիտել նիստերը վիրտուալ համաժողովներից)։
-
FamilySearch.org (Կարող եք բացել FamilySearch.org/discovery և միասին ուսումնասիրել)։