Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 10։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը իրականացնում Երկնային Հոր ծրագիրը Հայտնություն 1-5


«Դեկտեմբերի 10։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը իրականացնում Երկնային Հոր ծրագիրը։ Հայտնություն 1-5», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Դեկտեմբերի 10։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը իրականացնում Երկնային Հոր ծրագիրը», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
Քրիստոսի արձանը

Դեկտեմբերի 10

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը իրականացնում Երկնային Հոր ծրագիրը

Հայտնություն 1-5

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք Աստծո ձեռքը տեսել մեր կյանքում:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք միմյանց աջակցել փորձությունների ժամանակ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ օգտագործել տեխնոլոգիաները ավետարանով կիսվելու համար:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Քրիստոսի մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Հովհաննես Հայտնողը տեսիլքում մի գիրք տեսավ, որը «ոչ ով՝ ոչ երկնքումը եւ ոչ երկրի վերայ եւ ոչ երկրի ներքեւումն» արժանի չէր բացելու, և դա ստիպեց նրան լաց լինել (տես Հայտնություն 5․3-4)։ Գիրքը ներկայացնում էր «Աստծո գործերը», ներառյալ Նրա ծրագիրը մեր անմահության և հավերժական կյանքի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 77․6, Մովսես 1․39)։ Բայց հետո Հովհաննեսի տեսիլքում մի Գառ գտնվեց՝ «արժանի առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու» (Հայտնություն 5․9)։ Այդ փառահեղ լուրը ստիպեց հրեշտակներին, թվով «բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ» ուրախությունից երգել և բղավել (Հայտնություն 5․11)։ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Գառը, «մորթուեցավ, եւ [իր] արիւնովը մեզ գնեց Աստուծոյ համար» (Հայտնություն 5․9) և հնարավոր դարձրեց մեր Երկնային Հոր ծրագրի օրհնությունները:

Մտածեք, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել ձեզ համար: Երբևէ զգացե՞լ եք այն, ինչ զգում էին Հովհաննեսի տեսիլքում գտնվողները, ովքեր «ընկան եւ երկրպագութիւն արին նորան»։ (Հայտնություն 5․14)։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր դասարանի կամ քվորումի անդամներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերը Երկնային Հոր ծրագրում: Հայտնություն 1-5-ից բացի, կարող եք կարդալ նաև 2 Նեփի 9, «Կենդանի Քրիստոսը․ Առաքյալների վկայությունը» (ChurchofJesusChrist.org), և երեց Ուլիսես Սոարեսի «Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը» (Լիահոնա, մայիս 2021, 82-84)։

Սովորեք միասին

Ձեր դասարանի կամ քվորումի անդամներին գուցե դուր գա կինոարտադրողի դեր խաղալ, ում խնդրել են ֆիլմ նկարահանել Հայտնություն 5-ի Հովհաննեսի տեսիլքի հիման վրա։ Տվեք նրանց մի քանի րոպե, որպեսզի վերանայեն գլուխը և որոշեն, թե որ տեսարանները կցանկանային նկարահանել: Որո՞նք են նրանց կարծիքով ամենահզոր դրվագները: Այս ֆիլմն ինչպե՞ս կօգնի հավատք ձևավորել Փրկիչի հանդեպ: Որպեսզի շարունակեք օգնել ձեր դասարանին կամ քվորումին սովորել Հիսուս Քրիստոսի դերի մասին Երկնային Հոր փրկության ծրագրում, ստորև տրված է մի քանի առաջարկ.

  • Գրատախտակին կարող եք գրել հետևյալ վերնագրերը․ Նախաերկրային կյանք, Մահկանացու կյանք և Կյանք մահից հետո։ Հրավիրեք երիտասարդներին վերանայել «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբգրային հատվածները, իմանալու, թե Փրկիչի առաքելությունը՝ նախաերկրային կյանքի ընթացքում, մահկանացու կյանքում և հարությունից հետո, ինչպես է հնարավոր դարձնում Հոր ծրագիրը: Նրանք կարող են ամփոփել իրենց սովորածը գրատախտակին գրված վերնագրերի տակ: Ձեր դասարանի կամ քվորումի անդամներին հնարավորություն տվեք կիսվել իրենց զգացմունքներով այն մասին, թե ինչ է արել Փրկիչը իրենց համար:

  • Որպեսզի օգնեք երիտասարդներին, ում դուք ուսուցանում եք, ավելի լավ հասկանալ, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը, որպեսզի իրականացնի Երկնային Հոր ծրագիրը, գրատախտակին գծեք մի ուղի, որը ներկայացնում է մեր ճանապարհորդությունը դեպի մեր Երկնային Հոր մոտ: Նշված ուղու վրա նկարեք խոչընդոտներ՝ ֆիզիկական մահ և հոգևոր մահ։ (Անհրաժեշտության դեպքում երիտասարդները կարող են կարդալ «Մահ ֆիզիկական» և «Մահ հոգևոր»-ի սահմանումները Սուրբ գրքերի ուղեցույցում [scriptures.ChurchofJesusChrist.org])։ Ինչպե՞ս է Փրկիչը մեզ հնարավորություն տվել, որ հաղթահարենք այդ խոչընդոտները (տես 2 Նեփի 9․7-10)։ Երիտասարդները կարող են վերանայել երեց Ուլիսես Սոարեսի ելույթը՝ «Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը» և գծված ուղու կողքին գրեն ելույթից նախադասություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Հիսուսն օգնում մեզ վերադառնալ դեպի Աստված:

  • Երբ մարդիկ մեզ հարցեր են տալիս մեր համոզմունքների և ընտրությունների մասին, մենք կարող ենք օգտագործել առիթը և կիսվել, թե որքան կարևոր է Հիսուս Քրիստոսը մեզ համար։ Երիտասարդներին նման հնարավորություններին նախապատրաստելու եղանակներից մեկն է՝ հրավիրել նրանց վերանայել երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Ահա այն մարդը» ելույթը(Լիահոնա, մայիս 2018, 107-110) և փնտրել Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտություններ, որոնցով կարող են կիսվել։ Կարող եք թվարկել այդ ճշմարտություններից մի քանիսը գրատախտակին: Այնուհետև կարող եք ժամանակ տալ երիտասարդներին՝ որպեսզի բացատրեն միմյանց, թե մենք ինչու Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք և ինչպես է իրենց կյանքն օրհնվել, ճանաչելով Փրկիչին:

Նկար
Քրիստոսի խաչելությունը, հեղինակ՝ Լուիս Փարքեր

Քրիստոսի խաչելությունը, հեղինակ՝ Լուիս Փարքեր

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Ձեր դասարանի յուրաքանչյուր ոք հարուստ աղբյուր է ավետարանով ապրելու վկայության, մտքերի և փորձառությունների: Հրավիրեք նրանց կիսվել դրանցով և բարձրացնել մեկ մեկու:

Տպել