Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 24։ Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է ցույց տալիս Իր սերը իմ հանդեպ Սուրբ ծնունդ


«Դեկտեմբերի 24։ Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է ցույց տալիս Իր սերը իմ հանդեպ։ Սուրբ ծնունդ», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Դեկտեմբերի 24։ Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է ցույց տալիս Իր սերը իմ հանդեպ», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
մանուկ Հիսուսը

Delivered [Ազատվեց], հեղինակ՝ Ջենեդի Փեյջ

Դեկտեմբերի 24

Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է ցույց տալիս Իր սերը իմ հանդեպ

Սուրբ ծնունդ

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ Փրկիչին հետևելիս:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Մեր ծխում կամ համայնքում ո՞վ ունի մեր աջակցության կարիքը: Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց պատրաստվել միսիոներական ծառայությանը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար: Ինչպե՞ս կարող ենք աջակցել ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք կատարելու ծխի ջանքերին:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Մինչ ծնվելը Հիսուս Քրիստոսը հայտնի էր որպես մեծ Եհովա։ Նա Հոր «Սիրելին ու Ընտրյալն էր ի սկզբանե» (Մովսես 4․2), լի փառքով, շնորհով և ճշմարտությամբ (տես Հովհաննես 17․5, Վարդապետություն և Ուխտեր 93․11)։ Եվ այնուամենայնիվ, երբ Նա ծնվեց, Մարիամը Նրան «մսուրի մէջ դրաւ. Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար» (Ղուկաս 2․7)։ Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ էր պատրաստակամ ընդունելու Իր դերը որպես Փրկիչ, թեև դա նշանակում էր երկիր գալ ամենացածր պայմաններում: Պարզ պատասխանն այն է, որ Նա սիրում է մեզ: Երբ Նեփին տեսիլքում տեսավ Փրկիչի ծնունդը, նա վկայեց՝ «Աստծո սերն է, որը տարածվում է ամենուր՝ մարդկանց զավակների սրտերում. հետևաբար, ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի» (1 Նեփի 11․22

Սուրբ ծնունդը հատուկ ժամանակ է՝ խորհելու, թե Փրկիչի ծնունդը և Նրա քավող զոհաբերությունը ինչպես են ցույց տալիս ձեր հանդեպ Նրա սերը: Երբ պատրաստվում եք ուսուցանել ձեր սաներին, թե ինչպես զգալ Փրկիչի սերը, կարող եք վերանայել Ղուկաս 4․16-21, Հովհաննես 3․16-17, 3 Նեփի 27․13-16, և երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի «Աստծո սերը» ելույթը (Լիահոնա, նոյ. 2021, 16-19)։

Սովորեք միասին

Երբ ձեր դասարանը կամ քվորումը մոտենում է Նոր Կտակարանի ուսումնասիրության ավարտին այս տարի, կարող եք խնդրել երիտասարդներին կիսվել Նոր Կտակարանի սիրված պատմություններով, որոնցում Փրկիչը ցույց է տվել Իր սերը Իր շրջապատի մարդկանց հանդեպ: Դուք կարող եք նույնիսկ միասին կարդալ այդ պատմություններից մի քանիսը: Ի՞նչ ենք իմանում այդ պատմություններից՝ մեր հանդեպ Փրկիչի սիրո մասին: Փրկիչի սիրո մասին ավելի ծավալուն խոսելու համար, կօգնեն հետևյալ վարժությունները:

  • Հրավիրեք ձեր դասարանի կամ քվորումի անդամներին մտածել այն սիրո մասին, որը Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ունեն մեր հանդեպ, նմանեցնելով դա մի գեղեցիկ ծաղկեփնջի (տես Ռասսել Մ․ Նելսոն, «Divine Love», Ensign, Feb. 2003, 24)։ Երիտասարդներից յուրաքանչյուրին տվեք թղթից կտրված մի ծաղիկ և խնդրեք կարդալ «Օժանդակ աղբյուրների» սուրբգրային հատվածներից մեկը։ Խնդրեք նրանց գրել իրենց ծաղիկների վրա, թե ինչ իմացան մեր հանդեպ Երկնային Հոր և Հիսուսի սիրո մասին: Իրենց սովորածով կիսվելիս, նրանք կարող են բոլոր ծաղիկները միացնել՝ դարձնելով ծաղկեփունջ։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ տեսնել, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուսը ցույց տալիս իրենց սերը մեր հանդեպ:

  • Մի քանի օրհներգներ այն մասին են, թե ինչպես է Փրկիչը ցույց տալիս Իր սերը մեր հանդեպ (տես, օրինակ. «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ և մանկական երգեր, հ. 38)։ Դասարանի կամ քվորումի անդամները կարող են որևէ օրհներգ ընտրել և կիսվել, թե երբ են զգացել Փրկիչի սերն այնպես, ինչպես նկարագրվում է օրհներգում: Ուրիշ ի՞նչ եղանակներով է Փրկիչը ցույց տվել Իր սերը մեր հանդեպ։ Որպես Քրիստոսի հետևորդներ, ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին զգալ Նրա սերը:

  • Աշխարհում բազմաթիվ կեղծ գաղափարներ են շրջանառվում մեր հանդեպ Աստծո սիրո մասին: Օրինակ՝ ոմանք մտածում են, թե երբ մարդիկ հարուստ են կամ բարեկեցիկ, դա նշանակում է, որ Աստված նրանց ավելի շատ է սիրում։ Ոմանք էլ մտածում են, որ եթե Աստված իսկապես սիրեր մեզ, Նա կընդուներ մեզ այնպիսին, ինչպիսին կանք և չէր խնդրի, որ փոխվեինք: Աստծո սիրո մասին ի՞նչ կեղծ ուղերձներ ենք մենք լսել։ Որպեսզի օգնեք դիմակայել այդ կեղծ ուղերձներին, կարող եք խնդրել երիտասարդներին, որ վերանայեն երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ելույթը՝ «Աստծո սերը» կամ նախագահ Դալլին Հ․ Օուքսի ելույթը՝ «Սեր և օրենք» (Լիահոնա, նոյ. 2009, 26-29)։ Ի՞նչ ճշմարտություններ ենք գտնում այս ելույթներում, որոնք օգնում են մեզ հասկանալ Աստծո սերը մեր հանդեպ:

Նկար
ծաղիկներ

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը կարելի է համեմատել գեղեցիկ ծաղկեփնջի հետ:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Բոլոր բաները, ինչ Փրկիչն արել է Իր երկրային ծառայության ընթացքում, դրդված էին սիրուց՝ Հոր և մեր բոլորիս հանդեպ: Մեր սրտում ունենալով Քրիստոսանման սեր, մենք կաշխատենք հնարավոր ամեն կերպ օգնել մյուսներին՝ իմանալ Քրիստոսի մասին և գալ դեպի Նա: Սերը կլինի մեր ուսուցանման առիթն ու դրդապատճառը:

Տպել