Երբեք մի լքեք Նրան
Երբ դուք ընտրեք չվիրավորվել կամ ամաչել, դուք կզգաք Նրա սերը և հավանությունը: Դուք կիմանաք, որ ավելի շատ եք Նրան նմանվում:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր ողջ աշխարհում, ես իմ խորը հիացմունքն եմ արտահայտում այն հավատքի և քաջության համար, որ տեսնում եմ ձեր կյանքում: Մենք ապրում ենք խիստ ուշագրավ, սակայն դժվարին մի ժամանակաշրջանում:
Տերը նախապես տագնապի ազդանշան է ուղարկում մեզ վտանգների դեմ:
Տերը մենակ չի թողել մեզ Նրա մոտ վերադառնալու մեր որոնումներում: Լսեք Նրա նախազգուշացնող խոսքերը, որոնք նախապես տագնապի ազդանշան են տալիս. «Զգուշացեք, արթուն կացէք եւ աղոթք արեք»:1 «Զգուշացեք, չլինի թե խաբվեք»:2 «Աչալուրջ և զգույշ պիտի լինեք»:3 «Զգույշ կացեք որ միգուցէ … ընկնեք ձեր հաստատությունիցը»:4
Մեզանից ոչ ոք ապահովագրված չէ աշխարհի ազդեցություններից: Տիրոջ խորհուրդը մեզ զգույշ է պահում:
Դուք պիտի որ հիշեք Հիսուսի փորձառությունը Կափառնայումում, երբ աշակերտները, ովքեր հետևել էին Փրկչին, չկամեցան ընդունել, որ Նա Աստծո Որդին էր: Սուրբ գրությունն ասում է. «Սորանից յետոյ Նորա աշակերտներից շատերը … այլևս ման չէին գալիս Նորա հետ»:5
Այդ ժամանակ Հիսուսը դիմեց Տասներկուսին և հարցրեց. «Մի՞թե դուք էլ ուզում էք գնալ»:6
Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ:
Իմ մտքում ես այդ հարցին շատ անգամներ եմ պատասխանել. «Բացարձակապես ոչ: Ոչ ես: Ես Նրան երբեք չեմ լքի: Ես այստեղ եմ հավիտյան»: Ես գիտեմ, որ դուք նույն ձևով եք պատասխանել:
Բայց «Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ» հարցը ստիպում է մեզ մտածել մեր իսկ խոցելիության մասին: Մենք հասկանում ենք, որ կյանքը հոգևոր զբոսախնջույք չէ: Մեկ այլ առիթով ասած Առաքյալների խոսքերը հանդարտորեն գալիս են մեր միտքը. «Միթե ե՞ս եմ, Տեր»:7
Մենք մկրտության ջրերն ենք մտնում ուրախությամբ և ակնկալիքով: Փրկիչը կանչում է մեզ. «Եկեք ինձ մոտ»8,և մենք արձագանքում ենք՝ վերցնելով մեզ վրա Նրա անունը: Ոչ մեկը մեզանից չի ուզում որ ճամփորդությունը կարճ սիրախաղ լինի հոգևորության հետ, կամ նույնիսկ մի աչքի ընկնող բայց ավարտված գլուխ: Սակայն հետևորդ լինելու ճանապարհը հոգեպես սրտով թույլերի համար չէ: Հիսուսն ասել է.«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը»:9 «Ով որ ուզում է իմ ետեւից գալ,- ասաց նա,- թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ»:10
Երբ հետևում ենք Փրկչին, անկասկած կլինեն մարտահրավերներ, որոնց կհանդիպենք մենք: Հավատքով մոտենալու դեպքում այս մաքրագործող փորձառությունները օգնում են ավելի խորը դարձի գալ Փրկչի իրականությանը: Աշխարհիկ տեսակետից այս նույն փորձառությունները մշուշապատում են մեր տեսադաշտը և թուլացնում մեր վճռականությունը: Մեր սիրուն և հիացմունքին արժանացած որոշ անձինք սահում են նեղ և անձուկ արահետից և «այլևս չեն քայլում Նրա հետ»:
Ինչպե՞ս ենք հավատարիմ մնում:
Ինչպե՞ս ենք հավատարիմ մնում Փրկչին,Նրա ավետարանին և Նրա քահանայության արարողություններին: Ինչպե՞ս ենք զարգացնում հավատք և ուժ՝ Նրան երբեք չլքելու համար:
Հիսուսն ասել է. «Եթե դարձի չգաք և չլինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայությունը»:11 Մեզ անհրաժեշտ է երեխայի հավատացող սիրտ:
Նրա Քավության զորության միջոցով մենք պետք է դառնանք «ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել [մեզ] վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»:12 Սա սրտի հզոր փոփոխությունն է:13
Մենք շուտով տեսնում ենք, թե ինչու է սրտի փոփոխությունն անհրաժեշտ: Երկու խոսքեր ապագա վտանգի ազդանշան են՝ վիրավորվել և ամաչել բառերը:
Ընտրեք չվիրավորվել
Նրանց, ովքեր անհանգստացած էին Փրկչի աստվածայնության պատճառով, Հիսուսը հարցրեց. «Դա [վիրավորո՞ւմ] է ձեզ»:14 Սերմնացանի առակում Հիսուսը նախազգուշացրեց. «Նա … ժամանակավոր է [համբերում], [բայց] երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խոսքի համար, շուտով [վիրավորվում] է»:15
Վիրավորվելը գալիս է բազմաթիվ ուղիներով և միշտ էլ լինում են վիրավորվելու առիթներ: Մարդիկ, ում մենք հավատում ենք, հիասթափեցնում են մեզ: Մենք ունենում ենք անսպասելի դժվարություններ: Մեր կյանքը չի ստացվում ճիշտ այնպես, ինչպես մենք էինք սպասում: Մենք սխալներ ենք թույլ տալիս, զգում ենք անարժան և անհանգստանում թե արդյոք կներվենք: Մեզ անհասկանալի է վարդապետական ինչ որ հարց: Մենք իմանում ենք ինչ որ բան, որն ասվել է 150 տարի առաջ Եկեղեցու ամբիոնից, որը մեզ նեղսրտություն է պատճառում: Մեր երեխաներին անազնվորեն են վերաբերվում: Մեզ անտեսում են կամ թերագնահատում: Կարող են լինել հարյուր և մի բան, յուրաքանչյուրը մեզ համար շատ իրական այդ պահին:16
Մեր թուլացած պահերին հակառակորդը ջանում է գողանալ մեր հոգևոր խոստումները: Եթե մենք աչալուրջ չլինենք, մեր վնասված երեխայական հոգին ետ կքաշվի դեպի ցուրտ, խավար պատյանը մեր նախկին եսի, թողնելով ետևում Փրկչի ջերմ, ապաքինող լույսը:
Երբ Փարլի Փ. Փրատը 1835 թվականին անազնվորեն դատվեց՝ բերելով սրտնեղություն և ամոթ իրեն և իր ընտանիքին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը խորհուրդ տվեց. «[Փարլի], … քայլիր ոտքիդ տակ գցելով այդպիսի բաները … [և] Ամենազոր Աստված կլինի քո հետ»:17
1830 թվականին Ֆրեդերիկ Գ. Ուիլյամսը, մի նշանավոր բժիշկ, մկրտվեց: Նա անմիջապես իր տաղանդներն ու բարգավաճումը տրամադրեց Եկեղեցուն: Նա դարձավ Եկեղեցու առաջնորդներից: Նա նվիրատվություն կատարեց Կիրթլենդի Տաճարի համար: 1837 թվականին ընկնելով այդ ժամանակների դժվարությունների մեջ Ֆրեդերիկ Գ. Ուիլյամսը լուրջ սխալներ թույլ տվեց: Տերը մի հայտնության մեջ հայտարարեց, որ «[նրա] օրինազանցությունների հետևանքով [իր] նախկին դիրքը [Եկեղեցու ղեկավարությունում] վերցվում է [նրանից]»:18
Գեղեցիկ դասը, որը մենք սովորում ենք Ֆրեդերիկ Գ. Ուիլյամսից այն է, որ «ինչպիսին էլ որ լինեին նրա անձնական թուլությունները, նա ուներ բնավորության ուժ վերանորոգելու իր հավատարմությունը Տիրոջ հանդեպ, մարգարեի և … Եկեղեցու հանդեպ, երբ այնքան հեշտ էր դառնությամբ մակուսանալը»:19 1840 թվականի գարնանը նա ներկայացավ գերագույն համաժողովին, խոնարհաբար ներողություն խնդրելով իր նախկին վարմունքի համար և արտահայտելով իր վճռականությունը կատարելու Աստծո կամքն ապագայում: Նրա գործը ներկայացվեց Հայրում Սմիթի կողմից և նա անհապաղ ներվեց: Նա մահացավ որպես Եկեղեցու հավատարիմ անդամ:
Ես վերջերս հանդիպեցի Բրազիլիայի Ռեսայֆի Տաճարի նախագահին, որի անունը Ֆրեդերիկ Գ. Ուիլյամս է: Նա վերհիշեց, թե իր նախապապի վճռական բնավորությունը ինչպես օրհնեց իր ընտանիքին և նրա հարյուրավոր հետնորդներին:
Ընտրեք չամաչել
Վիրավորվելը մի քայքայիչ ընկերակից ունի, որը կոչվում է ամաչել:
Մորմոնի Գրքում մենք իմանում ենք կենաց ծառի Լեքիի տեսիլքի մասին: Տեսիլքը պատմում է այն ազնիվ հոգիների մասին, ովքեր [մղվում էին] առաջ խավարի մշուշի միջով, կառչած երկաթե ձողից» հասնելով և «[ճաշակելով] ծառի պտղից»:20
Նեփին նկարագրեց ծառը որպես «Աստծո սեր»,21 որը, տալով պտուղ, «լցրեց հոգին չափազանց մեծ ուրախությամբ»:22
Պտղից ճաշակելուց հետո Լեքին տեսավ «մեծ ու ընդարձակ մի շենք … լի մարդկանցով … թե ծեր, թե երիտասարդ, թե այր թե կին, և նրանց հագուստները… չափազանց պճնագեղ էր, և նրանք … ծաղրելով և [արհամարանքի] մատով ցույց [էին] տալիս դեպի նրանց, ովքեր հասել և ճաշակում էին պտղից»:23 Հրեշտակը բացատրեց, որ ծաղրը, ծանակը, արհամարհանքի մատերը ներկայացնում էին աշխարհի հպարտությունն ու իմաստությունը:24
Նեփին պարզապես հայտարարեց. «Մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա»:25
Դժբախտաբար եղան ուրիշները, ում քաջությունը դավաճանեց: Սուրբ գրությունն ասում է. «Պտղից համտես անելուց հետո նրանք ամաչեցին, նրանց պատճառով, ովքեր ծաղրի էին ենթարկում իրենց, և նրանք հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան»:26
Որպես Քրիստոսի աշակերտներ մենք առանձին ենք կանգնած աշխարհից: Կարող են լինել դեպքեր, երբ մենք անհարմար ենք զգում, երբ արհամարհանքի մատը ծաղրում է և վանում այն, ինչը սրբազան է մեզ համար:27 Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խորհուրդ է տվել «Մինչև ձեր վկայության արմատները լավ չամրանան, ձեզ համար դժվար կլինի դիմանալ նրանց ծաղրին, ովքեր մարտակոչ են նետում ձեր հավատքին»:28Նեփին ասաց. «[Ուշադրություն] մի դարձրեք նրանց»:29 Պողոսը հորդորեց.«Աստուած չտուավ մեզ երկչոտութեան հոգի, … ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը»:30 Մենք երբեք չենք լքում Նրան:
Երբ անցյալ տարի ուղեկցում էի Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆին Արևելյան Եվրոպալում, ես հիացած էի Սրբերի հավատքով և խիզապությանբ: Ուկրաինայում քահանայության առաջնորդներից մեկը պատմեց մեզ իր մկրտությունից ընդամենը վեց ամիս անց 1994 թվականի գարնանը ճյուղի նախագահություն կանչվելու մասին: Սա պահանջում էր հանրայնացնել հավատքը և օգնել գրանցել Եկեղեցին Դնեպրոպետրովսկ քաղաքում: Դա մի անկայուն ժամանակաշրջան էր Ուկրաինայում և Քրիստոսի և վերականգված ավետարանի հանդեպ բացահայտ հավատք ցույց տալը կարող էր նշանակել դժվարություն, ներառյալ որպես օդաչու իր աշխատանքը կորցնելու հավանականությունը:
Քահանայության առաջնորդն ասաց մեզ, «Ես աղոթում էի և աղոթում: Ես ունեի վկայություն և ես ուխտ էի կապել: Ես գիտեի, թե Աստված ինչ էր ուզում որ ես անեի»:31 Խիզախությամբ նա և իր կինը առաջ գնացին հավատքով, չամաչելով Հիսուս Քրիստոսի ավետարանի համար:
Ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում
Ոմանք հարցնում են. «Մի՞թե ես պետք է այդքան տարբեր լինեմ մյուսներից»: «Կարո՞ղ եմ Քրիստոսի աշակերտը լինել առանց այդքան շատ մտածելու իմ վարքի մասին», «Մի՞թե չեմ կարող սիրել Քրիստոսին առանց պահելու մաքրաբարոյության օրենքը», «Չեմ կարո՞ղ սիրել Նրան և անել ինչ ուզում եմ կիրակի օրը»: Հիսուսը տվեց մի պարզ պատասխան. «Եթե ինձ սիրում էք, իմ պատվիրանքները պահեցեք»:32
Ոմանք հարցնում են. «Մի՞թե չկան այլ հավատքի պատկանող շատ մարդիկ, ովքեր սիրում են Քրիստոսին»: Իհարկե կան: Այնուամենայնիվ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբեր, ունենալով վկայություն Նրա իրականաության վերաբերյալ, ոչ միայն Աստվածաշնչից, այլ Մորմոնի Գրքից, իմանալով, որ Նրա քահանայությունը վերականգվել է երկրի վրա, Նրան հետևելու ուխտեր կապած լինելով և ստացած լինելով Սուրբ Հոգու պարգևը, օժտված լինելով զորությամբ Նրա սուրբ տաճարում և լինելով մասնակից Նրա փառահեղ վերադարձի նախապատրաստմանը, մենք չենք կարող համեմատվել նրանց հետ, ովքեր դեռ չեն ընդունել այս ճշմարտությունները. «Նրանից, ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է»:33
Տերն ասել է. «Դու կարող ես ընտրել քեզ համար»:34
Ես խոստանում եմ, երբ դուք ընտրեք չվիրավորվել կամ ամաչել, դուք կզգաք Նրա սերը և հավանությունը: Դուք կիմանաք, որ ավելի շատ եք Նրան նմանվում:35
Արդյո՞ք մենք ամեն ինչ կհասկանանք: Իհարկե ոչ: Մենք որոշ հարցեր կդնենք դարակում՝ դրանք ավելի ուշ ժամանակահատվածում հասկանալու համար:
Արդյո՞ք ամեն ինչ ազնիվ կլինի: Չի լինի: Մենք կընդունենք որոշ բաներ, որոնք չենք կարող կարգավորել, և կներենք ուրիշներին, երբ դա ցավ կպատճառի:
Արդյո՞ք մեկուսացված կզգանք երբեմն մեզ շրջապատող մարդկանցից: Բացարձակապես:
Արդյո՞ք կապշենք, երբեմն տեսնելով մի քանիսի բարկությունը Տիրոջ Եկեղեցու հանդեպ և նրանց ջանքերը թույլերի մաքառող հավատքը կողոպտելիս:36 Այո: Բայց սա չի արգելի Եկեղեցու աճը կամ ճակատագիրը, ոչ էլ այն պետք է խանգարի մեր՝ Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներից յուրաքանչյուրիս հոգևոր աճը:
Երբեք մի լքեք Նրան
Ես սիրում եմ հայտնի օրհներգի այս խոսքերը.
Հոգին, որ Հիսուսին է ապավինել հանգիստ առնելու,
Ես չեմ կարող թողնել ոսոխներին նրա,
Այն հոգուն, եթե նունիսկ դժոխքը ողջ դողա,
Ես երբեք, երբեք, երբեք, ոչ երբեք,
Ես երբեք, ոչ երբեք, նրան չեմ լքի, երբեք:37
Կատարելությունը չկա այս կյանքում, բայց մենք հավատք ենք գործադրում առ Տեր Հիսուս Քրիստոսը, և պահում մեր ուխտերը: Նախագահ Մոնսոնը խոստացել է. «Եթե ձեր վկայությունն անընդհատ սնուցվում է, այն ձեզ ապահով կպահի»:38 Մենք ամեն օր խորը մղում ենք մեր հոգևոր արմատները սուրբ գրությունների մեջ՝ սնվելով Քրիստոսի խոսքերով: Մենք վստահում ենք կենդանի մարգարեների խոսքերին, որոնք մեր առջևում են դրված՝ մեզ ցույց տալու ուղին: Մենք աղոթում ենք և աղոթում և լսում Սուրբ Հոգու հանդարտ ձայնը, որը խաղաղություն է խոսում մեր հոգուն և առաջնորդում մեր ընթացքը: Ինչ մարտահրավերներ էլ որ հայտնվեն, մենք երբեք, երբեք չենք լքում Նրան:
Փրկիչը հարցրեց Իր Առաքյալներին. «Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ»:39
Պետրոսը պատասխանեց.
«Տեր, ո՞ւմ մոտ գնանք. Յաւիտենական կեանքի խոսքեր ունիս դու:
Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք թէ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին»:40
Ես ևս ունեմ այդ վկայությունը: Եվ դա ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: