2010–2019 թթ․
Մաքրել ներսի անոթը
Հոկտեմբեր 2010


Մաքրել ներսի անոթը

Ոչ մի այլ տեղ Աստծո մեծահոգությունը և բարությունը և ողորմությունը այդպես լիարժեք չեն արտահայտվում, քան ապաշխարության մեջ:

Այս գերագույն համաժողովը հրավիրվել է մի ժամանակ, երբ այնքան խառնաշփոթություն և վտանգ կա, որ մեր երիտասարդները գրեթե չեն իմանում, թե որ ուղով քայլեն: Հայտնությունների միջոցով զգուշացվել է, որ մարգարեմներին ու առաքյալներին միշտ ցույց կտան, ինչ անել:

Տերը հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, «որ ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով»:1 Երբ բանալիները վերականգվեցին, դրանք ապահովեցին, որ քահանայության իշխանությունը ներկա լինի յուրաքանչյուր տանը՝ պապերի, հայրերի և որդիների միջոցով:

Տասնհինգ տարի առաջ, աշխարհի իրարանցման ժամանակ, Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումը լույս ընծայեցին. «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին»2 հինգերորդ հայտարարությունը Եկեղեցու պատմության մեջ: Այն ուղեցույց է, որը Եկեղեցու անդամները լավ կանեն կարդան և հետևեն:

Այն մասնավորապես նշում է. «Մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, պաշտոնապես հայտարարում ենք, որ տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար, ընտանիքը կենտրոնական դեր ունի»:2

«Աստվածներն իջան ներքև, որ կազմավորեն մարդուն իրենց իսկ պատկեով, որ Աստվածների պատկերով ձևավորեն նրան, արու և էգ ձևավորեն նրանց:

Եվ Աստվածներն ասացին. Մենք կօրհնենք նրանց: Եվ … նրանք [կ]լինեն պտղաբեր և կբազմանան, և կլցնեն երկիրը և կտիրեն նրան»:3

Այս պատվիրանը երբեք չեղյալ չի համարվել:

«Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց:4

Նախատեսված է, որ մենք երջանիկ լինենք, քանզի «մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:5

Լեքին սովորեցրեց, որ մարդիկ ազատ են և պետք է լինեն «ազատ … գործելու ինքնուրույն և չներգործվելու, բացի դա լինի օրենքի պատժով այն մեծ և վերջին օրը, համաձայն այն պատվիրանների, որոնք Աստված տվել է»:6

Հին ասացվածքը «Տերը քվեարկում է իմ օգտին, իսկ Լյուցիֆերը քվեարկում է իմ դեմ, բայց իմ քվեն է, որ հաշվի է առնվում», նկարագրում է վարդապետական համոզվածություն, որ մեր ազատ կամքը ավելի հզոր է, քան հակառակորդի կամքը: Ազատ կամքը թանկարժեք է: Մենք կարող ենք հիմարաբար, կուրորեն այն տալ, բայց այն չի կարող ուժով վերցվել մեզանից:

Կա նաև դարավոր հնություն ունեցող մի արդարացում. «Դևը ստիպեց ինձ անել դա»: Այդպես չէ: Նա կարող է խաբել ձեզ և մոլորեցնել, բայց նա չունի իշխանություն ստիպելու ձեզ կամ որևէ մեկ ուրիշի օրինազանցության մեջ ընկնել կամ պահել ձեզ այնտեղ:

Կյանք ստեղծելու զորությամբ վստահված լինելը իր հետ բերում է մեծագույն ուրախություններ և վտանգավոր գայթակղությունները: Մահկանացու կյանքի պարգևը և այլ կյանքեր բռնկելու կարողությունը գերագույն օրհնություն է: Այս ուժի արդար օգտագործման միջոցով միայն մենք կարող ենք մոտենալ մեր Երկնային Հորը և ճաշակել ուրախության լիությունը: Այս ուժը երջանկության ծրագրի պատահական մասը չէ: Սա է բանալին՝ իսկական բանալին:

Այն, թե օգտագործում ենք այս ուժը, ինչպես հավերժական օրենքներն են պահանջում, թե մերժում ենք դրա աստվածային նպատակը, հավերժ կազդի մեր ով դառնալու վրա: «Չգիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում»:7

Ազատագրող է այն, երբ անձնավորությունը որոշում է իր իսկ ազատ կամքով հնազանդ լինել մեր Հորը և մեր Աստծուն և արտահայտել այդ պատրաստակամությունը Նրան աղոթքով:

Երբ մենք հնազանդվում ենք, մենք կարող ենք վայելել այդ զորությունները ամուսնական ուխտի մեջ: Կյանքի մեր աղբյուրներից առաջ կգան մեր երեխաները, մեր ընտանիքը: Ամուսնու և կնոջ միջև սերը կարող է հաստատուն լինել և բերել կայունություն և բավարարվածություն մեր կյանքի բոլոր օրերում:

Եթե որևէ մեկին մերժվում են այս օրհնությունները մահկանացու կյանքում, ապա դրանք խոստացվում են գալիք աշխարհում:

Մաքուր սերը նախատեսում է, որ միայն հավերժական հավատարմության երդումից հետո՝ իրավական և օրինական ծիսակատարությունից և, իդեալում, տաճարում կնքման արարողությունից հետո կյանք տվող այդ զորություններն արձակվեն՝ սիրո լիակատար արտահայտման համար: Դա պետք է տեղի ունենա միայն և միմյայն տղամարդու և կնոջ միջև, նրա հետ, ով մեր զուգընկերն է հավերժ: Այս կապակցությամբ ավետարանը շատ հստակ է:

Մենք ազատ ենք անտեսել պատվիրանները, բայց երբ հայտնությունները խոսում են այնպիսի խիստ արտահայտություններով, ինչիսիք են «դու չպետք է», մենք լավ կանենք ուշադրություն դարձնենք:

Հակառակորդը նախանձում է բոլոր նրանց, ովքեր կյանք ստեղծելու զորություն ունեն: Սատանան չի կարող կյանք տալ: Նա անզոր է: «Նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը»:8 Նա ձգտում է այլասերել կյանք տվող զորությունների արդար օգտագործումը՝ գայթակղելով ձեզ անբարոյական հարաբերությունների մեջ մտնել:

Տերն օգտագործում էր «նման է» արտահայտությունը՝ ստեղծելու համար պատկերացում, որպեսզի Իր հետևորդները կարողանային հասկանալ, ինչպես է օրինակ՝

«Նման երկնքի արքայութիւնը մի վաճառական մարդի»:9

«Նման երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի»:10

Մեր օրերում պոռնոգրաֆիայի սոսկալի ազդեցությունը նման է համաճարակի, որը սլանում է ողջ աշխարհով մեկ, ախտահարելով մեկին այստեղ, մեկին այնտեղ, անողոքաբար փորձելով ներխուժել ամեն տուն, ամենահաճախը ամուսնու և հոր միջոցով: Այս համաճարակի ազդեցությունը կարող է լինել, դժբախտաբար հաճախ, հոգևոր առումով ճակատագրական: Լյուցիֆերը ձգտում է վնասել «փրկագնման մեծ ծրագիրը»,11 «երջանկության մեծ ծրագիրը»:12

Պոռնոգրաֆիան կվանի, միշտ կվանի Քրիստոսի Հոգին և կխանգարի Երկնային Հոր և Նրա զավակների միջև հաղորդակցությունը և կքայքայի ամուսնու և կնոջ միջև քնքույշ հարաբերությունը:

Քահանայությունն ունի բարձրագույն զորությունը: Այն կարող է պաշտպանել ձեզ պոռնոգրաֆիայի համաճարակից, իսկ դա համաճարակ է, եթե դուք ենթարկվեք դրա ազդեցությանը: Եթե մարդը հնազանդ է, քահանայությունը կարող է ցույց տալ, թե ինչպես կարող է վերացնել սովորույթը և նույնիսկ մոռանալ հակումը: Քահանայություն կրողներն ունեն այդ իշխանությունը և պետք է կիրառեն այն՝ չարի ազդեցությունների դեմ պայքարելու համար:

Մենք տագնապի ազդանշան եք բարձրացնում և նախազգուշացնում Եկեղեցու անդամներին՝ արթնանալ և հասկանալ, թե ինչ է կատարվում: Ծնողներ, զգոն եղեք, միշտ աչալուրջ, որ չլինի թե այս ամբարշտությունը սպառնա ձեր ընտանեկան շրջանակին:

Մենք ուսուցանում ենք բարոյական վարքի չափանիշներ, որոնք մեզ կպաշտպանեն ամուսնությունը փոխակերպելու կամ փոխաիրնելու սատանայի բազմազան փորձերից: Դուք պետք է հասկանաք, որ փոխհարաբերության մեջ մտնելու յուրաքանչյուր համոզելաձև, որը ներդաշնակության մեջ չէ ավետարանի սկզբունքների հետ, պետք է որ սխալ լինի: Մորմոնի Գրքից մենք իմանում ենք, որ «ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:13

Ոմանք կարծում են, որ նրանք նախահակված են և չեն կարող հաղթահարել ի ծնե անմաքուր և անբնական գայթակղությունները: Հիշեք՝ Աստված մեր Երկնային Հայրն է:

Պողոսը խոստացել է, որ «Աստված … չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կպատրաստէ, որ կարողանաք համբերել»:14 Դուք կարող եք, եթե կամենաք, վերացնել սովորույթները և հաղթահարել հակումները և հեռանալ նրանից, ինչն արժանավոր չէ որևէ Եկեղեցու անդամի համար: Ինչպես Ալման է նախազգուշացրել, մենք պետք է «արթուն կենա[ն]ք ու շարունակ աղոթե[ն]ք»:15

Եսայիան նախազգուշացրել է. «Վայ նրանց, որ չարին ասում են բարի, և բարիին չար. որ խաւարը շինում են լոյս, և լոյսը խավար. Որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն»:16

Տարիներ առաջ ես այցելեցի մի դպրոց Ալբուքըրքում: Ուսուցիչը պատմեց մի փոքրիկի մասին, որը դասարան էր բերել մի կատվի ձագ: Ինչպես կարող եք պատկերացնել, դա խանգարեց ամեն ինչին: Նա նրան ասաց, որ կատվի ձագին բարձր բռներ երեխաների առջև:

Ամեն ինչ լավ էր գնում, մինչև երեխաներից մեկը հարցրեց.«Ձագը տղա՞ է, թե աղջիկ»:

Չկամենալով այդ հարցի մեջ խորանալ, ուսուցիչն ասաց. «Դա նշանակություն չունի: Դա ուղղակի ձագուկ է»:

Բայց նրանք պնդեցին: Ի վերջո, երեխաներից մեկը բարձրացրեց իր ձեռքը և ասաց. «Ես գիտեմ, թե ինչպես կարող ենք իմանալ»:

Տեսնելով որ հարցից չի կարող խուսափել, ուսուցիչն ասաց. «Ինչպե՞ս կարող ես իմանալ»:

Եվ աշակերտը պատասխանեց. «Մենք կարող ենք քվեարկել»:

Դուք կարող եք ծիծաղել այս պատմության վրա, բայց եթե մենք զգոն չենք, կան այսօր այնպիսիք, ովքեր ոչ միայն հանդուրժում են, այլ կողմնակից են քվեարկելու օրենքների փոփոխության համար, որոնք կօրինականացնեն անբարոյականությունը, կարծես թե քվեարկելն ինչ որ ձևով կարող է փոխել Աստծո ծրագրերի օրենքներն ու բնույթը: Անհնարին կլիներ բնությանը օրենքներ հարկադրել: Օրինակ, ի՞նչ եք կարծում ձգողականության օրենքը վերացնելու համար քվերակությունը ինչ որ օգուտ կտա՞ր:

Կան բարոյական և ֆիզիկական օրենքներ «երկնքում անդարձորեն հրամանագրված, այս աշխարհի հիմնադրումից առաջ»,17 որոնք չեն կարող փոխվել: Պատմությունը կրկին և կրկին ցույց է տալիս, որ բարոյական չափանիշները չեն կարող փոխվել ոչ ճակատամարտով և ոչ էլ կարող են փոխվել քվեարկությամբ: Օրինականացնել այն, ինչը հիմնովին սխալ է կամ չար, չի կանխարգելի ցավն ու պատիժները, որոնք անխուսափելիորեն կհետևեն, ինչպես գիշերը հաջորդում է ցերեկին:

Անկախ ընդդիմությունից մենք վճռել ենք մնալ ուղու վրա: Մենք կպահենք ավետարանի սկզբունքներն, օրենքները և արարողությունները: Եթե դրանք սխալ են հասկացվում անգիտակցաբար կամ գիտակցաբար, թող այդպես լինի: Մենք չենք կարող փոխել և չենք փոխի բարոյական չափանիշը: Մենք արագ կորցնում ենք մեր ճանապարհը, երբ չենք հնազանդվում Աստծո օրենքներին: Եթե մենք չենք պաշտպանում և նպաստում ընտանիքին, քաղաքակրթությունը և մեր արտոնություններն անպայման կբնաջնջվեն:

«Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. Բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք»:18

Յուրաքանչյուր հոգի, որը բանտարկված է մեղքի, հանցանքի կամ այլասերվածության բանտում, ունի դռան բանալի: Բանալին կոչվում է «ապաշխարություն»: Եթե դուք գիտեք թե ինչպես օգտագործել այդ բանալին, հակառակորդը չի կարող ձեզ պահել: Ապաշխարության և ներման զույգ սկզբունքները ուժով գերազանցում են փորձիչի զարհուրելի ուժին: Եթե դուք կապված եք սովորույթով կամ հակումներով, որոնք անարժան են, դուք պետք է դադարեք այդպես վարվել, դա վնասակար է: Հրեշտակները կսովորեցնեն ձեզ19 և քահանայության առաջնորդները կառաջնորդեն ձեզ այդ դժվարին ժամանակների միջով:

Ոչ մի տեղ Աստծո առատաձեռնությունն ու բարությունը և ողորմածությունը այնքան լավ չի երևում, որքան ապաշխարության ժամանակ: Դուք հասկանո՞ւմ եք Քավության լիակատար մաքրող զորությունը, որն արվել է Աստծո Որդու՝ մեր Փրկչի, մեր Քավիչի կողմից: Նա ասել է. «Ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն»:20 Սիրո գերագույն այդ գործողության ժամանակ Փրկիչը վճարեց մեր մեղքերի համար պատիժները, որպեսզի մենք ստիպված չլինենք վճարել:

Նրանց համար, ովքեր իսկապես ցանկանում են, կա ետդարձի ճանապարհ: Ապաշխարությունը նման է ախտահանող միջոցի: Նույնիսկ մեղքի բծերով ծածկված հյուսվածքը կմաքրվի:

Քահանայության կրողները իրենց հետ կրում են հակաթույն՝ վերացնելու պոռնոգրաֆիայի ահավոր պատկերները և լվանալու հանցաքը: Քահանայությունը զորություն ունի բացելու սովորույթների ազդեցության կողպեքը, նույնիսկ շղթայազերծելու հակումից, որքան էլ ամուր լինի դրա սեղմվածքը: Այն կարող է ապաքինել անցյալի սխալների սպիները:

Ես չգիտեմ հայտնության ավելի գեղեցիկ և մխիթարիչ խոսքեր, քան սրանք. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք»:21

Երբեմն, նույնիսկ խոստովանությունից և պատիժները վճարելուց հետո, ապաշխարության ամենադժվար մասը ինքներս մեզ ներելն է: Դուք պետք է իմանաք, որ ներումը նշանակում է ներում:

«Որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի, ես կներեմ նրանց, իրենց զանցանքները՝ իմ դեմ»:22

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը պատմել է մի ապաշխարող կնոջ մասին, որը մաքառում էր խիսստ անբարոյական կյանքից դուրս գալու իր ուղին գտնելու համար: Նա հարցրեց նրան, թե ինչ պետք է ինքն այժմ աներ:

Իր հերթին, նա խնդրեց [կնոջը] կարդալ Հին Կտակարանի պատմությունը Ղովտի և Ղովտի կնոջ մասին, որը դարձավ աղե սյուն:23 Այնուհետև նա հարցրեց նրան. «Ի՞նչ դաս է այդ հատվածները պարունակում ձեզ համար»:

Նա պատասխանեց. «Տերը կկործանի նրանց, ովքեր ամբարիշտ են»:

«Այդպես չէ»,- ասաց Նախագահ Սմիթն այդ ապաշխարող կնոջը: «Ձեր դասն է՝ մի նայիր ետ»:24

Բավականին տարօրինակ է, բայց պոռնոգրաֆիայից կամ որևէ անմաքուր քայլից ամենապարզ և ամենաուժեղ կանխարգելումն ու բժշկումը անտեսելն ու դրանից խուսափելն է: Հեռացրեք ամեն մի անարժան միտք, որը փորձում է արմատավորվել: Եթե մեկընդմիշտ որոշել եք մաքուր մնալ, դուք պաշտպանում եք Աստծո կողմից տրված ձեր ազատ կամքը: Իսկ հետո, ինչպես Նախագահ Սմիթն է խորհուրդ տվե, «ետ մի նայեք»:

Ես խոստանում եմ, որ ձեր առջևում խաղաղություն է և երջանկություն ձեր և ձեր ընտանիքի համար: Եկեղեցու ողջ գործունեության մեծագույն նպատակը՝ տղամարդու և նրա կնոջ և երեխաների երջանկությունն է իրենց տանը: Եվ ես հայցում են Տիրոջ օրհնությունները ձեզ վրա, ովքեր պայքարում են այդ ահավոր համաճարակի դեմ, որպեսզի դուք բուժում գտնեք, որը մատչելի է մեզ Տիրոջ քահանայության միջոցով: Ես վկայում եմ այդ զորության մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Վարդապետություն և Ուխտեր 1.20:

  2. «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49:

  3. Աբրահամ 4.27–28:

  4. Աբրահամ 3.25:

  5. 2 Նեփի 2.25:

  6. 2 Նեփի 2.26:

  7. Ա Կորնթացիս Գ.16:

  8. 2 Նեփի 2.27:

  9. Մատթեոս ԺԳ.45:

  10. Մատթեոս ԺԳ.47:

  11. Հակոբ 6.8; Ալմա 34.31:

  12. Ալմա 42.8:

  13. Ալմա 41.10:

  14. Ա Կորնթացիս Ժ.13:

  15. Ալմա 13.28:

  16. Եսայիա Ե.20:

  17. Վարդապետություն և Ուխտեր 130.20:

  18. Վարդապետություն և Ուխտեր 82.10:

  19. Տես 2 Նեփի 32.3:

  20. Վարդապետություն և Ուխտեր 19.16:

  21. Վարդապետություն և Ուխտեր 58.42:

  22. Մոսիա 26.30:

  23. Տես Ծննդոց ԺԹ.26:

  24. Տես Boyd K. Packer, The Things of the Soul (1996), 116: