2010–2019 թթ․
Մինչ նոր հանդիպում
Հոկտեմբեր 2010


Մինչ նոր հանդիպում

Մենք պետք է համբերենք մինչև վերջ, քանզի մեր նպատակը մեր Երկնային Հոր ներկայության մեջ հավերժական կյանք ունենալն է:

Իմ եղբայրներ և քույրեր, սիրտս լցվում է, երբ մենք մոտենում ենք Եկեղեցու այս հիանալի գերագույն համաժողովի ավարտին: Մենք հոգեպես սնվեցինք, լսելով յուրաքանչյուր նիստի մասնակիցների խորհուրդները և վկայությունները: Վստահ եմ, որ խոսում եմ ամենուրեք բոլոր անդամների անունից, երբ արտահայտում եմ իմ խորը երախտագիտությունը այն ճշմարտությունների համար, որ մենք ուսուցանվեցինք: Մենք կարող ենք լսել նրանց խոսքերը, ովքեր Մորմոնի Գրքում լսում էին մեծ Թագավոր Բենիամինի քարոզը և ովքեր «միաձայն աղաղակեցին ասելով. Այո, մենք հավատում ենք բոլոր խոսքերին, որոնք դու ասել ես մեզ. և նաև, մենք գիտենք դրանց հավաստիության և ճշմարտացիության մասին՝ Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ»:1

Ես հույս ունեմ, որ մենք ժամանակ կգտնենք կարդալու համաժողովի ելույթները, որոնք կրկին կտպագրվեն Ensign և Լիահոնա ամսագրի նոյելմբերի համարում, քանզի դրանք արժանի են մեր մանրակրկիտ ուսումնասիրությանը:

Ինչպիսի օրհնություն է, որ մենք կարողացել ենք հավաքվել այստեղ, Համաժողովների այս հրաշալի Կենտրոնում, խաղաղության, հարմարավետության և ապահովության ներքո: Մենք վայելում ենք համաժողովի աննախադեպ տարածում՝ մայրցամաքներով և օվկիանոսներով մեկ ամենուրեք գտնվող մարդկանց: Թեև մենք շատերիցդ հեռու ենք գտնվում, մենք զգում ենք ձեր հոգին և ձեզ ենք ուղարկում մեր սերը և գնահատանքը:

Այս համաժողովին ազատված մեր Եղբայրներին թույլ տվեք արտահայտել իմ սրտագին երախտագիտությունը մեր բոլորի կողմից՝ տարիներ շարունակ ձեր նվիրյալ ծառայության համար: Անթիվ մարդիկ են օրհնվել Տիրոջ գործում ձեր ներդրումների շնորհիվ:

Թաբերնաքլի և նիստերին մասնակցած երգչախմբերը իսկապես երկնային երաժշտություն մատուցեցից, խորիմաստություն և գեղեցկություն հաղորդելով այն ամենին, ինչ տեղի ունեցավ: Ես շնորհակալ եմ ձեզ՝ մեզ հետ ձեր երաժշտական տաղանդներով և ունակություններով կիսվելու համար:

Ես սիրում և գնահատում եմ իմ հավատարիմ խորհրդականներին՝ Նախագահ Հենրի Բ. Այրինգին և Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆին: Նրանք իսկապես իմաստուն և մեծ հասկացողության տեր տղամարդիկ են, և նրանց ծառայությունը անգնահատելի է: Ես չեմ կարող անել այն ամենը, ինչի համար կանչված եմ, առանց նրանց աջակցության և օգնության: Ես սիրում եմ Տասներկու Առաքյալների Քվորումի իմ Եղբայներին, Յոթանասունի Քվորումների և Նախագահող Եպիսկոպոսության բոլոր անդամներին և հիանում եմ նրանցով: Նրանք անձնատուր և արդյունավետ ծառայություն են մատուցում: Նմանապես ես արտահայտում եմ իմ երախտագիտությունը որպես գերագույն օժանդակ կազմակերպությունների պաշտոնյաներ ծառայող կանանց և տղամարդկանց:

Որքան օրհնված ենք մենք, ունենալով Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Այն պատասխաններ է տալիս այնպիսի հարցերին, ինչպիսին. որտեղից ենք մենք եկել, ինչու ենք այստեղ, ուր կգնանք, երբ հեռանանք այս կյանքից: Այն մեր կյանքին իմաստ և նպատակ է պարգևում:

Մենք ապրում ենք անհանգիստ աշխարհում, բազմաթիվ խնդիրների աշխարհում: Մենք այստեղ ենք՝ երկրի վրա՝ մեր անձնական խնդիրները մեր ունակության սահմաններում լավագույնս լուծելու, դրանցից սովորելու և դրանք հաղթահարելու համար: Մենք պետք է համբերենք մինչև վերջ, քանզի մեր նպատակը մեր Երկնային Հոր ներկայության մեջ հավերժական կյանք ունենալն է: Նա սիրում է մեզ և ամենից շատ ցանկանում է, որ մենք հաջողությամբ հասնենք այդ նպատակին: Նա կօգնի մեզ և կօրհնի, եթե մենք դիմենք Նրան մեր աղոթքներում, եթե մենք ուսումնասիրենք Նրա խոսքերը և հնազանդվենք Նրա պատվիրաններին: Այդպես մենք կգտնենք ապահովություն, այդպես կգտնենք խաղաղություն:

Թող Աստված օրհնի ձեզ, իմ եղբայրներ և քույրեր: Ես շնորհակալ եմ իմ և բոլոր մյուս Բարձրագույն Իշխանությունների համար ձեր աղոթքների համար: Մենք խորապես երախտապարտ ենք ձեզ և այն ամենի համար, ինչ դուք անում եք երկրի վրա Աստծո արքայությունը կառուցելու գործում:

Թող երկնային օրհնությունները ձեզ հետ լինեն: Թող ձեր տները լցված լինեն սիրով, վայելչությամբ և Տիրոջ Հոգով: Թող դուք մշտապես սնեք ձեր վկայությունները ավետարանով, որպեսզի դրանք պաշտպանություն լինեն ձեզ համար Սատանայի գրոհների դեմ:

Համաժողովը փակված է: Թող որ մենք ապահով վերադառնալով մեր տները: Թող այստեղ մեր զգացած ոգին մնա մեզ հետ, մինչ մենք զբաղված կլինենք առօրյա կյանքով: Թող որ մենք ավելի մեծ բարություն ցուցաբերենք մեկս մյուսի հանդեպ, թող որ մենք միշտ Տիրոջ գործը անելիս լինենք:

Ես սիրում եմ ձեզ, ես աղոթում եմ ձեզ համար: Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ՝ «մինչ նոր հանդիպում վեց ամիս անց»: Մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Մոսիա 5.2: