2010–2019 թթ․
Մեր իսկ գոյատևումը
Հոկտեմբեր 2010


Մեր իսկ գոյատևումը

Թող որ մենք իմաստություն ունենանք վստահելու և հետևելու ապրող մարգարեների և առաքյալների խորհրդին:

1848 թվականի ձմեռը ծանր և դժվարություններով լի էր Սոլթ Լեյքի Հովտւմ բնակություն հաստատած ռահվիրաների համար: 1847 թվականի ամռանը Բրիգամ Յանգը հայտարարեց, որ Սրբերը վերջապես հասել էին իրենց նպատակակետին: «Սա ճիշտ վայրն է»,1- ասաց Բրիգամ Յանգը, որին ցույց էր տրվել տեսիլքում, թե որտեղ Սրբերը պետք է հաստատվեին: Եկեղեցու աաջին անդամները տարան վիթխարի ձախորդություններ՝ ավետարանի Վերականգնումը սկսելուն պես: Նրանք դուրս քշվեցին իրենց տներից, հալածվեցին և սադրանքի ենթարկվեցին: Նրանք տարան անասելի դժվարություններ տափաստաններով անցնելիս: Բայց այժմ նրանք վերջապես «ճիշտ վայրում էին»:

Բայց և այնպես 1848 թվականի ձմեռը չափազանց խիստ էր: Ձմեռն այնքան ցուրտ էր եղել, որ որոշ մարդկանց ոտքերը ցրտահարվել էին: Անհանգստության ոգին սկսել էր իջնել Սրբերի վրա: Եկեղեցու մի քանի անդամներ հայտարարեցին, որ չեն կառուցի իրենց տները հովտում: Նրանք կամենում էին մնալ իրենց ֆուրգոններում, քանի որ համոզված էին, որ Եկեղեցու ղեկավարությունը հայտարարելու էր իրենց մի ավելի լավ տեղանք տեղափոխվելու մասին: Նրանք բերել էին սերմեր և մրգատու տնկիներ, բայց չէին համարձակվում վատնել դրանք, տնկելով անբերրի անապատային ամայի հողում: Ջիմ Բրիդջերը, այդ ժամանակվա մի հայտնի հետազոտող, ասաց Բրիգամ Յանգին, որ կտար հազար դոլար Սոլթ Լեյքի հովտում աճեցրած հացահատկի առաջին բուշելի համար, որովհետև նա ասում էր, որ դա հնարավոր չէր անել:2

Վիճակն էլ ավելի բարդացավ, երբ Կալիֆոռնիայում հենց այդ ժամանակ ոսկի հայտնաբերվեց: Եկեղեցու որոշ անդամներ պատկերացրեցին, որ կյանքն ավելի հեշտ կլիներ և ավելի առատ, եթե նրանք տեղափոխվեին Կալիֆոռնիա, ձգտելով հարստության և ավելի լավ կլիմայի:

Դժգոհության այս ամպի ներքո Բրիգամ Յանգը դիմեց Եկեղեցու անդամներին: Նա հայտարարեց.

«[Այս հովիտը] այն վայրն է, որն Աստված նշանակեց Իր ժողովրդի համար:

Մենք դուրս գցվեցինք տապակող թավայի միջից կրակի մեջ, կրակի միջից հատակի մեջտեղը և մենք այստեղ ենք և այստեղ էլ մենք կմնանք: Աստված ցույց է տվել ինձ, որ այս է այն վայրը, որտեղ պետք է տեղակայել Իր ժողովրդին և այստեղ է այն տեղը, որտեղ նրանք կբարգավաճեն: Նա կզսպի տարերքը ի օգւոտ Իր Սրբերի, Նա կնախատի սառնամանիքին և հողին, և հողը կդառնա բերրի: Եղբայրներ այժմ գնացեք և տնկեք … ձեր … սերմերը»:

Ի հավելումն այս խոստումնալից օրհնությունների Նախագահ Յանգը հայտարարեց, որ Սոլթ Լեյքի հովիտը հայտնի կդառնա որպես ազգերի պողոտա: Թագավորներ և կայսրեր կայցելեն այդ երկիրը: Ամենից լավագույնը՝ Տիրոջ մի տաճար կխոյանա այդտեղ:3

Սրանք նշանավոր խոստումներ էին: Եկեղեցու շատ անդամներ հավատացին Բրիգամ Յանգի մարգարեությունների հանդեպ, մինչդեռ մյուսները մնացին թերահավատ և հեռացան՝ կարծելով, որ գնում էին դեպի ավելի լավ կյանք: Սակայն պատմությունը ցույց տվեց, որ Բրիգամ Յանգի հայտարարած յուրաքանչյուր մարգարեություն իրականացավ: Հովիտն իսկապես ծաղկեց և արդյունք տվեց: Սրբերը բարգավաճեցին: 1848 թվականի ձմեռը մեծ խթանիչ էր Տիրոջ համար ուսուցանելու Իր ժողովրդին արժեքավոր մի դաս: Նրանք սովորեցին, ինչպես մենք բոլորս պետք է սովորենք, որ այս կյանքում պաշտպանության միակ ապահով և անվտանգ ուղին գալիս է Աստծո մարգարեներին վստահելու և հնազանդվելու միջոցով:

Անշուշտ այս Եկեղեցու անդամակցության գերագույն օրհնություններից մեկը Աստծո կենդանի մարգարեների կողմից առաջնորդվելու օրհնությունն է: Տերը հայտարարել է. «Միշտ երկրի վրա տվյալ պահին կա միայն մեկը, որին շնորհված է այս զորությունը և այս քահանայության բանալիները»:4 Այսօր Եկեղեցու մարգարեն և Նախագահը՝ Թոմաս Ս. Մոնսոնը, ստանում է Աստծո խոսքը Եկեղեցու ողջ անդամության և աշխարհի համար: Բացի այդ, մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ Առաջին Նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին:

Ցրտահարված ոտքերով և անբերրի ու ամայի հողում, իհարկե, հավատք էր պահանջվում այն առաջին Սրբերից՝ իրենց մարգարեին վստահելու համար: Բախտախաղին էր դրված նրանց իսկ գոյատևումն ու կյանքը: Սակայն Տերը պարգևատրեց նրանց հնազանդությունը և օրհնեց ու բարգավաճեցրեց նրանց, ովքեր հետևեցին Իր խոսափողին:

Եվ Տերն անում է նույնն այսօր ձեզ և ինձ համար: Այս աշխարհը լի է այնքան շատ ինքնուսույց գրքերով, այնքան շատ ինքնագովազդող մասնագետներով, այնքան շատ տեսաբաններով, դաստիարակներով և փիլիսոփաներով, ովքեր ունեն խորհուրդ և խոսք ցանկացած և բոլոր առարկաների վերաբերյալ: Այսօրվա տեխնոլոգիաների շնորհիվ անհամար առարկաներ մատչելի են հիմնական տողի վրա ընդամենը մի շրխկոցով: Հեշտ է «մարմնի բազկին»5 նայելու թակարդն ընկնել, խորհուրդ վերցնելով ամեն ինչի մասին՝ սկսած թե ինչպես մեծացնել երեխաներին մինչև ինչպես գտնել երջանկություն: Չնայած տեղեկատվությունը որոշ արժեք ունի, որպես Եկեղեցու անդամներ մենք մուտք ունենք դեպի մաքուր ճշմարտության աղբյուրը՝ այսինքն հենց Ինքը՝ Աստված: Մենք լավ կանենք պատասխաններ որոնենք մեր խնդիրներին և հարցերին՝ հետազոտելով այն, ինչ Տերը հայտնել է Իր մարգարեների միջոցով: Ի՞նչ է Նա ուսուցանել մեզ անձնական երջանկության և կայացման վերաբերյալ Իր մարգարեների միջոցով:

Այն ինչ մարգարեներն են ուսուցանում, կարող է ոմանց թվալ հնացած, ոչ հանրաճանաչ կամ նույնիսկ անհնարին: Բայց Աստված կարգ ու կանոնի Աստված է և հաստատել է մի համակարգ, որի միջոցով մենք կարող ենք իմանալ Նրա կամքը: «Որովհետեւ Տեր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթե չյայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին»:6 Բացելով ժամանակների լրության այս տնտեսությունը, Տերը վերահաստատեց, որ Նա կհաղորդակցվի մեզ հետ Իր մարգարեների միջոցով: Նա նշել է. «Իմ խոսքը … պիտի կատարվի, լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով միևնույն է»:7

Մարգարեին վստահելն ու հետևելը ավելին է, քան միայն օրհնություն և արտոնություն: Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը հայտարարել է, որ «մարգարեին հետևելուց է կախված մեր իսկ փրկությունը»: Նա նկարագրել է, ինչպես ինքն է անվանել, «Մարգարեին հետևելու տասնչորս հիմունքները»: Այս առավոտյան նիստին Երեց Կլաուդիո Կոստան, Յոթանասունի Նախագահությունից, այնպիսի խորությամբ ուսուցանեց մեզ այս 14 հիմունքները: Քանի որ դրանք մեծագույն կարևորություն են կրում, ես նորից կկրկնեմ.

«Առաջին. Մարգարեն միակ մարդն է, որը խոսում է Տիրոջ փոխարեն բոլոր հարցերում:

Երկրորդ. Ապրող մարգարեն ավելի կարևոր է մեզ համար, քան կանոնիկ աշխատությունները:

Երրորդ. Ապրող մարգարեն ավելի կարևոր է մեզ համար, քան մահացած մարգարեն:

Չորրորդ. Մարգարեն երբեք չի տանի Եկեղեցին սխալ ուղով:

Հինգերորդ. Մարգարեն կարիք չունի երկրային ուսուցում կամ փորձ ունենալու՝ ցանկացած պահին որևէ թեմայով խոսելու կամ որևէ գործ կատարելու համար:

Վեցերորդ. Մարգարեն կարիք չունի ասելու «Սա ասում է Տերը»՝ մեզ սուրբ գրություն տալու համար:

Յոթերորդ. Մարգարեն մեզ ասում է այն, ինչ մենք պետք է իմանանք, և ոչ միշտ այն, ինչ մենք ուզում ենք իմանալ:

Ութերորդ. Մարգարեն չի սահմանաձակվում մարդու դատողությամբ:

Իներորդ. Մարգարեն կարող է հայտնություն ստանալ ցանկացած հարցի շուրջ՝ և նյութական, և հոգևոր:

Տասերորդ. Մարգարեն կարող է ներգրավվել քաղաքացիական հարցերի մեջ:

Տասնմեկերորդ. Մարգարեին հետևելու հարցում առավել դժվարացող երկու խմբերն են՝ հպարտները, որոնք ուսում են ստացել, և հպարտները, որոնք հարուստ են:

Տասներկուերորդ. Մարգարեն միշտ չէ, որ ճանաչված է աշխարհում կամ աշխարհիկներին:

Տասներեքերորդ. Մարգարեն և նրա խորհրդականները կազմում են Առաջին Նախագահությունը՝ Եկեղեցու բարձրագույն քվորումը:

Տասնչորսերորդ. Հետևեք ապրող Մարգարեին և Առաջին Նախագահությանը, և օրհնվեք, մերժեք նրանց, և տառապեք»:8

Եղբայրներ և քույրեր, 1848 թվականի Սրբերի նման մենք էլ գուցե վստահենք մարմնի բազկին: Թող որ մենք իմաստություն ունենանք վստահելու և հետևելու ապրող մարգարեների և առաքյալների խորհրդին: Ես վկա եմ նրանց բարության և վկայում եմ, որ նրանք կանչված են Աստծո կողմից: Ես վկայում եմ նաև, որ չկա ավելի ապահով ուղի կյանքին մոտենալու, պատասխաններ գտնելու մեր խնդիրներին, խաղաղություն և երջանկություն ձեռք բերելու այս աշխարհում և պաշտպանելու մեր իսկ փրկությունը, քան նրանց խոսքերին հնազանդվելը: Ես բերում եմ այս վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

  1. Brigham Young, as quoted by Wilford Woodruff, in The Utah Pioneers (1880), 23.

  2. Տես Bryant S. Hinckley, The Faith of Our Pioneer Fathers (1956), 9–15; see also Gordon B. Hinckley, “Remarks at Pioneer Day Commemoration Concert,” Ensign, Oct. 2001, 70–72:

  3. Տես Hinckley, The Faith of Our Pioneer Fathers, 11–12; see also Ensign, Oct. 2001, 71:

  4. Վարդապետություն և Ուխտեր 132.7:

  5. Վարդապետություն և Ուխտեր 1.19:

  6. Ամովս 3.7:

  7. Վարդապետություն և Ուխտեր 1.38:

  8. Ezra Taft Benson, “Fourteen Fundamentals in Following the Prophet,” in 1980 Devotional Speeches of the Year (1981), 29–30.