Նոր Կտակարան 2023
Հոկտեմբերի 8: Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել ընտանիքս՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ Թուղթ առ Եփեսացիս


«Հոկտեմբերի 8: Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել ընտանիքս՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ։ Թուղթ առ Եփեսացիս», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Հոկտեմբերի 8: Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել ընտանիքս՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
մայրն ու դուստրերը խոհանոցում պատրաստում են

Հոկտեմբերի 8

Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել ընտանիքս՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ

Թուղթ առ Եփեսացիս

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա, բացի քվորումի կամ դասարանի հատուկ կարիքների շուրջ միասին խորհրդակցելուց, դուք կարող եք քննարկել գերագույն համաժողովի տպավորություններն ու թեմաները։ Հետևյալ հարցերը կարող են օգնել։

  • Ո՞ր թեմաները կամ ուղերձները գրավեցին մեր ուշադրությունը։ Ի՞նչն է ամրապնդել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Ի՞նչն է ամրապնդել ապրող մարգարեների հանդեպ մեր վկայությունները։ Ի՞նչն է մեզ հուշում վարվել ըստ մեր սովորածի կամ զգացածի:

  • Մենք ի՞նչ պետք է անենք որպես քվորում կամ դասարան, որպեսզի հիշենք և գործենք ըստ գերագույն համաժողովի ժամանակ լսած խորհրդի։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Ձեր դասարանի կամ քվորումի որոշ սաները կարող են ունենալ ամուր, սիրառատ ընտանիքներ, որտեղ ուսուցանում են հավատք և հոգևորություն: Մյուսները կարող են մենակ լինել ընտանիքում ավետարանով ապրելու իրենց ջանքերում, ոմանք էլ կարող են բախվել տանը վեճերի և ցավալի իրադրությունների հետ: Բայց ձեր դասարանում կամ քվորումում ոչ ոք չունի խնդիրներից զերծ կատարյալ ընտանիք։ Եվ բոլորին հասանելի են Հիսուս Քրիստոսի զորությունը, որը կարող է բուժել և ամրացնել ընտանիքները:

Փրկիչը ցանկանում է օրհնել ընտանիքները: Երբեմն Նա դա անում է մի երիտասարդի սիրո և օրինակի միջոցով, ով ձգտում է հետևել Նրան և ապրել Նրա ավետարանով: Երբ պատրաստվում եք ուսուցանել երիտասարդներին զորության մասին, որը հասանելի է նրանց և նրանց ընտանիքներին Հիսուս Քրիստոսի միջոցով, խորհեք Եփեսացիսում գրված սկզբունքների մասին, որոնք կարող են օգնել մեզ ամրացնել ընտանեկան հարաբերությունները: Կարող եք նաև ուսումնասիրել «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը (ChurchofJesusChrist.org

Սովորեք միասին

Դասարանի կամ քվորումի անդամներին հնարավորություն տվեք կիսվելու, թեայս շաբաթ իրենց ինչ է ուսուցանել Հոգին, երբ ուսումնասիրել են Եփեսացիս գիրքը։ Այնուհետև ուղիներ փնտրեք ներկայացնելու թեման, թե ինչպես Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ ամրացնել մեր ընտանիքները: Օրինակ, կարող եք հրավիրել երիտասարդներին Եփեսացիս գրքում գտնել և կիսվել հատվածներով, որոնց սկզբունքները կարող ենք նպաստել ընտանեկան հարաբերությունների ամրապնդմանը։ Օրինակների թվում կարող են լինել Եփեսացիս 2․19-22, 3․14-19, 4․1-3, 25-26, 29-32, 5․1-2, 6․1-4։ Ինչպե՞ս կարող են այս հատվածների խորհուրդները օրհնել ընտանիքը: Ինչպե՞ս են Փրկիչը և Նրա ավետարանը օրհնություն եղել մեր տներում: Ահա այս թեմային վերաբերող լրացուցիչ վարժություններ։

  • Եթե ցանկանում եք քննարկել «պատուիր քո հօրը եւ մօրը» պատվիրանը (Եփեսացիս 6․2), կարող եք սկսել՝ հարցնելով դասարանի կամ քվորումի անդամներին, թե ի՞նչ է նշանակում պատվել։ Թերևս ինչ-որ մեկը կարող է կարդալ սահմանումը բառարանում կամ սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Հրավիրեք երիտասարդներին խոսել այն մասին, թե ինչպես կարող են կիրառել այս պատվիրանը իրենց կյանքում: Լավ կլինի ուսումնասիրել, թե ինչպես էր Հիսուս Քրիստոսը պատվում Իր Երկնային Հորը և Իր մորը՝ Մարիամին (տես, օրինակ, Ղուկաս 2․41-52, Ջոզեֆ Սմիթի թարգմանությամբ Հովհաննես 2․4 [Հովհաննես 2․4, ծանոթագրություն ա], Հովհաննես 8․29, 19․25-27)։ Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի օրինակից, որը կնպաստի մեր ծնողների հետ մեր հարաբերությունների ամրապնդմանը։

  • Օգտակար կլինի խոսել այն մասին, թե ինչ շինանյութեր են անհրաժեշտ ամուր տուն կառուցելու համար: Ի՞նչ է անհրաժեշտ ամուր ընտանիք կառուցելու համար: Քննարկման շրջանակներում դուք կարող եք կիսվել երեց Լ. Ուիթնի Քլեյթոնի այս խոսքերով. «Այն, ինչ մեծ նշանակություն ունի` բնակիչների հոգիների ներքին ձևավորումն է, այլ ոչ թե ինքնին կառուցվածքը» («Լավագույն տները», Լիահոնա, մայիս 2020, 107-109)։ Դուք կարող եք նաև քննարկել այն չորս առաջարկները, որոնք երեց Քլեյթոնը արել է իր ելույթում, թե ինչպես կառուցել «լավագույն տները»:

  • «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը պարունակում է այս խոստումը․ «Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունը այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»։ Ինչպե՞ս են Փրկիչի ուսմունքները հիմք ստեղծում երջանիկ ընտանիքի համար: Օրինակների համար տես Ընտանիքի հռչակագիրը և «Օժանդակ աղբյուրներ» բաժնի սուրբգրային հատվածները։ Ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամներն օգնել միմյանց ապրելու այս ուսմունքներով:

  • Թերևս դասարանի անդամները կարող են դիտել «Through Small Things» տեսանյութը, որտեղ ընտանիքի երեք երեխաները պատմում են իրենց եպիսկոպոսի հրավերի մասին՝ մտածելու ուղիներ՝ ինչպես կարող են իրենց տունն ավելի սուրբ վայր դարձնել: Ինչպե՞ս է օրհնվել տեսանյութի ընտանիքը այս երիտասարդների արարքների շնորհիվ: Ի՞նչը կարող է տունը դարձնել սուրբ վայր: Կարող եք երիտասարդներին դիմել նույն հրավերով, որը տվել էր եպիսկոպոսը: Որպեսզի օգնեք նրանց մտածել, թե ինչ կարող են անել, քննարկեք տեսանյութում տրված հարցը. «Ի՞նչ դուք կանեք, որպեսզի Հոգին լինի ձեր տանը»:

Նկար
ընտանիքը ուսումնասիրում է միասին

Հիսուս Քրիստոսի ուսմունքները ընտանեկան կյանքում երջանկություն ունենալու հիմքն են:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Եթե երիտասարդները զգան, որ դուք նրանց վստահում եք, իրենց աստվածային ներուժի հանդեպ վստահությունը կաճի, և դուք կզարմանաք, թե նրանք ինչեր կարող են իրականացնել: Օգնեք նրանց ունենալ տեսլականը՝ թե ըստ Երկնային Հոր նրանք ինչպիսին կարող են դառնալ:

Տպել