Եկ, հետևիր ինձ 2024
Հունվարի 15–21-ը․ «Եկեք և ճաշակեք պտղից» 1 Նեփի 6-10


«Հունվարի15–21-ը․ «Եկեք և ճաշակեք պտղից»: 1 Նեփի 6-10»-ը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Հունվարի 15-21-ը։ 1 Նեփի 6–10», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Լեքիի տեսիլքը կենաց ծառի մասին

Լեքիի երազը, Սթիվեն Լոյդ Նիլ

Հունվարի 15–21-ը․ «Եկեք և ճաշակեք պտղից»

1 Նեփի 6-10

Լեքիի երազը՝ իր երկաթյա ձողով, խավարի մեգով, ընդարձակ շենքով և «ամենաքաղցր» պտղի ծառով, ոգեշնչող հրավեր է Փրկչի սիրո և քավիչ զոհաբերության օրհնությունները ստանալու համար: Սակայն, Լեքիի համար այս երազը նաև իր ընտանիքի մասին էր․ «Այն բանի պատճառով, որ ես տեսա, ես հիմք ունեմ Տիրոջով ուրախանալու Նեփիի ու նաև Սամի համար։ Բայց ահա, Լաման և Լեմուել, ես չափազանց վախենում եմ ձեզ համար» (1 Նեփի 8․3–4)։ Երբ Լեքին ավարտեց իր տեսիլքի պատմությունը, նա խնդրեց Լամանին ու Լեմուելին «ականջ դնել իր խոսքերին, որ, գուցե, Տերը ողորմած լինի նրանց հանդեպ» (1 Նեփի 8․37)։ Նույնիսկ, եթե դուք բազմիցս ուսումնասիրել եք Լեքիի տեսիլքը, այս անգամ դրա մասին մտածեք Լեքիի նման՝ հիշեք մեկին, ում սիրում եք: Երբ այդպես վարվեք, երկաթյա ձողի ապահովությունը, ընդարձակ շենքի վտանգները և պտղի քաղցրությունը նոր իմաստ կստանան: Եվ ավելի խորը կհասկանաք «սիրող ծնողի ողջ զգացում[ը]», որը տեսավ այդ ուշագրավ տեսիլքը։

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

1 Նեփի 7․6-21

Ես կարող եմ ներել մյուսներին

Նեփիի օրինակից ի՞նչն է ձեզ տպավորում 1 Նեփի 7.6–21 հատվածներում: Ինչպե՞ս ենք մենք օրհնվում, երբ «անկեղծորեն ներում» ենք միմյանց։ «The Lord Delivers Nephi from His Rebellious Brothers (Տերն ազատում է Նեփիին իր ապստամբ եղբայրներից)» (Gospel Library) տեսաֆիլմը կարող է օգտակար լինել ձեր ուսումնասիրության ընթացքում:

6:55

The Lord Delivers Nephi from His Rebellious Brothers | 1 Nephi 7:6–22

1 Նեփի 8

Աստծո խոսքից ամուր կառչելը ինձ առաջնորդում է դեպի Փրկիչը և օգնում է ինձ զգալ Նրա սերը

Լեքիի տեսիլքն առաջարկում է խորհրդածել այն մասին, թե որտեղ եք գտնվում՝ Քրիստոսին նմանվելու ձեր անձնական ճամփորդության մեջ: Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է. «Դուք դրա մեջ եք. մենք բոլորս դրա մեջ ենք: Լեքիի երազը կամ տեսիլքը երկաթյա ձողի մասին իր մեջ պարփակում է այն ամենը, ինչը Վերջին Օրերի Սրբերը պետք է հասկանան կյանքի քննության մասին» (“Lehi’s Dream and You,” New Era, Jan. 2015, 2)։

Ուսումնասիրելիս լրացրեք այսպիսի մի աղյուսակ.

Խորհրդանիշ Լեքիի տեսիլքից

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Խորհրդանիշ Լեքիի տեսիլքից

Ծառը և դրա պտուղը (1 Նեփի 8․10–12)

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Ի՞նչ եմ անում, որպեսզի հրավիրեմ ուրիշներին ճաշակելու Աստծո սերը։

Խորհրդանիշ Լեքիի տեսիլքից

Գետ (1 Նեփի 8․13)

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Խորհրդանիշ Լեքիի տեսիլքից

Երկաթյա ձող (1 Նեփի 8․19–20,30)

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Խորհրդանիշ Լեքիի տեսիլքից

Խավարի մեգ (1 Նեփի 8․23)

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Խորհրդանիշ Լեքիի տեսիլքից

Մեծ ու ընդարձակ շենք (1 Նեփի 8․26–27, 33)

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Կարող եք ուսումնասիրել նաև հետևյալ հատվածները՝ Լեքիի տեսած մարդկանց չորս խմբերի մասին իմանալու համար. 1 Նեփի 8.21–23, 24–28, 30 և 31–33: Ի՞նչ տարբերություններ նկատեցիք այդ խմբերի միջև: Ինչո՞ւ որոշ մարդիկ հեռացան` ծառին հասնելուց և պտղից ճաշակելուց հետո (տես հատվածներ 24–28): Ի՞նչ եք սովորում այս փորձառությունից:

Տես նաև Քեվին Վ. Փիրսոն, «Ծառին մոտ մնացեք», Լիահոնա, մայիս, 2015, 114–16. «Lehi Sees a Vision of the Tree of Life» (տեսաֆիլմ), Gospel Library.

Փոխգործակցող փորձառության համար, որը կօգնի ձեզ սովորել Լեքիի տեսիլքի մասին սեղմեք այստեղ:

12:59

Lehi Sees a Vision of the Tree of Life | 1 Nephi 8

Թող ուսանողները կիսվեն իրենց սեփական բացահայտումներով: Առաջարկեք ուսանողներին սուրբ գրություններում ինքնուրույն փնտրել իրենց գտած ճշմարտությունները: Օրինակ՝ կարող եք հրավիրել նրանց ինքնուրույն կամ փոքր խմբերով փնտրել վերը նշված աղյուսակի սուրբ գրությունների հղումները: Նրանք կհիշեն և կփայփայեն իրենց հայտնաբերած ճշմարտությունները:

մարդիկ բռնել են երկաթե ձողը, որը տանում է դեպի կենաց ծառը

Common Thread [Ընդհանուր թեմա], Կելսի և Ջեսի Բարեթներ

1 Նեփի 10․2–16

Հին դարերի մարգարեները գիտեին Հիսուս Քրիստոսի առաքելության մասին և վկայել են Նրա մասին

Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Տերը ցանկանում, որ Լեքիի ընտանիքը և մենք բոլորս իմանանք 1 Նեփի 10․2–16 հատվածների ճշմարտությունները: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր սիրելիներին` Փրկչին իրենց կյանք հրավիրելու գործում:

1 Նեփի 10․17–19

սեմինարիայի պատկերակ
Աստված կբացահայտի ինձ ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ

Ինչպե՞ս եք արձագանքում, երբ ձեզ խնդրում են ապրել ավետարանի որևէ սկզբունքով, որը դուք չեք հասկանում: Հետևյալ սուրբ գրություններում ուշադրություն դարձրեք Լեքիի տեսիլքին տված Նեփիի արձագանքի (տես 1 Նեփի 10.17–19,11․1) և Լամանի ու Լեմուելի արձագանքների տարբերությանը (տես 1 Նեփի 15․1–10)։ Նեփին ի՞նչ ճշմարտություններ հասկացավ, որոնք ստիպեցին նրան այդպես արձագանքել։

Նեփիի օրինակը նկատի ունենալով՝ կազմեք ավետարանի սկզբունքների ցուցակը, որոնք կցանկանայիք ավելի լավ հասկանալ: Ի՞նչ կարող եք անել ինքներդ ձեզ համար պատասխաններ գտնելու համար: (Տես նաև «Ճշմարությունը ձեզ ազատ կդարձնի» Երիտասարդներին զորացնելու համար․ Ընտրություններ կատարելու ուղեցույց, 30-33:)

Ինչպես Նեփին պարզեց իր համար, որ իր հոր խոսքերը ճշմարիտ էին, մենք ևս կարող ենք նույնը անել, երբ լսենք ժամանակակից մարգարեների և առաքյալների խոսքերը: Վերջին համաժողովին մեզ ի՞նչ ուսուցանեցին մարգարեներն ու առաքյալները։ Ինչպե՞ս եք դուք անձնական վկայություն ստացել նրանց ուսուցանածի մասին:

Տես նաև 1 Նեփի 2.11–19, Վարդապետություն և Ուխտեր 8.1–3, «Search, Ponder, and Pray», Children’s Songbook, 109; Gospel Topics, “Revelation,” Gospel Library:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

1 Նեփի 8

Աստծո խոսքին ամուր կառչելը առաջնորդում է ինձ դեպի Նա և օգնում ինձ զգալ Նրա սերը

  • Ձեր երեխաները կարող են բավականություն ստանալ՝ նկարելով Լեքիի տեսիլքը, երբ միասին կարդաք 1 Նեփի 8-րդ գլուխը: Թող նրանք ցույց տան իրենց նկարները և օգնեք նրանց բացահայտել, թե ինչ են ներկայացնում երազի խորհրդանիշները (տես 1 Նեփի 11.21–22; 12.16–18, 15.23–33, 36 և այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Խնդրեք նրանց կիսվել «Ի՞նչ ենք սովորում Լեքիի տեսիլքից» հարցի որքան հնարավոր է շատ պատասխաններով:

  • Ո՞ւնեք որևէ առարկա, որը կներկայացնի երկաթյա ձողը Լեքիի տեսիլքում, օրինակ՝ խողովակ կամ փայտե մի ձող: Խնդրեք երեխաներին բռնվել դրանից, երբ սենյակում նրանց առաջնորդում եք դեպի Փրկչի նկարը: Ինչո՞ւ է երկաթյա ձողը կարևոր Լեքիի տեսիլքում: (Տես 1 Նեփի 8.20, 24, 30)։ Ինչո՞վ է երկաթյա ձողը նման Աստծո խոսքին:

  • Խնդրեք երեխաներից մի քանիսին կարդալ 1 Նեփի 8.10–12-ը և նկարագրել, թե ինչ տեսավ Լեքին։ Խնդրեք մյուսներին կարդալ 1 Նեփի 11.20–23-ը և նկարագրել, թե ինչ տեսավ Նեփին։ Հրեշտակն ինչո՞ւ պետք է Նեփիին ցույց տար մանուկ Հիսուսին, որպեսզի ուսուցաներ նրան Աստծո սիրո մասին: Խոսեք ձեր երեխաների հետ այն մասին, թե ինչպես են զգացել Աստծո սերն իրենց կյանքում: Այնպիսի մի երգ, ինչպիսին է «I Feel My Savior’s Love” (Children’s Songbook, 74–75) կարող է օգնել նրանց օրինակներ մտածել:

1 Նեփի 10.17–19, 11.1

Աստված կբացահայտի ինձ ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է ուսուցանել Նեփին 1 Նեփի 10.19-ում: Գուցե մի ծածկոցի մեջ փաթաթեք Փրկչի նկարը կամ մեկ այլ հատուկ առարկա և հրավիրեք ձեր երեխաներին բացել այն: Երբ կարդաք 1 Նեփի 10.19 հատվածը, նրանք կարող են բարձրացնել իրենց ձեռքերը, երբ լսեն «հայտնի կդառնան» և «Սուրբ Հոգին» բառերը: Ապա կարող եք կիսվել մի փորձառությամբ, երբ Սուրբ Հոգին օգնել է ձեզ բացահայտել ճշմարտությունը։

  • Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ են անում որևէ հարցի պատասխանները գտնելու համար: Նեփին ի՞նչ կասեր, եթե ինչ-որ մեկը հարցներ նրան, թե ինչպես պատասխաններ գտնել ավետարանի վերաբերյալ որևէ հարցի: Խրախուսեք երեխաներին պարզել դա՝ կարդալով 1 Նեփի 10.17–19, 11.1:

  • Արդյոք ձեր երեխաները երբևէ զգացե՞լ են, որ Սուրբ Հոգին օգնել է իրենց իմանալ, որ ինչ-որ բան ճշմարիտ է: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց փորձառություններով: Ի՞նչ կասեինք որևէ ընկերոջ, որը կարծում է, թե ինքը չի կարող պատասխաններ ստանալ Սուրբ Հոգու միջոցով: Ի՞նչ ենք գտնում 1 Նեփի 10.17–19 և 11.1 հատվածներում, որը կարող է օգնել այդ ընկերոջը:

Լրացուցիչ գաղափարների համար տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողարկումը:

Լեքիի տեսիլքը

Կենաց ծառը, Էյվոն Օկսոն