«Հունվարի 1-7-ը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին. Մորմոնի Գրքի ներածական էջեր», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Հունվարի 1-7-ը. Մորմոնի Գրքի ներածական էջեր», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Հունվարի 1-7-ը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին
Մորմոնի Գրքի ներածական էջեր
Նախքան 1 Նեփի գլուխ 1-ի ընթերցումը դուք կնկատեք, որ Մորմոնի Գիրքը սովորական գիրք չէ։ Նրա ներածական էջերը նկարագրում են մի պատմություն, որը նման չէ որևէ այլ պատմության, և ներառում է՝ հրեշտակների այցելությունները, դարեր շարունակ բլրի լանջում թաղված հնագույն հիշատակարանը և մի երիտասարդի, որը թարգմանում է այդ հիշատակարանը Աստծո զորությամբ: Մորմոնի Գիրքը պարզապես հնագույն ամերիկյան քաղաքակրթությունների պատմություն չէ: Այն ձգտում է համոզել բոլորին «որ Հիսուսը Քրիստոսն է» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ), և Աստված Ինքն է ղեկավարել, թե ինչպես այն գրվի, պահպանվի և մատչելի դարձվի մեզ համար: Այս տարի, երբ կարդաք Մորմոնի Գիրքը, աղոթեք դրա մասին և կիրառեք դրա ուսմունքները, դուք ձեր կյանք կհրավիրեք Փրկչի զորությունը: Եվ նրա ազդեցությամբ ոգեշնչված՝ դուք գուցե կասեք այն, ինչ Երեք վկաներն ասացին իրենց վկայության մեջ. «Եվ [իմ] աչքում այս ամենը սքանչելի է»:
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը կարող է ամրացնել իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս
Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը ավելին է, քան պարզապես վերնագիր։ Ի թիվս այլ բաների՝ այն թվարկում է այս սրբազան հիշատակարանի մի քանի նպատակներ: Փնտրեք այդ նպատակները տիտղոսաթերթում: Նմանատիպ հարցերը կարող են օգնել ձեզ, երբ խորհեք. Ինչո՞ւ մենք ունենք Մորմոնի Գիրքը: Ինչո՞վ է Մորմոնի Գիրքը տարբերվում մյուս գրքերից։
Այժմ գուցե ճիշտ ժամանակն է՝ Մորմոնի Գրքի այս տարվա անհատական կամ ընտանեկան ընթերցանության ծրագիր կազմելու համար: Ե՞րբ և որտե՞ղ եք ընթերցելու այն: Ինչպե՞ս եք հրավիրելու Հոգուն ձեր ուսումնասիրության ընթացքում։ Կա՞ որևէ առանձնահատուկ բան, որը դուք կփնտրեք ուսումնասիրելիս: Օրինակ՝ կարող եք փնտրել հատվածներ, որոնք կիրականացնեն այն նպատակները, որոնք դուք գտաք տիտղոսաթերթում: Կարող եք հատվածների մի ցուցակ պահել, որոնք կառուցում են ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:
Տես նաև՝ 2 Նեփի 25.26, Մոսիա 3.5–8, Ալմա 5.48, 7.10–13, Հելաման 5.12, 3 Նեփի 9.13–18, 11.6–14, Մորոնի 10.32–33:
Մորմոնի Գրքի նախաբանը, «Երեք վկաների վկայությունը», «Ութ վկաների վկայությունը»։
Ես կարող եմ լինել Մորմոնի Գրքի վկա
Սուրբ Հոգին կարող է վկայել ձեզ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, եթե նույնիսկ դուք չեք տեսել ոսկե թիթեղները, ինչպես Երեք Վկաները և Ութ Վկաները: Նրանց խոսքերը կարդալիս մտածեք այն մասին, թե ինչպես են նրանց վկայությունները զորացնում ձեր խոսքերը:
Ի՞նչն է ոգեշնչում ձեզ այն եղանակի մեջ, որով այս վկաները կիսվել են Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությամբ: Խորհեք, թե ինչպես կարող եք կիսվել Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությամբ, հատկապես` Հիսուս Քրիստոսի մասին նրա վկայությամբ: Օրինակ՝ պատկերացրեք, որ խոսում եք մի ընկերոջ հետ, որը նախկինում երբեք չի լսել Մորմոնի Գրքի մասին: Ի՞նչ կպատմեիք նրան Գրքի մասին: Ինչպե՞ս կոգեշնչեիք ձեր ընկերոջը կարդալ այն: Վերանայեք Մորմոնի Գրքի նախաբանը: Այնտեղ կարող եք գտնել մանրամասներ, որոնք օգտակար կլինեն կիսվելու ձեր ընկերոջ հետ: Հետևյալ տեսանյութերը ձեզ նույնպես գաղափարներ կտան:
-
«Մորմոնի Գրքի նախաբանը»
-
«Ի՞նչ է Մորմոնի Գիրքը: 60 վայրկյան տևողությամբ ակնարկ»
-
«Մի պատմություն Մորմոնի Գրքից»
Ցուցակ կազմեք և ընդգրկեք Մորմոնի Գրքի մասին այն ամենը, ինչով կկամենայիք կիսվել որևէ ընկերոջ հետ: Փորձեք կիսվել Մորմոնի Գրքով` օգտագործելով Մորմոնի Գրքի հավելվածը:
Տես նաև Ռոնալդ Ս. Ռասբանդ, «Այս օրը», Լիահոնա, նոյ. 2022, 25–28, Ավետարանական թեմաներ, «Մորմոնի Գիրքը», Ավետարանի գրադարան, «An Angel from on High», Hymns, no. 13:
«Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը»
Մորմոնի Գրքի ի հայտ գալը հրաշք էր
Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցներ, թե որտեղից է ի հայտ եկել Մորմոնի Գիրքը, ի՞նչ կասեիք: Ինչպե՞ս կնկարագրեիք Աստծո մասնակցությունը Մորմոնի Գիրքը մեզ տալու գործում։ Երբ կարդաք Ջոզեֆ Սմիթի վկայությունը, ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես է նկարագրում դա: Հիմնվելով ձեր կարդացածի վրա, ձեր կարծիքով, Տերն ինչպե՞ս է վերաբերվում Մորմոնի Գրքի կարևորությանը:
Տես նաև Ուլիսես Սոարեսի «Մորմոնի Գրքի ի հայտ գալը», Լիահոնա, մայիս 2020, 32–35, Սրբեր, հ. 1, Ճշմարտության դրոշը, 21–30, Gospel Topics Essays, «Book of Mormon Translation», Gospel Library:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Մորմոնի Գրքի ընթերցանությունն օգնում է ինձ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ
-
Թող երեխաները նայեն և ձեռքում պահեն Մորմոնի Գրքի մի օրինակ: Օգնեք նրանց մատնացույց անել` Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին ենթավերնագիրը: Կարող եք օգնել նրանց տիտղոսաթերթի վրա գտնել նաև «Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին» արտահայտությունը: Օգնեք նրանց հասկանալ, որ սա նշանակում է, որ Մորմոնի Գիրքն ուսուցանում է մեզ Հիսուս Քրիստոսի մասին: Համառոտ պատմեք երեխաներին, թե Մորմոնի Գիրքն ինչպես է ամրացրել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Կարող եք նաև հարցնել նրանց Մորմոնի Գրքի իրենց սիրելի պատմությունների մասին: Երգելով «Book of Mormon Stories» (Children’s Songbook, 118–19) երգը՝ նրանք կհիշեն այդ պատմություններից մի քանիսը:
Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է
-
Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և ներքևի պատկերը կարող են օգնել ձեր երեխաներին հասկանալ Ջոզեֆ Սմիթի այս խոսքերը Մորմոնի Գրքի նախաբանում. «Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն [է]»: Կազմակերպեք մի զվարճալի միջոցառում. կառուցեք կամ նկարեք մի կամար, որի վերնամասում կա պորտաքար: Ի՞նչ կարող է պատահել, եթե հեռացվի պորտաքարը։ Ի՞նչ կպատահեր, եթե մենք չունենայինք Մորմոնի Գիրքը։ Դուք կարող եք միասին կարդալ նախաբանի վերջին պարբերությունը, պարզելով, թե ուրիշ ինչ ենք սովորում, երբ ընդունում ենք Մորմոնի Գրքի ճշմարտությունը: Ինչպե՞ս կարող ենք Մորմոնի Գիրքը դարձնել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի պորտաքարը:
«Երեք վկաների վկայությունը», «Ութ վկաների վկայությունը»
Ես կարող եմ լինել Մորմոնի Գրքի վկա
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում լինել վկա, դուք կարող եք նկարագրել նրանց մի բան, որը դուք տեսել եք, իսկ նրանք՝ ոչ: Ապա թույլ տվեք նրանց նույնը անել ձեզ համար: Սա կարող է հանգեցնել զրույցի 11 մարդկանց մասին, ովքեր տեսան ոսկե թիթեղները, որոնցից թարգմանվեց Մորմոնի Գիրքը: Երբ միասին կարդաք վկայությունները, կարող եք խոսել այն մասին, թե ինչու այդ վկաները կամեցան, որ այլ մարդիկ իմանան իրենց վկայությունների մասին: Ո՞ւմ կկամենայինք պատմել Մորմոնի Գրքի մասին:
«Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը»
Մորմոնի Գիրքը մեզ տրվել է Աստծո զորությամբ
-
Որպեսզի օգնեք երեխաներին սովորել, թե Աստված ինչպես տվեց մեզ Մորմոնի Գիրքը, կարող եք նրանց համար կարդալ հատվածներ «Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունից»: Կարող եք նաև օգտագործել «Գլուխ 1. Ինչպես ձեռք բերեցինք Մորմոնի Գիրքը» ( Մորմոնի Գրքի պատմությունները գրքի 2-4-ում): Գուցե ձեր երեխաները բավականություն ստանան նաև մի քանի անգամ դերախաղով վերարտադրելով այս պատմությունը: