«Հունվարի 22-28. «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ» 1 Նեփի 11–15», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Հունվարի 22-28-ը։ 1 Նեփի 11-15», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Հունվարի 22-28-ը. «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ»
1 Նեփի 11–15
Երբ Աստված իր մարգարեի համար փառահեղ աշխատանք է ունենում կատարելու, նա հաճախ այդ մարգարեին տալիս է մի փառահեղ տեսիլք: Մովսեսը, Հովհաննեսը, Լեքին և Ջոզեֆ Սմիթը բոլորն էլ ունեցել են այդպիսի տեսիլքներ, որոնք ընդարձակել էին նրանց միտքը և օգնել նրանց տեսնել, թե իրականում որքան վեհապանծ և ակնածանք ներշնչող է Աստծո աշխատանքը:
Նեփին ևս ունեցավ այդպիսի կյանք փոխող տեսիլքներից մեկը: Նա տեսավ Փրկչի ծառայությունը, Լեքիի սերունդների ապագան` խոստումի երկրում և Աստծո գործերի վերջին օրերի ճակատագիրը։ Այս տեսիլքից հետո, Նեփին ավելի լավ էր պատրաստված առջևում սպասվող աշխատանքի համար: Եվ այդ տեսիլքի մասին կարդալը կարող է ձեզ ևս ավելի լավ նախապատրաստել, քանի որ Աստված ձեզ համար նույնպես աշխատանք ունի կատարելու: Դուք Նեփիի տեսած «Գառի եկեղեցու սրբերի» թվում եք, «որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» (1 Նեփի 14․14)։
Տես նաև «Nephi Sees a Vision of Future Events» (տեսաֆիմը), Gospel Library:
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ որպես Իր սիրո արտահայտություն
Երբ Նեփին հարցրեց հրեշտակին Լեքիի տեսիլքի ծառի իմաստի մասին, հրեշտակը պարզապես պատասխանեց. «Այն ներկայացնում է Աստծո սերը»: Փոխարենը՝ նա Նեփիին ցույց տվեց մի շարք խորհրդանիշներ և իրադարձություններ Փրկչի կյանքից: Փնտրեք այդ խորհրդանիշներն ու իրադարձությունները, երբ կարդաք և խորհեք 1 Նեփի 11 հատվածի շուրջ: Ի՞նչ գտաք, որն օգնեց ձեզ հասկանալ, թե ինչու է Հիսուս Քրիստոսն Աստծո սիրո բարձրագույն արտահայտությունը։
Գուցե նաև դիտեք Աստվածաշնչի տեսաֆիլմերը Gospel Library-ում, որոնք համապատասխանում են Նեփիի տեսած իրադարձություններին: Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ զգալ ձեր Երկնային Հոր սերը:
Տես նաև Սյուզան Հ. Փորթեր, «Աստծո սերը՝ հոգու համար ամենաբերկրալին», Լիահոնա, նոյեմբեր 2021թ., 33-35։
Ես կարող եմ «զինված լինել արդարությամբ» և զորությամբ
Նեփին այդքան չէր ապրի, որ տեսներ այն ամենը, ինչ տեսել էր իր տեսիլքում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Նեփիի համար արժեքավոր, որ իմանար այդ ամենը։ Ինչո՞ւ է ձեզ համար արժեքավոր իմանալ այդ ամենը։ Այս հարցերը տվեք ամեն անգամ, երբ կարդում եք մի բանի մասին, որ Նեփին տեսել էր իր տեսիլքում (տես 1 Նեփի 12–14): Ի՞նչ տպավորություններ եք ստանում ձեր դերի մասին Տիրոջ «մեծ ու … զարմանալի գործի» վերաբերյալ (1 Նեփի 14․7)։ Որո՞նք են այն մի քանի «մեծ ու զարմանալի բաները», որոնք Փրկիչը արել է ձեզ համար:
Մտածեք հատկապես 1 Նեփի 14.14 հատվածի խոստման մասին: Ինչպե՞ս է Փրկիչն իրականացրել այդ խոստումը ձեր կյանքում: (Որոշ օրինակների համար տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Աստծո զորության մեծ փառքով», Լիահոնա, նոյեմբեր 2021, 28–30:)
Ո՞րն է այն «մեծ և պիղծ եկեղեցին», որը Նեփին տեսավ
Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է, որ Նեփիի կողմից նկարագրած «մեծ և պիղծ եկեղեցին» ներկայացնում է «ցանկացած փիլիսոփայություն կամ կազմակերպություն, որը հակադրվում է Աստծո հանդեպ հավատքին: Եվ այն «գերությունը», որին այդ «եկեղեցին» ձգտում է տանել սրբերին, չի լինի այնքան ֆիզիկական բանտարկություն, որքան կեղծ գաղափարների գերություն» («Կանգնեք որպես Աստծո վկաներ», Ensign, մարտ 2015թ., 32): Ինչպե՞ս է Փրկիչն օգնում ձեզ խուսափել և փախչել կեղծ գաղափարների գերությունից:
Աստված ինձ կպատասխանի, եթե ես հարցնեմ հավատքով
Երբևէ զգացե՞լ եք, որ չեք ստանում անձնական հայտնություն, որ Աստված չի խոսում ձեզ հետ։ Ի՞նչ խորհուրդ տվեց Նեփին իր եղբայրներին, երբ նրանք այդպիսի զգացում ունեցան։ (Տես 1 Նեփի 15․1-11։) Ինչպե՞ս կարող եք կիրառել Նեփիի խորհուրդը ձեր կյանքում:
Աստծո խոսքից ամուր բռնելն օգնում է ինձ դիմակայել սատանայի ազդեցությանը
Նեփին հաճախ խիստ անհրաժեշտ ասելիք ուներ իր եղբայրների համար: Բայց նա հատկապես կրակոտ էր խոսում այն բաների շուրջ, որոնք նա ասում էր նրանց 1 Նեփի 15.23–25 հատվածներում: Ո՞րն էր Նեփիի ուղերձը, և ըստ ձեզ, ինչո՞ւ էր նա այդքան համոզված դրանում:
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ Աստծո խոսքը կարող է վերաբերել սուրբ գրություններին, ապրող մարգարեների խոսքերին և անձնապես Հիսուս Քրիստոսին: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ամուր բռնել» սուրբ գրություններից և ապրող մարգարեների խոսքերից: Ի՞նչ է նշանակում «ամուր բռնել» Հիսուս Քրիստոսից: Գուցե հնարավոր լինի պատասխաններ գտնել այս հարցերին երեց Ա. Բեդնարի ուղերձում «Բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա» (Լիահոնա, մայիս 2022, 14–16):
Աստծո խոսքից ամուր բռնելը ինչպե՞ս է օգնում ձեզ դիմակայել հակառակորդին: Լրացնելով այսպիսի աղյուսակը՝ կօգնեք ձեզ կազմակերպել ձեր մտքերը.
… օգնիր ինձ հաղթահարել գայթակղության խավարը (տես 1 Նեփի 12.17) |
… օգնիր ինձ «ուշադրություն չդարձնել» աշխարհի ունայնությանն ու հպարտությանը: (1 Նեփի 12.18) | |
Սուրբ գրություններից և ապրող մարգարեների խոսքերից «ամուր բռնվելը» ինչպե՞ս է … | ||
Փրկչից ամուր բռնվելը Փրկչից ինչպե՞ս է … |
Տես նաև «The Iron Rod», Hymns, no. 274; Jorge F. Zeballos, «Կառուցենք հակառակորդին դիմակայող կյանք», Լիահոնա, նոյ. 2022, 50–52։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Երկնային Հայրը երկիր ուղարկեց Հիսուս Քրիստոսին, քանի որ Նա սիրում է ինձ
-
Նեփիին Աստծո սիրո մասին ուսուցանելու համար հրեշտակը ցույց տվեց իրադարձություններ Փրկչի կյանքից։ Դուք կարող եք անել նույնը ձեր երեխաների համար. տվեք նրանց նկարներ Նեփիի տեսած իրադարձությունների վերաբերյալ 1 Նեփի 11.20, 24, 27, 31, և 33-ում, (տես Ավետարանի պատկերագիրք, համարներ.30, 35, 39, 42,57): Երբ կարդաք այս հատվածները, օգնեք ձեր երեխաներին գտնել այն նկարը որը համապատասխանում է դրան: Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից և նկարներից Հիսուս Քրիստոսի մասին:
-
«He Sent His Son» (Children’s Songbook, 34–35) երգի կատարումը կարող է օգնել ձեր երեխաներին զգալ Աստծո սերը: Երգելուց հետո հարցրեք ձեր երեխաներին, թե ինչ սովորեցին այդ երգից: Ուրիշ ի՞նչ ենք սովորում Աստծո սիրո մասին 1 Նեփի 11.22–23 հատվածներից:
Մորմոնի Գիրքն ուսուցանում է արժեքավոր ճշմարտություններ
-
Որպեսզի օգնեք երեխաներին գնահատել Մորմոնի Գրքի «պարզ և արժեքավոր» ճշմարտությունները, կարող եք նկարել մի նկար և հրավիրել երեխաներին փոխել կամ հեռացնել նկարի որոշ մասեր, որպեսզի այն ուրիշ տեսք ստանա: Դուք կարող եք օտագործել սա, որպեսզի` ուսուցանեք, որ ժամանակի ընթացքում Աստվածաշնչում որոշ բաներ փոխվել են կամ հեռացվել: Միասին կարդացեք 1 Նեփի 13.40-ը, և խոսեք այն մասին, թե ինչպես է Մորմոնի Գիրքը («այս վերջին հիշատակարանները») օգնում մեզ հասկանալ «պարզ և արժեքավոր բաները», որոնք կորսվել էին Աստվածաշնչից («առաջին» հիշատակարաններից): Ի՞նչ «պարզ և արժեքավոր» ճշմարտություններ եք սովորել Մորմոնի Գրքից:
-
«Մորմոնի Գիրքը` գիրք Աստծուց» (Gospel Library) տեսանյութը կարող է օգնել ձեր երեխաներին տեսնել, թե ինչու է կարևոր ունենալ և Աստվածաշունչը, և Մորմոնի գիրքը: Երեխաները գուցե բավականություն ստանան՝ տեսանյութից վերստեղծելով որևէ պատկերավորում:
Աստծո խոսքից ամուր բռնելն օգնում է ինձ դիմադրել գայթակղությանը
-
Հնարավորություն տվեք երեխաներին կիսվել, թե ինչ են հիշում Լեքիի տեսիլքի մասին: Դա կարող է օգնել օգտագործել այնպիսի մի նկար, ինչպիսին անցյալ շաբաթվա համառոտ շարադրանքի նկարն էր: Ի՞նչն էր խոչընդոտում մարդկանց, որ հասնեին ծառին: Ի՞նչն օգնեց նրանց հասնել դրան։ Կարող եք խնդրել նրանց գտնել երկաթե ձողը նկարում։ Միասին կարդացեք 1 Նեփի 15.23–24-ը, պարզելով, թե ինչ է ներկայացնում երկաթե ձողը և այն ինչպես կարող է օգնել մեզ: