«Հունվարի 29-ից փետրվարի 4-ը. «Ես կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը»: 1 Նեփի 16–22», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրքը 2024 (2024)
«Հունվարի 29-ից փետրվարի 4-ը։ 1 Նեփի 16–22», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2024)
Հունվարի 29-ից փետրվարի 4-ը. «Ես կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը»
1 Նեփի 16–22
Երբ Լեքիի ընտանիքը ճամփորդում էր դեպի խոստումի երկիրը, Տերը նրանց հետևյալ խոստումը տվեց․ «Ես կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը, եթե լինի այնպես, որ դուք պահեք իմ պատվիրանները» (1 Նեփի 17․13)։ Ակնհայտ էր, որ այդ խոստումը չէր նշանակում, որ ճամփորդությունը հեշտ էր լինելու․ ընտանիքի անդամները դեռևս վիճում էին, աղեղներ էին կոտրվում, մարդիկ պայքարում ու մահանում էին, և նրանք դեռ ստիպված էին նավը կառուցել չմշակված նյութերից: Այնուամենայնիվ, երբ ընտանիքը հանդիպեց ձախորդության և անհնարին թվացող առաջադրանքների, Նեփին հասկացավ, որ Տերը միշտ իրենց կողքին է եղել: Նա գիտեր, որ Աստված «կերակրում է [հավատարիմներին] և ուժեղացնում է նրանց, նաև ապահովում միջոցներ, որոնցով նրանք կարող են իրագործել այն, ինչ նա պատվիրել է նրանց» (1 Նեփի 17․3)։ Եթե երբևէ մտածել եք, թե ինչու են վատ բաներ պատահում Նեփիի և նրա ընտանիքի նման լավ մարդկանց հետ, կարող եք գաղափարներ գտնել այս գլուխներում: Սակայն, թերևս, ամենակարևորն այն է, որ դուք կտեսնեք, թե ինչ են անում լավ մարդիկ, երբ վատ բաներ են պատահում:
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Փրկիչը կօգնի ինձ դիմակայել կյանքի մարտահրավերներին
Նեփիի ընտանիքը, ինչպես մենք բոլորս, դիմակայեց որոշ դժվարին մարտահրավերների: Ի՞նչ կարող եք սովորել Նեփիից` Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով ձախորդությանը դիմակայելու մասին: Կարդացեք նրա փորձառությունների մասին 1 Նեփի 16.17–32, 16.34–39, 17.7–16, 18.1–4, և 18.9–22 հատվածներում: Գրի առեք ձեր գտածը հետևյալ վերնագրերի ներքո. «Մարտահրավեր», «Նեփին ինչպե՞ս արձագանքեց» և «Տերն ինչպե՞ս օգնեց»: Ի՞նչ եք սովորում, որը կարող եք կիրառել մարտահրավերներին դիմակայելիս:
Նեփիից և նրա ընտանիքից սովորելուց հետո, կարող եք լրացուցիչ մտքեր գրանցել այս վերնագրերի ներքո՝ «Իմ մարտահրավերները», «Ես ինչպե՞ս ես կարձագանքեմ» և «Ինչպե՞ս կարող է Տերն օգնել ինձ»: Միաժամանակ կարող եք հղում կատարել հետևյալ սուրբ գրություններին. Մատթեոս 11.28–30, Հովհաննես 14.26–27, Մոսիա 24.13–15: Հետևյալ հիմնը․ «Where Can I Turn for Peace?» (Hymns, no. 129) կարող է ամրացրել Փրկչի հանդեպ ձեր հավատքը և Նրա կողմից առաջարկվող օգնությունը փորձության ժամին։
Տես նաև Էնթոնի Դ. Փերքինս, «Հիշիր քո տառապող սրբերին, ո՜վ մեր Աստված», Լիահոնա, նոյ. 2021, 103–5, «He Will Give You Help (Նա կօգնի ձեզ)», «The Lord Guides Lehi’s Journey (Տերն առաջնորդում է Լեքիի ճամփորդությունը)», «The Lord Commands Nephi to Build a Ship (Տերը պատվիրում է Նեփիին նավ կառուցել)» և «Lehi’s Family Sails to the Promised Land (Լեքիի ընտանիքը նավարկում է դեպի խոստացված երկիրը)» (տեսանյութեր), Gospel Library; “Life Help,” Gospel Library:
1 Նեփի 16․10–16, 23–31, 18․11–22
Աստված առաջնորդում է ինձ փոքր և պարզ միջոցներով
Երբ Աստված Լեքիի ընտանիքին առաջնորդեց անապատ, Նա նրանց չտվեց քարտեզ, որը ցույց կտար ճամփորդության բոլոր մանրամասները: Փոխարենը Նա նրանց տվեց Լիահոնա, որպեսզի ամեն օր ուղեկցի նրանց: Երբ կարդաք 1 Նեփի 16․10–16, 23–31, և 18․10–22 հատվածները, մի ցուցակ կազմեք այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք ցույց են տալիս, թե Աստված ինչպես է առաջնորդում Իր զավակներին (օրինակ՝ 1 Նեփի 16․10-ը կարող է սովորեցնել, որ Աստված երբեմն առաջնորդում է մեզ անսպասելի ձևերով)։ Ի՞նչ նմանություններ եք տեսնում Լիահոնայի և Սուրբ Հոգու միջև։ Որո՞նք են այն «փոքր միջոցները», որոնցով Նա «մեծ բաներ» է առաջ բերել ձեր կյանքում:
Տես նաև Ալմա 37․7, 38–47, Վարդապետություն և Ուխտեր 64․33–34։
Իմ փորձությունները կարող են օրհնություն լինել
Չնայած Նեփին ու նրա եղբայրները անապատում ունեցան նույն մարտահրավերները, նրանց փորձառությունները լիովին տարբեր էին։ Անապատում Նեփիի ճամփորդության պատմությունը (տես 1 Նեփի 17․1–6) կարող եք հակադրել նրա եղբայրների պատմությանը (տես 1 Նեփի 17․17–22)։ Ի՞նչ գիտեր կամ արեց Նեփին, որն օգնեց նրան ունենալ հավատարիմ հեռանկար: Գրել հավատքի և երախտագիտության հեռանկարով վերջին կամ ընթացիկ մի փորձության մասին: Ի՞նչ եք զգում կամ սովորում սրանից։
Տես նաև Էմի Ա. Ռայթ, «Քրիստոսը բժշկում է այն, ինչ կոտրված է», Լիահոնա, մայիս 2022, 81–84, «No Strength without Struggle (Չկա ուժ առանց մաքառումի)» (տեսաֆիլմ), Gospel Library:
Ես կարող եմ «բոլոր սուրբ գրությունները նմանեցնել» ինձ
Քանի որ սուրբ գրությունները գրվել են շատ վաղուց, գուցե թվա, թե դրանք մեզ համար արդիական չեն այսօր: Սակայն Նեփին ավելի լավ գիտեր: Նեփին ասել է. «Ես բոլոր սուրբ գրությունները նմանեցնում էի մեզ, որպեսզի դա լիներ մեր օգտի և ուսման համար» (1 Նեփի 19.23): Սա է պատճառներից մեկը, որ Նեփին այդքան շատ հոգևոր ուժ գտավ սուրբ գրություններում:
Հաշվի առեք նմանատիպ հարցերը, երբ կարդաք 1 Նեփի 20-22-ը:
-
1 Նեփի 20․1–9Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում Եսայիայի ժամանակներում ապրող մարդկանց մասին։ Ի՞նչ գտաք, որը վերաբերում է ձեզ:
-
1 Նեփի 20․17–22Ի՞նչ են սովորեցնում այս հատվածներն այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես առաջնորդեց Եսայիայի ժամանակների ժողովրդին: Ինչպե՞ս է նա հրավիրել ձեզ հետևել Իրեն:
Ուրիշ ի՞նչ եք գտնում 1 Նեփի 20–22 գլուխներում, որոնք կարող եք «նմանեցնել» ձեզ:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
1 Նեփի 16.10, 28–29, 18.8–13, 20–22
Երբ ես պահում եմ պատվիրանները, Տերն առաջնորդում է ինձ
-
Երեխաներին ցույց տվեք կողմնացույց, քարտեզ կամ մեկ ուրիշ առարկա, որն օգնում է մեզ գտնել ճանապարհը: Սա կարող է լավ առիթ լինել Լիահոնայի մասին քննարկում սկսելու համար, որի մասին կարող եք կարդալ 1 Նեփի 16.10, 28–29-ում: Ի՞նչ պատճառներով կարող են կողմնացույցը կամ քարտեզը չաշխատել: Ինչո՞ւ Լիահոնան երբեմն չէր աշխատում Լեքիի ընտանիքի համար (տես 1 Նեփի 18.9–12, 20–22): Ի՞նչ է մեզ այսօր տվել Երկնային Հայրը, որպեսզի մեզ հետ տանի Իր մոտ:
-
Օգնեք ձեր երեխաներին կիրառել Լիահոնայի մասին 1 Նեփի 16.10, 26–31, 18.8–22-ից իրենց սովորածը՝ հրավիրելով նրանց մտածել մի կարևոր կամ դժվարին որոշման մասին: Աստված ի՞նչ է տվել մեզ, որ Լիահոնայի նման առաջնորդի մեզ այսօր: (Օրինակ, տես Ալմա 37․38-44։) Կիսվեք որևէ անձնական փորձառությամբ, երբ Երկնային Հայրն առաջնորդել է ձեզ։
Ես կարող եմ լավ օրինակ լինել իմ ընտանիքի համար
-
Երբ միասին կարդաք 1 Նեփի 16.21–32-ը, օգնեք ձեր երեխաներին բացահայտել, թե Նեփիի օրինակն ինչպես օրհնեց իր ընտանիքին «The Lord Guides Lehi’s Journey (Տերն առաջնորդում է Լեքիի ճամփորդությունը)» [Gospel Library]): Սա գուցե հանգեցնի քննարկման, թե ինչպե՞ս կարող ենք նմանվել Նեփիին: Հրավիրեք ձեր երեխաներին ծրագրել և անել մի բան, որը կարող էլ լավ ազդեցություն թողնել ընտանիքի մյուս անդամների վրա:
Երկնային Հայրը կարող է օգնել ինձ դժվար գործեր կատարել
-
Երեխաները սիրում են պատմություններ պատմել։ Կարող եք հրավիրել երեխաներին օգնել ձեզ պատմել Նեփիի պատմությունը, երբ նրան պատվիրվեց նավ կառուցել (տես 1 Նեփի 17.7–19, 18.1–4, տես նաև «Գլուխ 7. Նավի կառուցումը», Մորմոնի Գրքի Պատմություններ, 21–22), կամ «The Lord Instructs Nephi to Build a Ship» [Gospel Library]): Նրանք կարող են նաև միասին երգել «Nephi’s Courage» երգի երկրորդ տունը (Children’s Songbook, 120–21): Ի՞նչն օգնեց Նեփիին քաջություն դրսևորել, երբ եղբայրները ծաղրում էին նրան, երբ նա փորձում էր նավ կառուցել:
-
Նեփին չգիտեր, թե ինչպես նավ կառուցեր, ուստի նա ապավինում էր Տիրոջ հրահանգներին: Երբ երեխաները ձեզ հետ կարդան 1 Նեփի 18.1-ը, կարող են լրացնել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը: Այդ ընթացքում նրանց հետ խոսեք այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես կարող է օգնել մեզ դժվար գործեր կատարել, ինչպես Նա օգնեց Նեփիին: