Scripture Stories
Նավ՝ ծովն անցնելու համար


«Նավ՝ ծովն անցնելու համար», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

«Նավ՝ ծովն անցնելու համար», Մորմոնի Գրքի պատմություններ

1 Նեփի 17-18

Նավ՝ ծովն անցնելու համար

Պատրաստվում են գնալ դեպի խոստումի երկիր

Նկար
ընտանիքներ ծովի ափին

Լիառատը մի երկիր էր, որը լի էր մրգերով ու մեղրով։ Դա ապրելու համար մի գեղեցիկ վայր էր: Լեքիի և Սարիայի ընտանիքն ապրում էր ծովի ափին և ուներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր:

1 Նեփի 17․5-6

Նկար
Նեփին աղոթում է

Շատ օրեր անց Տերը պատվիրեց, որ Նեփին գնար սար՝ աղոթելու: Այնտեղ Տերը նրան պատվիրեց նավ կառուցել՝ իր ընտանիքին ծովով տանելու համար:

1 Նեփի 17․7-8

Նկար
Նեփին նայում է ժայռերին

Տերը ցույց տվեց Նեփիին, թե ինչպես կառուցել նավը: Բայց Նեփին չգիտեր, թե որտեղից մետաղ գտներ գործիքներ պատրաստելու համար: Տերը Նեփիին ցույց տվեց, թե որտեղ մետաղ փնտրել:

1 Նեփի 17․8-10

Նկար
Նեփին աշխատում է, մինչ Լամանն ու Լեմուելը խոսում են

Ավելի ուշ Նեփին կրակ վառեց գործիքներ պատրաստելու համար: Լամանն ու Լեմուելը նայում էին իրենց եղբայր Նեփիին: Նրանք չէին ցանկանում օգնել նրան նավը կառուցելու գործում։ Նրանք կարծում էին, որ ծովով անցնելը վատ գաղափար է:

1 Նեփի 17․11, 16–18

Նկար
Լամանը և Լեմուելը բարկանում են Նեփիի վրա

Լամանը և Լեմուելը չէին հավատում, որ Տերը Նեփիին պատվիրել էր նավ կառուցել: Նեփին հարցրեց, թե նրանք ինչու դեռևս հավատք չունեին Տիրոջ հանդեպ: Նա հիշեցրեց իր եղբայրներին, որ նրանք տեսել էին հրեշտակին և գիտեին Տիրոջ զորության մասին: Լամանը և Լեմուելը այնքան բարկացան, որ ցանկացան սպանել Նեփիին:

1 Նեփի 17․18-19, 45-48

Նկար
Լամանը և Լեմուելը ընկած են գետնին

Բայց Նեփին լցված էր Աստծո զորությամբ: Նեփին զգուշացրեց Լամանին և Լեմուելին, որ չդիպչեն իրեն: Նրանք վախենում էին և չէին համարձակվում դիպչել Նեփիին օրեր շարունակ: Այնուհետև Տերն ասաց Նեփիին, որ ձեռքը մեկնի դեպի իր եղբայրները: Երբ Նեփին ձեռք մեկնեց դեպի եղբայրները, նրանք ցնցվեցին Տիրոջ զորությունից:

1 Նեփի 17․48, 52-55

Նկար
բոլորը աշխատում են նավի վրա

Լամանը և Լեմուելը երկրպագեցին Տիրոջը և օգնեցին կառուցել նավը: Նեփին բազմիցս աղոթեց Տիրոջը օգնության համար: Նավը, որը կառուցեց Նեփիի ընտանիքը, գեղեցիկ էր: Շատ օրեր անց նավի կառուցումն ավարտվեց և նրանք տեսան, որ այն լավն էր։ Նեփիի ընտանիքը գիտեր, որ Տերն է օգնել իրենց:

1 Նեփի 18․1-4

Տպել