Scripture Stories
Կորիանթոնը


«Կորիանթոնը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 39–42

Կորիանթոնը

Կրկին դառնալ դեպի Տերը

Նկար
Կորիանթոնն ուսուցանում է ժողովրդին

Կորիանթոնը Ալմայի որդիներից մեկն էր: Իր հոր, իր եղբայր Սիբլոնի և մյուսների հետ նա գնաց Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ուսուցանելու զորամացիներ կոչվող մի խմբի:

Ալմա 31․5-7, 32․1

Նկար
Կորիանթոնը խմում է մարդկանց հետ

Երբ Կորիանթոնը մարդկանց հետ էր, նա գայթակղվեց և մեղք գործեց: Տիրոջը հնազանդվելու փոխարեն նա որոշեց անել բաներ, որոնք հակասում էին Աստծո պատվիրաններին: Նրա արարքների պատճառով զորամացիներից ոմանք չհավատացին Ալմայի և նրա որդիների ուսուցանածին:

Ալմա 39․2-5, 11-12

Նկար
Ալման խոսում է Կորիանթոնի հետ

Ալման Կորիանթոնին կոչ արեց ապաշխարել և դիմել Տիրոջը ներման համար: Կորիանթոնը մտահոգված էր Տիրոջ ծրագրի որոշ մասերով: Ալման օգնեց իր որդուն հասկանալ երջանկության Տիրոջ ծրագիրը, Քրիստոսի Քավությունը, հարությունը և մահից հետո կյանքը: Ալման հիշեցրեց նրան, որ Տերն իր համար գործ ուներ անելու:

Ալմա 39․7-9, 13-19, 40-42

Նկար
Կորիանթոնն ուսուցանում է ժողովրդին

Կորիանթոնը լսեց իր հորը Նա հավատաց Հիսուսին և զղջաց իր մեղքերի համար: Նա իմացավ, որ Տերն արդար է, ինչպես նաև սիրող ու բարի: Կորիանթոնը կրկին ուսուցանում էր իր հոր և եղբոր հետ: Նրանք շատ մարդկանց ուսուցանեցին ապաշխարության և Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու ուրախության և խաղաղության մասին:

Ալմա 42․30-31, 43․1–2, 48․17-18

Տպել