«Գեդեոնը, Ալման և Նեորը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
«Գեդեոնը, Ալման և Նեորը», Մորմոնի Գրքի պատմություններ
Գեդեոնը, Ալման և Նեորը
Պաշտպանել ճշմարտությունը Աստծո խոսքերով
Նեփիացիներն Ալմա Կրտսերին ընտրեցին որպես իրենց գլխավոր դատավոր: Ալման նաև Եկեղեցու քահանայապետն էր:
Նեոր անունով մի մարդ սկսեց մարդկանց ուսուցանել մի բան, որը նա անվանեց Աստծո խոսք: Բայց նա ուսուցանեց մարդկանց, որ նրանք կարիք չունեն հնազանդվելու Աստծուն և կարիք չունեն ապաշխարելու:
Շատերը հավանեցին և հավատացին Նեորի խոսքերին։ Նա ուզում էր, որ մարդիկ իրեն փող տան ու գովեն։ Նա կարծում էր, որ ինքն ավելի լավն էր, քան մյուս մարդիկ: Նա ստեղծեց իր եկեղեցին, և շատ մարդիկ լսեցին նրան:
Մի օր Նեորը հանդիպեց Գեդեոն անունով մի ծեր մարդու։ Գեդեոնը ուսուցիչ էր Աստծո Եկեղեցում և շատ բարիք էր գործել: Նեորը ցանկանում էր, որ մարդիկ հեռանան Եկեղեցուց, ուստի նա վիճեց Գեդեոնի հետ: Գեդեոնն օգտագործեց Աստծո խոսքերը՝ ցույց տալով, որ Նեորը չէր ուսուցանում ճշմարտությունը: Նեորը զայրացավ։ Նա սպանեց Գեդեոնին իր սրով։
Մարդիկ Նեորին բերեցին Ալմայի մոտ դատվելու: Նեհորը փորձեց արդարացնել իր արարքը։ Նա չէր ուզում պատժվել։
Ալման ասաց, որ Նեորի ուսմունքները սխալ էին և կարող էին վնասել մարդկանց: Ալման հետևեց օրենքին: Քանի որ Նեորը սպանեց Գեդեոնին, Նեորը մահապատժի ենթարկվեց։
Մահից առաջ Նեորը ժողովրդին ասաց, որ ինքը ստել էր։ Նա չէր սովորեցրել Աստծո խոսքը: Թեև Նեորն ասաց, որ սխալ է, շատերը հետևեցին նրա օրինակին: Նրանք ստում էին մարդկանց՝ գովասանքի ու փող ստանալու համար։ Բայց մյուսները լսեցին Ալմային: Նրանք հոգ էին տանում աղքատների մասին և պահում Աստծո պատվիրանները: