«Հիսուսն օրհնում է երեխաներին», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Հիսուսն օրհնում է երեխաներին
Ցույց է տալիս իր սերը նրանց հանդեպ
Հիսուս Քրիստոսը ժողովրդին շատ բաներ էր սովորեցրել։ Նա տեսավ, որ նրանց ժամանակ է պետք, որ մտածեն իրենց սովորածի մասին։ Նա խնդրեց նրանց գնալ տուն և աղոթել Երկնային Հորը, որպեսզի հասկանան, թե ինչ էր Նա սովորեցրել իրենց։ Այնուհետև Հիսուսը խոստացավ հաջորդ օրը կրկին այցելել նրանց։
Ժողովուրդը լաց եղավ, քանի որ ուզում էր, որ Հիսուսն ավելի երկար մնար։ Հիսուսը սիրում էր մարդկանց։ Նա տեսնում էր, որ նրանց հավատը շատ ամուր էր։ Նա պատվիրեց նրանց Իր մոտ բերել բոլոր հիվանդ կամ տառապյալ մարդկանց։ Նա ուզում էր բուժել նրանցից յուրաքանչյուրին։
Մարդիկ եկան Նրա մոտ իրենց ընտանիքի հիվանդ անդամների և ընկերների հետ։ Հիսուսը բժշկեց նրանցից յուրաքանչյուրին։ Նրանք այնքան ուրախ էին: Նրանք ծնկի եկան ու համբուրեցին Նրա ոտքերը:
Հիսուսը խնդրեց նրանց Իր մոտ բերել իրենց երեխաներին: Մարդիկ իրենց երեխաներին բերեցին ու Հիսուսի շուրջը գետին դրեցին։
Այն բանից հետո, երբ բոլոր երեխաները Նրա հետ էին, Հիսուսը խնդրեց ժողովրդին ծնկի գալ գետնին։ Նա նույնպես ծնկի իջավ: Ապա Նա աղոթեց Երկնային Հորը։ Նա այնպիսի հրաշալի բաներ ասաց, որ Նրա խոսքերը չէին կարող գրի առնվել։ Մարդիկ ուախությամբ էին լցված:
Հիսուսը ժողովրդին ասաց, որ նրանք օրհնվել են Իր հանդեպ իրենց հավատի շնորհիվ։ Հիսուսը այնքան ուրախություն զգաց, որ սկսեց լաց լինել։
Այնուհետև Հիսուսը օրհնեց յուրաքանչյուր երեխայի մեկ առ մեկ։ Նա աղոթեց Երկնային Հորը նրանցից յուրաքանչյուրի համար։ Հետո նա խնդրեց մարդկանց նայել իրենց երեխաներին ։
Հրեշտակները երկնքից եկան և հավաքվեցին երեխաների շուրջը։ Երբ հրեշտակները օրհնեցին երեխաներին, երկնային լույսը շրջապատեց նրանց։ Մեկ ուրիշ օր Հիսուսը նորից հանդիպեց երեխաներին և օրհնեց նրանց։ Նա նաև օրհնեց երեխաներին, որ կարողանան խոսել։ Նույնիսկ մանուկներն էին խոսում։ Երեխաները հրաշալի բաներ էին սովորեցնում իրենց ծնողներին։