Սուրբ գրությունների պատմություններ
Հարեդը և նրա ընտանիքը


«Հարեդը և նրա ընտանիքը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Եթեր 1–46

Հարեդը և նրա ընտանիքը

Տիրոջ կողմից առաջնորդված ճանապարհորդություն

աշտարակ է կառուցվում, և Հարեդն ու նրա եղբայրը հետևում են, թե ինչպես են մարդիկ վիճում դրա մոտ

Հարեդը և նրա ընտանիքը ապրել են Բաբելոնում Հիսուս Քրիստոսի ծնվելուց հազարավոր տարիներ առաջ։ Նրանք հնազանդվեցին Տիրոջը: Սակայն Բաբելոնում ապրող մարդկանց մեծ մասը չհնազանդվեց Տիրոջը։ Այդ մարդիկ սկսեցին աշտարակ կառուցել` փորձելով հասնել երկինք: Տերը փոխեց ժողովրդի լեզուն, որպեսզի նրանք չկարողանային հասկանալ իրար:

Ծնունդ 11․4-9, Եթեր 1.33

Հարեդի եղբայրը աղոթում է, իսկ Հարեդը հետևում է քաղաքին

Հարեդն ուներ եղբայր: Տերը վստահեց Հարեդի եղբորը: Հարեդը խնդրեց իր եղբորը աղոթել Տիրոջը՝ օգնության համար։ Իր աղոթքում Հարեդի եղբայրը խնդրեց Տիրոջը չփոխել իր ընտանիքի և ընկերների լեզուն։ Այդպես նրանք դեռ կարող էին հասկանալ միմյանց։

Եթեր 1.33-36

Հարեդն ու իր եղբայրը զրուցում են իրենց ընտանիքների հետ

Տերը սիրառատ էր ու բարի։ Նա չփոխեց Հարեդի ընտանիքի և ընկերների լեզուն։ Ավելի ուշ Տերը Հարեդի եղբորն ասաց, որ Նա հատուկ երկիր է պատրաստել նրանց համար։ Տերն ասաց, որ կառաջնորդի նրանց այնտեղ:

Եթեր 1.35-42

Հարեդը, նրա եղբայրը և նրանց ընտանիքները հեռանում են քաղաքից, և նրանք իրենց հետ բերում են բազմաթիվ կենդանիներ

Հարեդը և նրա եղբայրը հավաքեցին իրենց ընտանիքներն ու ընկերներին։ Նրանք հավաքեցին նաև իրենց կենդանիներին և բոլոր տեսակի սերմեր։ Հետո թողեցին իրենց տները և ճանապարհորդեցին անապատով։ Տերը առաջնորդեց նրանց՝ ամպից նրանց հետ խոսելով:

Եթեր 1․40-43, 2․1–6

ընտանիքները հասնում են ծով

Երկար ճանապարհ անցնելուց հետո նրանք հասան ծով։ Ծովի մոտ նրանք ապրեցին չորս տարի։ Երկար ժամանակ Հարեդի եղբայրը չէր աղոթել Տիրոջը:

Եթեր 2․13-14

Հարեդի եղբայրն աղոթում է

Տերը Հարեդի եղբորն ասաց, որ աղոթի կրկին։ Հարեդի եղբայրն ապաշխարեց և աղոթեց Տիրոջը։ Տերը ներեց նրան:

Եթեր 2.14–15

Հարեդի եղբայրը փոքր նավ է կառուցում

Տերը Հարեդի եղբորը սովորեցրեց կառուցել նավեր, որոնք կոչվում էին բեռնանավեր: Ընտանիքները կարող էին բեռնանավով անցնել ծովը դեպի խոստացված երկիրը։

Եթեր 2․15–17

Հարեդի եղբայրը նայում է բեռնանավերին, վրաններին և ծովին

Հարեդի եղբայրը և նրա ընտանիքը կառուցեցին բեռնանավերը։ Նա տեսավ, որ բեռնանավի ներսում լույս չկա։ Նա հարցրեց Տիրոջը, թե արդյոք նրանք պետք է խավարի մեջ ճամփորդեն ծովով։ Տերն ասաց Հարեդի եղբորը, որ մտածի նավերում լույս ունենալու միջոցի մասին:

Եթեր 2․16-19, 22-25

Հիսուս Քրիստոսը փոքր-ինչ տեսանելի է, և Իր ձեռքը ձգվում է, որպեսզի դիպչի Հարեդի եղբոր ձեռքերում գտնվող քարերին

Հարեդի եղբայրը պատրաստեց 16 փոքր, մաքուր քարեր: Նա խնդրեց Տիրոջը դիպչել դրանց և շողացնել դրանք: Տերն առաջ մեկնեց Իր ձեռքը և մատով դիպավ քարերին՝ մեկ առ մեկ։ Հարեդի եղբայրը կարողացավ տեսնել Տիրոջ մատը: Նա զարմացավ, որ Տերն իր նման մարմին ունի։

Եթեր 3․1-8

Հիսուս Քրիստոսը խոսում է Հարեդի եղբոր հետ

Տերն ասաց, որ Հարեդի եղբայրը մեծ հավատք ուներ: Այնուհետև Տերը հայտնվեց և Իր ոգեղեն մարմինը ցույց տվեց Հարեդի եղբորը: Տերն ասաց․ «Ես Հիսուս Քրիստոսն եմ»: Նա ասաց, որ Ինքն ընտրվել է լինելու Փրկիչը։ Նա Հարեդի եղբորը շատ ուրիշ բաներ էլ սովորեցրեց։

Եթեր 3․9-20, 25-27

գրում է Հարեդի եղբայրը, իսկ քարերը նրա մոտ գտնվող ծածկված ամանի մեջ են

Հարեդի եղբայրը վերադարձավ իր ընտանիքի և ընկերների մոտ։ Նա գրի առավ այն, ինչ սովորել էր մինչ Տիրոջ հետ էր։ Նա քարերը դրեց նաև բեռնանավերի մեջ: Այժմ նրանք լույս ունեին իրենց ճանապարհորդության համար։

Եթեր 4․1, 6․2-3

բեռնանավերը ճամփորդում են փոթորկոտ ծովով

Ընտանիքները մտան բեռնանավերը, որ անցնեն ծովը։ Նրանք վստահեցին Տիրոջը, որ հոգ տանի իրենց մասին։ Շատ փոթորիկներ ու ալիքներ եղան: Երբեմն ջուրը ամբողջությամբ ծածկում էր բեռնանավերը։ Բայց նրանք աղոթեցին, և Տերը նրանց նորից ջրի վրա բերեց: Նրանք առ Տերը երախտագիտության շատ երգեր երգեցին։

Եթեր 6․4-10

Հարեդը, նրա եղբայրը և նրանց ընտանիքները հասնում են նոր երկիր

Գրեթե մեկ տարի անց նրանք հասան այն երկիրը, որը Տերը խոստացել էր իրենց։ Նրանք ուրախությունից լաց եղան և շնորհակալություն հայտնեցին Նրան։

Եթեր 6.11-12