«Ալման, Ամուղեկը և Զիզրոմը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Ալման, Ամուղեկը և Զիզրոմը
Աստծուն հավատալու և հնազանդվելու որոշում կայացրեք
Ալման տեսավ, որ Եկեղեցու շատ անդամներ չէին հնազանդվում Աստծո պատվիրաններին: Այսպիսով, Ալման գնաց քաղաքից քաղաք՝ ուսուցանելով Աստծո խոսքը: Շատ մարդիկ ապաշխարեցին։ Հետո Ալման եկավ մի քաղաք, որը կոչվում էր Ամմոնիա: Այդ քաղաքի մարդիկ չլսեցին նրան։ Նրանք թքեցին նրա վրա ու քաղաքից դուրս քշեցին։
Ալման տխրեց, երբ հեռանում էր քաղաքից: Նա մտահոգված էր ժողովրդի համար։ Հետո մի հրեշտակ հայտնվեց նրան: Հրեշտակն ասաց, որ Ալման կարող էր ուրախանալ, քանի որ նա հնազանդվել էր Աստծուն: Հրեշտակն ասաց Ալմային, որ վերադառնա քաղաք և զգուշացնի մարդկանց: Եթե նրանք չապաշխարեն, նրանք կկործանվեն։ Ալման շտապ վերադարձավ։
Երբ Ալման վերադարձավ քաղաքը, նա շատ քաղցած էր: Նա շատ օրեր ծոմ էր պահել։ Ալման Ամուղեկ անունով մի մարդուց ուտելիք խնդրեց:
Ամուղեկը պատմեց Ալմային իր տեսած տեսիլքի մասին: Տեսիլքում հրեշտակն ասել էր Ամուղեկին, որ Ալման Աստծո մարգարե է: Ամուղեկը ցանկանում էր օգնել Ալմային:
Ամուղեկը Ալմային տարավ տուն և նրան ուտելիք տվեց: Ալման շատ օրեր մնաց Ամուղեկի տանը: Աստված օրհնեց Ամուղեկին և նրա ընտանիքին: Ավելի ուշ Աստված Ալմային և Ամուղեկին պատվիրեց, որ քաղաքի մարդկանց ապաշխարության կոչ անեն: Ալման և Ամուղեկը հնազանդվեցին: Աստված նրանց տվեց Իր զորությունը, որպեսզի օգնի նրանց ուսուցանել:
Մարդկանցից մեկը, որը լսում էր նրանց ուսուցումը, կոչվում էր Զիզրոմ: Նա շատ խելացի էր և ուզում էր հնարքով խաբել Ալմային և Ամուղեկին: Զիզրոմն ասաց Ամուղեկին, որ նրան շատ փող կտա, եթե ասի, որ Աստված իրական չէ: Նա ուզում էր, որ Ամուղեկը ստեր, որպեսզի մարդիկ չհավատային Ամուղեկի և Ալմայի ուսուցանածին:
Ալմա 10․29-32, 11․21-25, 12․4-6
Բայց Ամուղեկը չստեց Աստծո մասին: Նա ասաց, որ Աստված իրական է: Ամուղեկը և Ալման գիտեին Զիզրոմի մտքերը: Զիզրոմը ապշած էր և շատ հարցեր տվեց նրանց։ Նրանք ուսուցանեցին Զիզրոմին, որ Աստված ծրագիր ունի բոլոր մարդկանց համար: Զիզրոմը հավատաց այն ամենին, ինչ Ալման և Ամուղեկն ուսուցանեցին Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին:
Ալմա 11․23-46, 12․1-18, 24-34, 14․6-7, 15․6-7
Զիզրոմը շատ էր զղջում իր արած վատ բաների համար։ Նա հիվանդացավ։ Ալման և Ամուղեկը այցելեցին նրան: Ալման ասաց, որ Զիզրոմը կարող էր բժշկվել Հիսուսի հանդեպ իր հավատքի շնորհիվ: Ալման խնդրեց Աստծուն, որ բժշկի նրան: Զիզրոմը ցատկեց ու ոտքի կանգնեց։ Նա բժշկվեց։ Նա մկրտվեց և ուսուցանեց ժողովրդին իր ամբողջ կյանքի ընթացքում: