Սուրբ գրությունների պատմություններ
Վերադարձ Երուսաղեմ


«Վերադարձ Երուսաղեմ», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

«Վերադարձ Երուսաղեմ», Մորմոնի Գրքի պատմություններ

1 Նեփի 3

Վերադարձ Երուսաղեմ

Ճամփորդություն արույրե թիթեղների հետևից

ընտանիքը վրան է տեղադրում

Լեքիի և Սարիայի ընտանիքը ճամփորդում էին անապատում: Երազում Տերն ասաց Լեքիին արույրե թիթեղների վրա գրված սուրբ գրությունների մասին: Թիթեղները գտնվում էին Երուսաղեմում ապրող Լաբան անունով մի մարդու մոտ։ Տերն ասաց, որ Լեքիի ընտանիքը պետք է իր հետ վերցներ արույրե թիթեղները իրենց ճամփորդության ժամանակ:

1 Նեփի 3․1–3, 19-20

Լեքին խոսում է ընտանիքի հետ

Տերն ասաց Լեքիին, որ իր որդիներին հետ ուղարկի Երուսաղեմ՝ արույրե թիթեղները ստանալու համար: Նեփիի եղբայրները դժգոհեցին։ Նրանք Լեքիին ասացին, որ դա դժվար է անել։ Նրանք չէին ցանկանում գնալ։

1 Նեփի 3․4-5

Սարիան, Լեքին և Նեփին զրուցում են

Շատ դժվար էր անել դա, բայց Նեփին ցանկանում էր հնազանդվել: Նա գիտեր, որ Տերը կօգներ իրեն ու իր եղբայրներին։ Նեփին ասաց Լեքիին, որ կվերադառնա Երուսաղեմ և ձեռք կբերի արույրե թիթեղները:

1 Նեփի 3․6-8

եղբայրները Երուսաղեմի մոտ

Լամանը, Լեմուելը, Սամն ու Նեփին վերադարձան Երուսաղեմ։ Երբ նրանք տեղ հասան, որոշեցին, որ Լամանը կգնար Լաբանի տուն և կխնդրեր արույրե թիթեղները:

1 Նեփի 3․9-11

Լաբանը և Լամանը

Երբ Լամանը խնդրեց արույեր թիթեղները, Լաբանը նրան ավազակ անվանեց: Լաբանն ասաց, որ կսպանի Լամանին:

1 Նեփի 17․14-13

Լամանը փախչում է պահակներից

Լամանը փախավ և պատմեց իր եղբայրներին, թե ինչ է պատահել:

1 Նեփի 3․14

Նեփին խոսում է եղբայրների հետ

Չորս եղբայրները տխրեցին։ Լամանը, Լեմուելը և Սամը ցանկանում էին վերադառնալ իրենց ծնողների մոտ՝ անապատ, բայց Նեփին մի միտք առաջարկեց: Նա ասաց, որ նրանք կարող են առևտուր անել Լաբանի հետ՝ արույրե թիթեղները ստանալու համար: Նրանք վերադարձան Երուսաղեմի իրենց տունը և վերցրին իրենց ամբողջ ոսկին ու արծաթը առևտրի համար:

1 Նեփի 3.14-16, 22-24

եղբայրները փախչում են պահակներից

Երբ նրանք Լաբանին ցույց տվեցին ոսկին ու արծաթը, նա ուզեց այդ ամենը։ Բայց նա դեռևս չէր ցանկանում նրանց տալ արույրե թիթեղները։ Փոխարենը, նա իր ծառաներին պատվիրեց, որ սպանեն եղբայրներին, որպեսզի ինքը կարողանար վերցնել նրանց ոսկին ու արծաթը։

1 Նեփի 3․16, 23-25

եղբայրները թաքնվում են պահակներից

Չորս եղբայրներն իրենց կյանքը փրկելու համար փախուստի դիմեցին և թողեցին իրենց ոսկին ու արծաթը։ Լաբանի ծառաները չկարողացան բռնել նրանց։ Եղբայրները թաքնվեցին քարանձավում։

1 Նեփի 3․26-27

Լամանը և Լեմուելը զայրանում են Նեփիի և Սամի վրա

Այդ դժվարություններից հետո Լամանը և Լեմուելը զայրացած էին Նեփիի վրա: Նրանք փայտով ծեծեցին Նեփիին ու Սամին։

1 Նեփի 3.28

հրեշտակը խոսում է Լամանի և Լեմուելի հետ

Հանկարծ մի հրեշտակ հայտնվեց և հարցրեց, թե ինչու են նրանք հարվածում Նեփիին: Հրեշտակն ասաց, որ Նեփին ընտրվել է նրանց առաջնորդելու համար: Հետո հրեշտակը նրանց ասաց, որ վերադառնան Երուսաղեմ: Տերը նրանց համար ճանապարհ էր պատրաստելու արույրե թիթեղները ստանալու համար:

1 Նեփի 3.29