«Լեքին և Սարիան հեռանում են Երուսաղեմից», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
«Լեքին և Սարիան հեռանում են Երուսաղեմից», Մորմոնի Գրքի պատմություններ
Լեքին և Սարիան հեռանում են Երուսաղեմից
Տիրոջ նախազգուշացումը ընտանիքին
Լեքին և Սարիան իրենց երեխաների հետ ապրում էին Երուսաղեմում: Լեքին տեսիլք է տեսնում Տիրոջից: Նա տեսնում է, որ մի օր մի Փրկիչ է գալու աշխարհ: Տերը նաև ցույց տվեց նրան, որ Երուսաղեմը կործանվելու է:
Լեքին պատմեց մարդկանց իր տեսիլքի մասին: Նա ասաց նրանց, որ Հիսուս Քրիստոսը մի օր գալու է՝ փրկելու աշխարհը:
Լեքին նաև մարդկանց ասաց, որ Երուսաղեմը կործանվելու է։ Նա նրանց հրավիրեց, որ ապաշխարեն:
Ժողովուրդը զայրացած էր։ Տերը նորից խոսեց Լեքիի հետ երազի մեջ: Լեքին իմացավ, որ ինքը և իր ընտանիքը ապահով չեն լինի Երուսաղեմում: Նրանք ստիպված էին հեռանալ։
Լեքին և Սարիան հնազանդվեցին Տիրոջը: Նրանք ընտանիքով հեռացան քաղաքից։ Լեքին և Սարիան ունեին չորս որդի՝ Լամանը, Լեմուելը, Սամը և Նեփին: Նրանք ստիպված եղան թողնել իրենց տունն ու գեղեցիկ իրերը։
Ընտանիքը ճամփորդում էր Կարմիր ծովին մոտիկ գտնվող անապատում: Լեքին գոհություն հայտնեց Տիրոջը իր ընտանիքին օրհնելու համար: Նա ուսուցանեց իր ընտանիքին հետևել Տիրոջը և պահել Նրա պատվիրանները:
Լամանը և Լեմուելը դժգոհեցին։ Նրանք կարոտել էին իրենց տունն ու այն ամենը, ինչ թողել էին: Նրանք չէին հասկանում, թե Տերն ինչու խնդրեց իրենց հեռանալ: Նրանք չէին հավատում, որ Երուսաղեմի նման մեծ քաղաքը կարող է կործանվել:
Լամանը և Լեմուելը կարծում էին, որ Լեքիի տեսիլքները նրա երևակայության արդյունքն էին։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նրանց ընտանիքը ընդմիշտ կորչի անապատում:
Նեփին ցանկանում էր անձամբ իմանալ, որ այն, ինչ Լեքին ասում էր, ճշմարիտ է։ Նա աղոթեց և հարցրեց Տիրոջը:
Տերն ուղարկեց Սուրբ Հոգուն, որ օգնի Նեփիին հավատալ իր հոր խոսքերին: Նեփին հավատաց Տիրոջը և իր սովորածով կիսվեց իր եղբայրների հետ: Սամը լսեց Նեփիին և հավատաց նրան, բայց Լամանն ու Լեմուելը չհավատացին: