Scripture Stories
Ձիթենիները


«Ձիթենիները», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Հակոբ 5-6

Ձիթենիները

Աստծո սերը Իր ժողովրդի հանդեպ

Նկար
Ձիթենիների նկարն է ցուցադրվում, երբ խոսում է Հակոբը

Հակոբը Աստծո մարգարե էր: Նա ցանկանում էր ուսուցանել նեփիացիներին այն մասին, թե որքան է Աստված սիրում Իր ժողովրդին: Հակոբը նրանց պատմեց մի պատմություն ձիթենիների այգու մասին: Այգու Տերը և Նրա ծառան միասին խնամում էին այգին:

Հակոբ 5․1–4, 7, 6․4–5

Նկար
Այգու տերը բահով փորում է ձիթենու շուրջը

Տերն ուներ մի հատուկ ձիթենի, որը լավ պտուղ էր տալիս: Հակոբն ասաց, որ այս ծառը նման էր Աստծո ժողովրդին կամ Իսրայելի տանը։ Պտուղը նման էր մարդկանց արարքներին։ Տերը մեծ խնամքով հոգ տարավ այդ ծառի մասին: Նա օգնեց, որ այն աճի՝ սնուցելով դրա արմատները և էտելով ճյուղերը։ Նա տվեց այդ ծառին այն, ինչ անհրաժեշտ էր ապրելու համար:

Հակոբ 5․1-3, 5, 6․1, 7

Նկար
ձիթենին սկսում է չորանալ

Որոշ ժամանակ անց Նրա հատուկ ծառը սկսեց չորանալ: Միայն մի քանի առողջ ճյուղեր մնացին։ Դա տխրեցրեց Տիրոջը: Նա ցանկանում էր, որ այն շարունակի լավ պտուղներ տալ։

Հակոբ 5․3, 6–8

Նկար
այգու տերը կտրում և հեռացնում է առողջ ճյուղը

Առողջ ճյուղերը փրկելու համար Տերը հեռացրեց դրանք և պատվաստեց այլ ծառերին։ Հետո Նա կտրած ճյուղերը փոխարինեց այլ ծառերի առողջ ճյուղերով:

Հակոբ 5․7-14

Նկար
Այգու Տերը և ծառաները խնամում են ձիթենիները

Անցավ երկար ժամանակ։ Տերն ու նրա ծառան հաճախ էին գալիս այգի։ Նրանք հոգ էին տանում Տիրոջ այդ հատուկ ծառի մասին: Նրանք նաև խնամում էին այն հատուկ ճյուղերը, որոնք ցրված էին ամբողջ այգու ծառերի վրա։ Աճած պտղի մեծ մասը բարի էր: Բարի պտուղը ուրախացրեց Տիրոջն ու Նրա ծառային:

Հակոբ 5․15-29, 31

Նկար
Այգու տերը ծառայի հետ խոսում է ձիթենիների մասին

Որոշ ժամանակ անց բոլոր ծառերը ավելի շատ պտուղ տվեցին: Բայց հիմա բոլոր պտուղները վատն էին: Տերը շատ տխրեց։ Նա չէր ուզում կորցնել Իր այգին կամ դրա պտուղը: Նա ջանասիրաբար աշխատել էր Իր ծառերին օգնելու համար: Նա մտածում էր, թե ուրիշ ի՞նչ կարող էր անել: Նա խոսեց ծառայի հետ և որոշեց շարունակել խնամել:

Հակոբ 5․29–51

Նկար
աշխատողը կտրում և հեռացնում է առողջ ճյուղը

Իր այգին փրկելու համար Տերը պատվիրեց հավաքել ճյուղերը, որոնք Նա հեռացրել էր իր հատուկ ծառից: Նա ասաց, որ դրանք նորից պատվաստեն հատուկ ծառին։

Հակոբ 5․51–60

Նկար
Առողջ ճյուղերը պատվաստվում են տարբեր ձիթենիների վրա

Սա վերջին անգամն էր, որ Տերն աշխատելու էր Իր այգում: Նա օգնության կանչեց մյուս ծառաներին։ Բոլորը միասին հավաքեցին և պատվաստեցին ճյուղերը:

Հակոբ 5․61–72

Նկար
ձիթենիների ճյուղերը՝ պտղով

Նրանք խնամեցին բոլոր ծառերը։ Նրանք հեռացրին վատ ճյուղերը, իսկ բարի ճյուղերը պահեցին։ Որոշ ժամանակ անց Տիրոջ հատուկ ծառը կրկին բարի պտուղ առաջ բերեց: Մյուս ծառերը նույնպես պտուղ տվեցին, որը նույնքան լավն էր, որքան հատուկ ծառի պտուղը: Տերը ուրախացավ։ Նրա ծառերը փրկվեցին։ Նրանք բոլորն առաջ բերեցին այն պտուղը, որը Նա ցանկանում էր, որ ծառերն ունենան:

Հակոբ 5․73–75

Նկար
այգու Տերն ու ծառաները նայում են մի մեծ առողջ ձիթենու

Տերը շնորհակալություն հայտնեց ծառաներին։ Նա ասաց նրանց, որ իրենք օրհնվել են ջանասիրաբար աշխատելու և Իր պատվիրանները պահելու համար: Նա պտղով կիսվեց նրանց հետ, և դա նրանց շատ ուրախացրեց։ Երկար ժամանակ Տերը վայելում էր պտուղը:

Հակոբ 5․75-77

Նկար
Հիսուս Քրիստոսի պատկերը ցուցադրվում է, երբ Հակոբը խոսում է

Հակոբը վերջացրեց ձիթենիների պատմությունը։ Նա ուսուցանեց մարդկանց, որ Աստված հոգ է տանում նրանց մասին ճիշտ այնպես, ինչպես այգու Տերն էր խնամում Իր ծառերը: Հակոբը խնդրեց բոլորին ապաշխարել և ավելի մոտենալ Աստծուն: Նա սովորեցրեց նրանց սիրել և ծառայել Աստծուն, քանի որ Աստված միշտ ձգտում է օգնել նրանց:

Հակոբ 6․1-5, 7, 11

Տպել