«Սարիա», Մորմոնի Գրքի պատմություններ
«Սարիա», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Սարիա
Կնոջ հավատքի ճամփորդությունը
Սարիան իր ընտանիքի հետ ապրում էր Երուսաղեմում։ Նրա ամուսինը՝ Լեքին Աստծո մարգարե էր: Մի օր Տերը հանձնարարեց Լեքիին իր ընտանիքի հետ հեռանալ Երուսաղեմից:
Սարիան հավատք ուներ Տիրոջ հանդեպ: Նա և իր ընտանիքը հեռացան իրենց տնից: Նրանք թողեցին իրենց ոսկին և արծաթը, որպեսզի Լեքիի հետ գնան անապատ:
Սարիան և Լեքին վերցրին ուտելիք և այլ իրեր, որոնց կարիքն ունեին: Շատ օրեր ճամփորդելուց հետո նրանք վրաններ տեղադրեցին՝ ապրելու անապատում։ Հետո նրանք զոհասեղան կառուցեցին և շնորհակալություն հայտնեցին Տիրոջը Նրա օգնության համար:
Մի օր Տերը Սարիայի և Լեքիի որդիներին պատվիրեց գնալ Երուսաղեմ և ձեռք բերել արույրե թիթեղները: Սարիան վախեցավ, երբ որդիները չվերադարձան։ Նա կարծում էր, թե նրանք մահացել են։ Լեքին մխիթարեց Սարիային: Նրանք որոշեցին վստահել, որ Տերը կպաշտպանի իրենց որդիներին:
Սարիան չափազանց ուրախացավ, երբ նրա որդիները վերադարձան Երուսաղեմից։ Այժմ նա գիտեր, որ Տերը պաշտպանել է նրանց: Նա վստահ էր, որ Տերն էր նրանց զորություն տվել անելու այն, ինչ Նա պատվիրել էր: Սարիայի ողջ ընտանիքը երջանիկ էր, և նրանք գոհություն հայտնեցին Տիրոջը: