«Փոթորիկ ծովում», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
«Փոթորիկ ծովում», Մորմոնի Գրքի պատմություններ
Փոթորիկ ծովում
Խաղաղություն գտնել Տիրոջ մեջ
Տերն ասաց Լեքիին, որ ժամանակն է նավ նստել: Ընտանիքները շատ ուտելիք հավաքեցին ճամփորդության համար։ Որից հետո բոլորը նավ նստեցին և նավարկեցին դեպի խոստումի երկիրը։
Շատ օրեր ծովում մնալուց հետո ոմանք սկսեցին անհարգալից և կոպիտ լինել։ Նրանք մոռացան, որ Տերն է օգնել իրենց:
Նեփին անհանգստացած էր, որ նրանք կարող էին վշտացնել Տիրոջը: Առանց Տիրոջ օգնության՝ նրանց նավը անվտանգ չէր լինի: Նեփին խնդրեց իր եղբայրներին կանգ առնել:
Լամանը և Լեմուելը բարկացած էին Նեփիի վրա: Նրանք կապեցին նրան և չարությամբ էին լցված նրա հանդեպ։ Նրանք չհնազանդվեցին Տիրոջը, և Լիահոնան դադարեց աշխատել: Շուտով մեծ փոթորիկ բարձրացավ։ Երեք օր փոթորկի մեջ մնալուց հետո նրանք բոլորը վախենում էին, որ կխեղդվեն։
Նեփիի ընտանիքը աղաչեց, որ Լամանն ու Լեմուելն ազատ արձակեն Նեփիին: Բայց Լամանն ու Լեմուելը դեռ թույլ չէին տալիս, որ որևէ մեկը արձակի Նեփիին: Սարիան և Լեքին տխուր էին և լրջորեն հիվանդացան: Փոթորիկը չէր դադարում։
Չորրորդ օրը Լամանը և Լեմուելը հասկացան, որ նավը խորտակվելու էր: Նրանք ապաշխարեցին և արձակեցին Նեփիին: Երբ Նեփին աղոթեց, փոթորիկը դադարեց: Լիահոնան նորից աշխատեց: Նեփին այն օգտագործեց նավը ճիշտ ուղղությամբ ղեկավարելու համար:
Շատ օրեր անց ընտանիքները հասան խոստումի երկիր։