Scripture Stories
Ալման և իր ժողովուրդը


«Ալման և իր ժողովուրդը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Մոսիա 23-25

Ալման և իր ժողովուրդը

Ուժ Աստծուց՝ դժվար ժամանակներում

Նկար
Ալման և այլ մարդիկ նայում են իրենց տներին

Ալման և իր ժողովուրդը ապրում էին մի գեղեցիկ երկրում։ Նրանք սերմեր ցանեցին և տներ կառուցեցին։ Ալման Աստծո քահանա էր։ Նա իր ժողովրդին սովորեցրեց սիրել միմյանց։ Մարդիկ լսեցին Ալմային և պահեցին Աստծո պատվիրանները։ Նրանց ընտանիքները մեծացան, և նրանք քաղաք կառուցեցին։

Մոսիա 23․4-5, 15-20

Նկար
Ալման խոսում է Լամանացիների հետ

Մի օր եկան Լամանացիների զորքերը։ Նրանք մոլորվել էին։ Լամանացիները խոստացան հանգիստ թողնել Ալմայի ժողովրդին, եթե Ալման օգներ գտնել իրենց տուն տանող ճանապարհը։ Ալման Լամանացիներին ցույց տվեց, թե ինչպես վերադառնալ իրենց երկիրը։

Մոսիա 23․25, 30, 36-37

Նկար
Ամուղոնը և պահակները հսկում են Ալմային և նրա ժողովրդին

Լամանացիները չպահեցին իրենց խոստումը։ Փոխարենը, նրանք տիրացան երկրին և պահակներին խնդրեցին հետևել Ալմայի ժողովրդին։ Նրանք նաև Ամուղոն անունով մի Նեփիացու թագավոր կարգեցին Ալմայի ժողովրդի վրա։ Ամուղոնը կեղծ քահանաների առաջնորդ էր։ Նա և իր քահանաները սպանել էին Աստծո մարգարեին և շատ այլ վատ բաներ էին արել։

Մոսիա 17․12-13, 23․31-32, 37-39, 24․9

Նկար
Ամուղոնը բարկացած է

Ամուղոնը բարկացած էր Ալմայի վրա։ Նա ստիպում էր Ալմայի ժողովրդին շատ ծանր աշխատանքներ կատարել և վատ էր վերաբերում նրանց։ Ալմայի ժողովրդի համար շատ դժվար էր։

Մոսիա 24․8-9

Նկար
Ալման աղոթում է, իսկ Ամուղոնը հետին պլանում զայրանում է

Նրանք աղոթեցին Աստծուն օգնության համար։ Ամուղոնը նրանց հրամայեց այլևս չաղոթել։ Նա ասաց, որ ով աղոթեր, կսպանվեր։

Մոսիա 24.10-11

Նկար
Ալման և մի կին օգնում են ծերունուն կանգնել

Ալման և նրա ժողովուրդը դադարեցին բարձրաձայն աղոթել։ Փոխարենը, նրանք աղոթում էին իրենց սրտերում։ Աստված լսեց նրանց աղոթքները։ Նա մխիթարեց նրանց և խոստացավ օգնել նրանց փախչել։ Աստված հեշտացրեց նրանց ծանր աշխատանքը։ Մարդիկ համբերատար էին և ուրախ, երբ լսում էին Աստծուն։ Նրանք գիտեին, որ Նա օգնում էր իրենց։

Մոսիա 24․12–15

Նկար
Ալման գիշերով իր ժողովրդին տանում է հեռու

Ալմայի ժողովուրդը վստահում էր Աստծուն և մեծ հավատ ուներ Նրա հանդեպ։ Մի օր Աստված նրանց ասաց, որ ժամանակն է հեռանալ։ Այդ գիշեր Ալման և իր մարդիկ պատրաստվեցին։ Նրանք հավաքեցին իրենց բոլոր անասուններին ու ուտելիքը։ Առավոտյան Աստված լամանացիների վրա խորը քուն բերեց։ Այնուհետև Ալման և նրա մարդիկ փախան և ամբողջ օրը ճամփորդեցին։

Մոսիա 24․16-20

Նկար
Ալման և նրա ժողովուրդը նայում են Զարահեմլային

Այդ գիշեր բոլոր տղամարդիկ, կանայք և երեխաները շնորհակալություն հայտնեցին Աստծուն։ Նրանք գիտեին, որ միայն Աստված կարող էր օգնել իրենց։ Նրանք շատ օրեր ճամփորդեցին և եկան Զարահեմլայի երկիր։ Նեփիացիները ողջունեցին նրանց, և Ալման բոլորին ուսուցանեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալու մասին։ Շատերը հավատացին և մկրտվեցին։

Մոսիա 24․20-25, 25․14-24

Տպել