«Աբինադին և Նոյ թագավորը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Աբինադին և Նոյ թագավորը
Ուղերձ մարգարեից
Նոյ թագավորը իշխում էր Նեփիի երկրում ապրող Նեփիացիների վրա։ Նոյը ստիպեց իր ժողովրդին իրեն շատ փող տալ, իսկ հետո ծախսեց այն իր համար լավ բաների վրա։ Նա կանչեց քահանաներ, որոնք հպարտ էին օգնելու նրան կառավարել։ Նոյը չէր պահում Աստծո պատվիրանները։ Փոխարենը, նա շատ չար բաներ էր անում։
Նոյն իր ժողովրդին նույնպես ամբարիշտ դարձրեց։ Նրանք չէին հետևում Տիրոջը։
Երկրում ապրում էր Աստծո մարգարեն՝ Աբինադի անունով։ Տերն ուղարկեց Աբինադիին, որպեսզի ապաշխարության կոչ աներ Նոյին և նրա ժողովրդին։
Աբինադին ասաց մարդկանց, որ Տերը ցանկանում է, որ նրանք ապաշխարեն։ Եթե նրանք չապաշխարեին, Տերը թույլ կտար թշնամիներին գալ իրենց երկիր և իշխել նրանց վրա։ Նրանց թշնամիները շատ կդժվարացնեին Նոյի և նրա ժողովրդի կյանքը։
Ժողովուրդը զայրացած էր Աբինադիի վրա նրա ասածների պատճառով։ Նրանք ցանկանում էին սպանել Աբինադիին, բայց Տերը պաշտպանեց նրան և օգնեց փախչել։
Նոյը նույնպես ցանկանում էր սպանել Աբինադիին։ Նոյը չէր հավատում Տիրոջը։ Նա և իր ժողովուրդը չապաշխարեցին։
Երկու տարի անց Տերը Աբինադիին հետ ուղարկեց՝ նախազգուշացնելու ժողովրդին։ Աբինադին ասաց մարդկանց, որ նրանց թշնամիները կվերցնեն երկիրը, քանի որ նրանք չեն ապաշխարել։ Ժողովուրդը բարկացած էր Աբինադիի վրա։ Նրանք ասացին, որ իրենք ոչ մի վատ բան չեն արել և չեն ապաշխարելու։ Նրանք կապեցին Աբինադիին և տարան Նոյի մոտ։
Նոյն ու իր քահանաները մի ծրագիր մտածեցին։ Քահանաները փորձեցին ծուղակը գցել Աբինադիին՝ բազմաթիվ հարցեր տալով նրան։ Բայց Աբինադին խիզախորեն պատասխանում էր նրանց։ Աբինադիի պատասխանները զարմացրին քահանաներին։ Նրանք չէին կարողանում ծուղակը գցել նրան։ Աբինադին ասաց քահանաներին, որ նրանք ավելի շատ մտածում են փողի մասին, քան շիտակ գործելու։
Նոյը հրամայեց իր քահանաներին սպանել Աբինադիին։ Բայց Աբինադին զգուշացրեց նրանց, որ չդիպչեն իրեն։ Նրա դեմքը շողում էր Աստծո զորությամբ։ Աբինադին ասաց, որ քահանաները չէին սովորեցրել Աստծո օրենքները։ Աբինադին ուսուցանեց նրանց, որ Հիսուս Քրիստոսը կծնվի, կմահանա մեզ համար և հարություն կառնի։ Նա ասաց, որ Հիսուսը կների նրանց, եթե նրանք ապաշխարեն։
Աբինադին ավարտեց ուղերձը, որը Տերն ուղարկեց նրան՝ հաղորդելու ժողովրդին։ Նոյը դեռ զայրացած էր։ Նա ասաց իր քահանաներին, որ Աբինադիին տանեն և մահապատժի ենթարկեն։
Քահանաներից մեկը` Ալման, հավատաց Աբինադիին։ Ալման փորձեց փրկել Աբինադիին։ Բայց հիմա Նոյը բարկացած էր նաև Ալմայի վրա և ստիպեց նրան հեռանալ։
Քահանաները Աբինադիին ասացին, որ նա կարող է ապրել, եթե ասի, որ իր ուսուցանածը ճիշտ չէ։ Բայց Աբինադին ասաց, որ ինքը ուսուցանել է ճշմարտությունը։ Նոյն ու նրա քահանաները նորից զայրացան։ Նրանք Աբինադիին սպանեցին կրակով։ Նոյի պահակախումբը փորձեց սպանել նաև Ալմային։ Բայց Ալման թաքնվեց և գրի առավ Աբինադիի խոսքերը։