«Եթեր մարգարեն», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Եթեր մարգարեն
Տիրոջ նախազգուշացումը ազգին
Տերը խոստացված երկիր բերեց Հարեդի եղբորը և նրա ընտանիքին։ Նրանք խոնարհ էին և պահում էին Աստծո պատվիրանները։ Նրանց խումբը տարիների ընթացքում մեծացավ, և նրանք ցանկացան, որ թագավոր առաջնորդի իրենց։ Հարեդի եղբայրը զգուշացրեց նրանց, որ թագավոր ունենալը կարող է դժվարությունների հանգեցնել, բայց նա թույլ տվեց նրանց թագավոր ընտրել։
Հարյուրավոր տարիներ հարեդացիներն ապրում էին խոստացված երկրում։ Երբեմն նրանց թագավորները նրանց առաջնորդում էին բարիք գործել, բայց երբեմն էլ՝ ոչ։ Աստծո մարգարեները զգուշացնում էին նրանց ապաշխարել։ Երբ նրանք լսում էին և պահում Աստծո պատվիրանները, Նա օրհնում էր նրանց։ Հարեդացիների վերջին մարգարեի անունն էր Եթեր։
Եթեր 7․23-27, 9․26-30, 10․16-17, 28, 11․1-8, 12-13, 20-22, 12․2
Մարդիկ չէին հնազանդվում Աստծուն։ Բայց Տիրոջ Հոգին Եթերի հետ էր։ Նա ուսուցանում էր նրանց առավոտից երեկո։ Նա ասաց, որ հավատան Աստծուն և ապաշխարեն, այլապես նրանք կկործանվեն։ Եթե նրանք հավատ ունենային, կարող էին Աստծո հետ կրկին ապրելու հույս ունենալ և ուժ՝ բարի գործեր կատարելու համար։ Մարդիկ չհավատացին։
Եթերը հետևում էր, թե ինչ են անում մարդիկ։ Նա ցերեկը թաքնվում էր քարայրում և գրի առնում իր տեսածները։ Մարդիկ չէին ապաշխարում և սկսում էին կռվել միմյանց հետ։
Եթերը տեսավ, որ Հարեդացիների թագավոր Կորիանթումրը պետք է կռվեր բազմաթիվ մարդկանց հետ, որոնք ցանկանում էին թագավոր դառնալ։ Կորիանթումրն իր բանակն օգտագործեց իրեն պաշտպանելու համար։
Մի օր Տերը պատվիրեց Եթերին զգուշացնել Կորիանթումրին և նրա ժողովրդին ապաշխարել։ Եթե հնազանդվեին, Տերը կօգներ ժողովրդին և թույլ կտար Կորիանթումրին պահել իր թագավորությունը։ Եթե ոչ, մարդիկ կկործանեին միմյանց։ Կորիանթումրը բավական երկար կապրի, որպեսզի տեսնի Տիրոջ խոսքերի ճշմարիտ լինելը։ Ապա նա նույնպես կմեռնի։
Կորիանթումրը և նրա ժողովուրդը չապաշխարեցին։ Մարդիկ փորձեցին սպանել Եթերին, բայց Եթերը փախավ իր քարայրը։ Սիզ անունով մի մարդ կռվեց Կորիանթումրի դեմ։ Մարդիկ իրենց ընտրությամբ միանում էին Սիզի կամ Կորիանթումրի բանակին։ Երկու բանակները բազմաթիվ մարտեր ունեցան։ Շատ մարդիկ մահացան։
Կորիանթումրը հիշում է Եթերի խոսքերը։ Նա վշտացած էր, որ իր ժողովրդից շատերն էին մահացել։ Նա հիշեց, որ բոլոր մարգարեները զգուշացրել էին, որ դա տեղի կունենա։ Նա սկսեց զղջալ և նամակ ուղարկեց Սիզին։ Նա հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել թագավորությունից՝ հանուն իր ժողովրդի փրկության։ Բայց Սիզը ցանկանում էր կռվել։
Կորիանթումրի ժողովուրդը զայրացած էր և ուզում էր կռվել։ Սիզի ժողովուրդը նույնպես զայրացած էր և ուզում էր կռվել։ Ոչ ոք չէր ցանկանում ապաշխարել։ Եթերը տեսավ, որ բոլորը գնացին մարտի։ Դարձյալ շատ մարդիկ մահացան։
Կորիանթումրը ցանկանում էր դադարեցնել պատերազմը։ Նա խնդրեց Սիզին վերցնել թագավորությունը և չվնասել իր ժողովրդին։ Բայց բոլորը զայրացած էին։ Նրանք չունեին Տիրոջ Հոգին։ Եթերը տեսավ, որ բոլորը շարունակեցին կռվել այնքան ժամանակ, մինչև Կորիանթումրը մնաց միակ ողջ հարեդացին։ Հետո Կորիանթումրը նվաղեց։
Եթերը տեսավ, որ այն ամենը, ինչ Տերն ասել էր, կատարվեց։ Եթերն ավարտեց գրի առնել տեղի ունեցածը։ Հետո նա համոզվեց, որ մարդիկ կկարողանան գտնել իր գրածները, երբ ինքը հեռանա։ Եթերը վստահում էր Աստծուն և անհամբեր սպասում էր, որ մի օր Նրա հետ կլինի։