«Թեանկումը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Թեանկում
Պաշտպանում է իր ժողովրդին
Թեանկումը Մորոնի զորավարի բանակի առաջնորդ էր։ Նա փորձում էր Նեփիացիների քաղաքները պաշտպանել Լամանացիներից։
Ամաղիկիան Նեփիացի էր, որ դարձավ Լամանացիների թագավոր։ Նա ուզում էր իշխել նաև Նեփիացիների վրա։ Նա հարձակվեց Նեփիացիների վրա և գրավեց բազմաթիվ քաղաքներ։
Ալմա 47․1, 35, 48․1-4, 51․23-28
Թեանկումի զորքը գնաց կանգնեցնելու Ամաղիկիայի զորքի առաջընթացը, մինչ նրանք կհարձակվեին Նեփիացիների քաղաքների վրա։
Զորքերը կռվում են ողջ օրվա ընթացքում։ Թեանկումը և նրա զորքը կռվեց ավելի մեծ ուժով և հմտությամբ, քան Ամաղիկիայի զորքը։ Բայց զորքերից և ոչ մեկը չհաղթեց։ Երբ մութն ընկավ, երկու կողմերն էլ դադարեցրին կռիվը, որպեսզի հանգստանան։
Ալմա 51․31—32
Բայց Թեանկումը չէր հանգստանում։ Նա իր ծառայի հետ գաղտնի մոտեցավ Ամաղիկիայի ճամբարին։
Թեանկումը մտավ Ամաղիկիայի վրանը։ Նա սպանեց Ամաղիկիային՝ նախքան Ամաղիկիան կարթնանար։ Այնուհետև Թեանկումը վերադարձավ իր ճամբար և ասաց իր զինվորներին, որ պատրաստ լինեն կռվելու։
Երբ Լամանացիները արթնացան, նրանք տեսան, որ Ամաղիկիան մահացել է։ Նրանք նաև տեսան, որ Թեանկումը և նրա բանակը պատրաստ են կռվել իրենց դեմ։
Լամանացիները վախեցան և փախուստի դիմեցին։ Թեանկումի ծրագրի շնորհիվ Լամանացիները վախեցան հարձակվել Նեփիացիների ավելի շատ քաղաքների վրա։ Այժմ Թեանկումը ժամանակ ուներ Նեփիացիների քաղաքներն ավելի ապահով դարձնելու համար։ Նա ջանասիրաբար աշխատեց իր ժողովրդին պաշտպանելու համար։ Նա կարողացավ ապահով պահել Նեփիացիների շատ քաղաքներ։