«Ենովս», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
«Ենովս», Մորմոնի Գրքի պատմություններ
Ենովս
Տիրոջն ուղղված մի հզոր աղոթք
Հակոբը թիթեղները տվեց իր որդի Ենովսին։ Ենովսը դրանց վրա գրեց այնպես, ինչպես Հակոբն էր գրել։ Մի օր Ենովսը գնաց անտառ որսի։ Նա հիշեց այն, ինչ իր հայրն էր սովորեցնում Տիրոջ մասին: Հակոբն ուսուցանել էր Ենովսին, որ Տիրոջը հետևելը նրան ուրախություն կբերի:
Ենովսը ցանկանում էր զգալ այն ուրախությունը, որի մասին խոսել էր իր հայրը։ Նա որոշեց աղոթել Տիրոջը: Նա աղոթեց մի ամբողջ օր ու գիշեր։
Տերն ասաց Ենովսին, որ նրա մեղքերը ներված են: Ենովսն իրեն շատ երջանիկ էր զգում։ Ենովսն օրհնվեց Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքի շնորհիվ:
Ենովսը ցանկանում էր, որ նեփիացիները նույնպես զգան այդ երջանկությունը: Նա շարունակեց աղոթել։ Նա խնդրեց Տիրոջը, որ Նեփիացիները զգան նույն ուրախությունը:
Տերն ասաց Ենովսին, որ Ինքը կլինի նեփիացիների հետ, եթե նրանք պահեն Իր պատվիրանները: Երբ Ենովսը լսեց դա, նրա հավատքն առ Տերն ավելի ուժեղացավ:
Ենովսը նորից աղոթեց։ Նա խնդրեց Տիրոջը օրհնել լամանացիներին և պահպանել թիթեղների գրությունները: Նա ցանկանում էր, որ լամանացիները կարողանան կարդալ թիթեղները և հավատալ Տիրոջը: Տերը խոստացավ Ենովսին, որ լամանացիները մի օր կկարդան գրությունները: