Scripture Stories
Ալման Մորմոնի ջրերում


«Ալման Մորմոնի ջրերում», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Մոսիա 18, 23

Ալման Մորմոնի ջրերում

Դառնալ Աստծո ժողովուրդ

Նկար
Ալման նայում է ջրին

Ալման եղել է Նոյ թագավորի քահանան։ Ալման փորձեց փրկել Աբինադիին՝ Աստծո մարգարեին, որին Նոյը ցանկանում էր սպանել: Բայց Նոյը բարկացավ Ալմայի վրա և ցանկացավ սպանել նաև Ալմային։ Ալման փախավ Նոյից՝ ապահով մնալու համար։ Օրվա ընթացքում Ալման թաքնվում էր մոտիկ մի վայրի, որը կոչվում էր Մորմոնի ջրեր։

Մոսիա 17․2-4, 18․4-5, 8

Նկար
Ալման ծնկի է գալիս և աղոթում ջրի մոտ

Ալման հավատում էր այն ամենին, ինչ Աբինադին ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի մասին։ Նա խնդրեց Աստծուն ներել իրեն իր մեղքերն ու սխալները։

Մոսիա 18․1-2

Նկար
Ալման գիշերով քաղաքում

Ալման առանձին հանդիպեց մարդկանց և ուսուցանեց նրանց Հիսուսի մասին։ Նա սովորեցնում էր բոլոր լսողներին։

Մոսիա 18․1-3

Նկար
Մարդիկ լսում են Ալմային, որը ուսուցանում է ջրի մոտ

Շատերը հավատացին Ալմային։ Նրանք գնացին Մորմոնի ջրերի մոտ՝ լսելու, թե ինչպես էր ուսուցանում Ալման։

Մոսիա 18․3-8, 31

Նկար
Ալման նստում է և ուսուցանում է ջրի մոտ

Հավատացյալները ցանկանում էին կոչվել Աստծո ժողովուրդ, օգնել կարիքավորներին և մարդկանց պատմել Աստծո մասին։ Ուստի, Ալման նրանց հրավիրեց մկրտվել։ Մկրտվելով նրանք ուխտ կկապեն Աստծո հետ կամ կխոստանան ծառայել Նրան և պահել Նրա պատվիրանները։ Ի պատասխան՝ Աստված կօրհնի նրանց Իր Հոգով։

Մոսիա 18․8–10, 13

Նկար
Ալման ջրում մկրտում է մի կնոջ

Մարդիկ շատ ուրախ էին։ Նրանք ծափ տվեցին և ասացին, որ ցանկանում են մկրտվել։ Ալման նրանցից յուրաքանչյուրին մկրտեց Մորմոնի ջրերում։ Նրանք բոլորը լցված էին Աստծո Հոգով և զգացին Աստծո սերը իրենց հանդեպ։ Նրանք դարձան Քրիստոսի Եկեղեցու անդամներ։

Մոսիա 18․11-17, 30

Նկար
Նոյ թագավորը զայրացած է

Նոյը նկատեց, որ իր ժողովրդից մի քանիսը լքում են իր երկիրը։ Նա ծառաներ ուղարկեց նրանց հետևելու համար։ Ծառաները տեսան, թե ինչպես են մարդիկ գնում Մորմոնի վայրը՝ լսելու Ալմայի խոսքերը։ Նոյը շատ զայրացած էր։ Նա ուղարկեց իր բանակը՝ սպանելու Ալմային և այն մարդկանց, որոնց Ալման ուսուցանում էր։

Մոսիա 18․31-33

Նկար
Ալման և իր ժողովուրդը հեռանում են

Աստված Ալմային զգուշացրեց բանակի մասին։ Աստծո օգնությամբ Ալման և նրա ժողովուրդը ապահով հեռացան երկրից։ Բանակը չկարողացավ բռնել նրանց։ Նրանք ութ օր քայլեցին անապատում և եկան մի գեղեցիկ երկիր։ Նրանք այնտեղ նոր տներ կառուցեցին։ Ալման ուսուցանեց մարդկանց, և նրանք պահեցին Աստծուն տված իրենց խոստումը։

Մոսիա 18․34-35, 23․1-20

Տպել